Մերկելը հրաժարվել է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև բանակցություններում

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կասկածանքով է վերաբերվել իր կամ իր նախորդ Գերհարդ Շրյոդերի՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ բանակցություններում միջնորդ լինելու կոչերին. հաղորդում է Hasepost-ը։

Մերկելը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իր նախորդ բանակցությունները կապված են եղել կառավարության ղեկավարի իր քաղաքական լիազորությունների հետ։

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես Ֆրանսիայի նախագահի հետ միջնորդել եմ 2015 թվականի Մինսկի համաձայնագրերը՝ Նորմանդական ձևաչափով։ Եվ ես երբեք չէի կարող պատկերացնել, որ հիմա ինչ-որ մեկը կհարցնի ինձ. «Կցանկանայի՞ք դա անել և խոսել Պուտինի հետ»։ Ես դա արդեն արել եմ իմ պաշտոնավարման ընթացքում։ Այսպիսով, միջնորդության այս տարբերակը պետք է բացառվի», – ասել է նա։

Dow Jones ինդեքսը երկուշաբթի աճել է, Nasdaq-ը և S&P 500-ը փակվել են անկմամբ

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի միասնական դինամիկա չեն ցուցադրել։

Շուկայի մասնակիցները շարունակել են հետևել աշխարհաքաղաքական նորություններին՝ գնահատելով Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման հեռանկարները։

Բացի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից, ներդրողների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ նաև ընկերությունների նորություններն ու ֆինանսական արդյունքները։

Այս շաբաթվա ավելի ուշ իր հաշվետվությունը կներկայացնի Nvidia Corp.-ը։ Տեխնոլոգիական հսկայի ցուցանիշները կարող են ամրապնդել լավատեսական կանխատեսումները տվյալների մշակման կենտրոնների ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդրումներ կատարող ընկերությունների հեռանկարների վերաբերյալ։ Երկուշաբթի Nvidia-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 1,3%-ով։

«Հոյակապ յոթնյակի» մյուս ներկայացուցիչներից Tesla-ի շուկայական արժեքը կրճատվել է 2,9%-ով, Apple Inc.-ինը՝ 0,8%-ով, Meta-ինը (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է)՝ 0,5%-ով։ Microsoft Corp.-ի կապիտալիզացիան աճել է 0,4%-ով, Amazon.com Inc.-ինը՝ 0,3%-ով, Alphabet Inc.-ինը՝ 0,1%-ից պակաս։

Առաջիկա օրերին եռամսյակային հաշվետվություններ կհրապարակեն նաև Walmart Inc.-ը և Target Corp.-ը։ Ռիթեյլերների արդյունքները ցույց կտան, թե էներգակիրների թանկացման հետևանքով գնաճային ճնշման ուժեղացումն ինչպես է ազդել ամերիկացի սպառողների վարքագծի վրա։ Target-ի բաժնետոմսերն աճել են 1,5%-ով, Walmart-ինը՝ 1,4%-ով։

S&P 500-ի կազմում ամենամեծ անկումը գրանցել է կենսատեխնոլոգիական Regeneron Pharmaceuticals Inc.-ը (-9,8%)։ Նրա փորձարարական դեղամիջոցը, որը նախատեսված է մաշկի քաղցկեղի տեսակներից մեկի բուժման համար, հիվանդության ուշ փուլում գտնվող պացիենտների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների ընթացքում չի հասել սահմանված նպատակներին։

Էներգետիկ Dominion Energy-ի արժեթղթերը թանկացել են 9,4%-ով՝ մրցակից NextEra-ի հետ առաջիկա միաձուլման մասին նորությունների ֆոնին, որի բաժնետոմսերը էժանացել են 4,6%-ով։

Նավթային Exxon Mobil և Chevron Corp. ընկերությունները սակարկություններն ավարտել են գնանշումների համապատասխանաբար 1,6% և 2,6% աճով։

Dow Jones Industrial Average-ը նստաշրջանի արդյունքներով բարձրացել է 0,32%-ով՝ հասնելով 49686,12 կետի։

Standard & Poor’s 500-ի արժեքը նվազել է 0,07%-ով՝ մինչև 7403,05 կետ։

Nasdaq Composite ինդեքսը կորցրել է 0,51% և փակվել 26090,73 կետի մակարդակում։

Քաղհասարակության տարածքը համաշխարհային մասշտաբով կրճատվում է․ աշխարհի բնակչության միայն 3.4 տոկոսն է ապրում իսկապես բաց հասարակություններում

Brot für die Welt կազմակերպությունը եզրակացրել է, որ աշխարհի բնակչության 3.4 տոկոսն է ապրում իսկապես բաց հասարակություններում, մինչդեռ 30%-ը՝ լիովին փակ հասարակություններում: Ավտորիտարներն ու պոպուլիստներն ակտիվորեն շահագործում են ապատեղեկատվությունը. գրում է dw.com-ը։

«Աշխարհի մարդկանց մեծամասնությունը չի կարող ձեռք բարձրացնել և ազատորեն խոսել»,- նշել է Brot für die Welt կազմակերպության նախագահ Դագմար Պրուինը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության վիճակի մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ:

«Քաղաքացիական հասարակության ատլաս» զեկույցն ամեն տարի հրապարակվում է Brot für die Welt բարեգործական կազմակերպության կողմից, որը Գերմանիայի բողոքական եկեղեցիների աջակցությունը վայելող բարեգործական կազմակերպություն է և համագործակցում է գործընկեր կազմակերպությունների հետ՝ համաշխարհային սովի դեմ պայքարելու և Հարավում կայուն զարգացումը խթանելու համար: Այս տարվա զեկույցում հատուկ շեշտադրում է արվում ապատեղեկատվության լայն տարածման վրա:

Գերմանիան այժմ դասակարգվում է որպես «սահմանափակ» բացություն ունեցող երկիր:

«Այս տարի «սահմանափակ» բացություն ունեցող հասարակությունների թիվն աճել է 7%-ով»,- բացատրում է Brot für die Welt-ի մարդու իրավունքների փորձագետ Սիլկե Փֆայֆերը։

Սա ներառում է Հյուսիսի բազմաթիվ երկրներ, որոնք պնդում են, որ ժողովրդավարական են, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։

Իրավիճակը տարբեր է հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը դասակարգվում են որպես փակ հասարակություններ։ Ղազախստանը, Ղրղզստանը և Վրաստանը դասակարգվում են որպես ճնշված բացություն ունեցող հասարակություններ։ Ատլասի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինան, ինչպես Գերմանիան, դասակարգվում է որպես սահմանափակ բացություն ունեցող հասարակություն։

Մոլդովան և Հայաստանը տարածաշրջանի լավագույն ցուցանիշներ ունեցող երկրներն են։

Փաստաթղթում նշվում է, որ հակաֆեմինիզմը և ԼԳԲՏ+ համայնքի նկատմամբ թշնամանքն ավտորիտար օրակարգի հիմնական բաղադրիչներն են ամենուրեք։

Այս տարվա զեկույցը հատկապես կենտրոնանում է ապատեղեկատվության համաշխարհային աճի վրա, մասնավորապես՝ դրա տարածման վրա արհեստական բանականության դարաշրջանում:

Brot für die Welt-ը նշում է, որ մարդկանց 75 տոկոսն անհանգստանում է արհեստական բանականությունից կեղծ տեղեկատվություն ստանալու համար, բայց նրանց միայն մոտ մեկ երրորդն է իրականում փորձում ստուգել դրա իսկությունը։

Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները Երևանում խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳ նախարարությունից։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում»,- ասացին նախարարությունից։

Մեր տեղեկություններով խուզարկություններն իրականացվում են զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով:

«Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները»․ Գուրգեն Սիմոնյան

«Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները»․ Գուրգեն Սիմոնյան

Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։
     Ազատ արձակե՛ք Արտուր Օսիպյանին։
     Լիովին կիսում եմ Արտուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։
     Նա իմ ընկերն է, բացառիկ հայրենասեր, ազնիվ և անձնվիրաբար հայրենիքին ծառայող անհատականություն։
     Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։
     Արտուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը»։

Ահшբեկչությшն uպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութն ինչպիսի զարգացումների կարող է նպաստել. Գևորգ Դանիելյան

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել էիրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։

Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեց ադբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։

Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են»։

Ինչու է ՆԳՆ-ն մտել 15 տներ. ինչ են փնտրում

Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները մի քանի խուզարկություններ են անում։ Տեղեկացանք, որ ոստիկանները տարբեր հասցեներում զենք-զինամթերք փնտրելու համար են խուզարկություն անում։

Ներքին գործերի նախարարությունից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունները՝ նշելով. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում»։