«Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները»․ Գուրգեն Սիմոնյան

«Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները»․ Գուրգեն Սիմոնյան

Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դադարե՛ք արցախահայերի հետապնդումները և անպարկեշտ խոսույթը նրանց հասցեին։
     Ազատ արձակե՛ք Արտուր Օսիպյանին։
     Լիովին կիսում եմ Արտուրի տեսակետը, փայլուն տիրապետում է արցախյան հարցին, բանակցային գործընթացին և տեղի ունեցած հանցագործությունների հիմքերին։
     Նա իմ ընկերն է, բացառիկ հայրենասեր, ազնիվ և անձնվիրաբար հայրենիքին ծառայող անհատականություն։
     Նա չի զոհվել զուտ պատահականությամբ, բախտի բերմամբ, այնպես, ինչպես ես, ինչպես մեր շատ մարտական քույրեր և եղբայրներ։
     Արտուրին անհապաղ ազատ արձակեք, նրա վարքի և խոսույթի մեջ հանցակազմ չկա, նա հալածվում է քաղաքական հայացքների համար, դուք ձեր գործողություններով թաղում եք Հայաստանում ժողովրդավարության համակարգայնացման վերջին հույսը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *