Սպիտակ տունն Իրանի առաջարկը անբավարար է համարել և սպառնացել պատերազմի վերսկսմամբ. Axios

Դոնալդ Թրամփի վարչակազմը պատերազմի դադարեցման վերաբերյալ Իրանի թարմացված առաջարկը անբավարար է համարել և զգուշացրել, որ Թեհրանի լուրջ զիջումների բացակայությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։

Ինչպես գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի, իրանական կողմը համաձայնագրի նոր տարբերակը փոխանցել է պակիստանցի միջնորդների միջոցով կիրակի երեկոյան։ Սակայն Սպիտակ տանը փաստաթուղթը նախորդ առաջարկի միայն չնչին չափով բարելավված տարբերակ են համարել։

Ըստ աղբյուրների՝ Թեհրանն ավելի շատ ձևակերպումներ է ավելացրել միջուկային զենք չստեղծելու իր պատրաստակամության մասին, սակայն միևնույն ժամանակ չի առաջարկել որևէ կոնկրետ պարտավորություն ուրանի հարստացումը դադարեցնելու կամ բարձր հարստացված նյութի արդեն կուտակված պաշարները հանձնելու վերաբերյալ։

Վաշինգտոնում ընդգծում են, որ պատժամիջոցների մեղմացում չի տրամադրվի առանց Իրանի իրական փոխադարձ քայլերի։ Չնայած նավթային պատժամիջոցների հնարավոր մեղմացումների մասին իրանական պետական լրատվամիջոցների հաղորդումներին, ամերիկյան կողմը պնդում է՝ «ձրի» ոչ մի զիջում չի լինելու։

Ակնկալվում է, որ նախագահ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տան Իրավիճակային սենյակում խորհրդակցություն կանցկացնի իր ազգային անվտանգության թիմի հիմնական անդամների հետ, որտեղ կքննարկվեն հնարավոր ռազմական սցենարները։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ նախագահը դեռ շահագրգռված է գործարքի կնքմամբ, սակայն եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, բանակցությունները կարող են շարունակվել արդեն «ռումբերի միջոցով»։

«Ժամացույցը տկտկում է»,- ավելի վաղ զգուշացրել էր Թրամփը՝ հավելելով, որ Թեհրանի հետագա կոշտության դեպքում վերջինս կբախվի շատ ավելի լուրջ հարվածների։

Սպիտակ տան գնահատմամբ՝ նոր փոխադարձ առաջարկի բուն փաստը վկայում է, որ իրանական ղեկավարությունը վախենում է հետագա էսկալացիայից և ամերիկյան ռազմական արշավի պոտենցիալ ընդլայնումից։

Ուկրաինական հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Եվրոպային․ Ֆիդան

Ուկրաինայում արդեն շուրջ 5 տարի ընթացող պատերազմը լուրջ վնաս է հասցնում Եվրոպային, սակայն կարճաժամկետ հրադադարները ցույց են տալիս կայուն խաղաղության հասնելու հնարավորությունը․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Եվրոպայի սրտում արդեն հինգերորդ տարին ընթացող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանին և ամբողջ Եվրոպային։ Ուկրաինայում կարճաժամկետ հրադադարները ցույց են տալիս կայուն հրադադարի հիմք դնելու հնարավորությունը, և Թուրքիան կշարունակի իր միջնորդությունը», – Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ֆիդանը։

Թուրք նախարարը նաև գուշացրել է Անկարային Եվրոպայի պաշտպանական ճարտարապետությունից դուրս թողնելու ռիսկերի մասին, քանի որ դա կհակասեր «հենց ԵՄ-ի սահմանած անվտանգության նպատակներին»:

Ուժեղ Հայաստանին պետք են առողջ քաղաքացիներ և լուրջ ղեկավարներ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանին պետք են առողջ և ամուր քաղաքացիներ, ուստի մենք պետք է ընդմիշտ փակենք ամոթի էջը, որպեսզի պետության գլուխ կանգնեն լուրջ մարդիկ, որոնց համար ստիպված չենք լինի ամաչել»։ Մայիսի 18-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Քաղաքական գործիչը մայրաքաղաքի բնակիչներին հաղորդակից է դրաձրել ակտիվ շփումներից ստացած տպավորությունները՝ նշելով, որ այսօր Երևանի վարչական շրջաններում կատարած շրջայցերի ընթացքում դաշինքի թիմն ամենուր զգացել է հզոր դրական էներգիա և փոփոխությունների հասնելու քաղաքացիների մեծ ձգտում։ Կարապետյանն ընդգծել է, որ հայրենակիցների այս հույսերը իր թիմի վրա հսկայական պատասխանատվություն են դնում երկրի ապագայի համար։ Նրա համոզմամբ՝ հասարակությունն այլևս չի կարող և չպետք է հանդուրժի դիլետանտությունն իշխանության մեջ, քանի որ ներկայիս ղեկավարությունը ժողովրդին որևէ լավ բան սովորեցնելու ընդունակ չէ։

Նարեկ Կարապետյանը հատուկ շեշտադրում է արել պետության ճակատագրում յուրաքանչյուր քաղաքացիական անձնական մասնակցության կարևորության վրա։ Նա երևանցիներին կոչ է արել խնայել առողջությունը, պահպանել ոգու արիությունը և ակտիվ բացատրական աշխատանք տանել իրենց բակերում՝ շփվելով ընկերների, հարևանների և հարազատների հետ։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ իշխանափոխության վերջնական որոշումը կախված է բացառապես հենց մարդկանց կամքից, ովքեր պատրաստ են համախմբվել հանուն ընդհանուր նպատակի։

Հանդիպման վերջում Կարապետյանը խորին շնորհակալություն է հայտնել Էրեբունու բնակիչներին ջերմ ընդունելության և վճռական տրամադրվածության համար։ Նա նշել է, որ երևանցիների կամքը և այսօր ամբիոններից հնչող յուրաքանչյուր խոսք վերածվում են միասնական, կործանարար ուժի, որն ընդունակ է փոխել պատմության ընթացքը։ «Փոփոխություններն արդեն շատ մոտ են, և մենք միասին կառուցելու ենք իսկապես ուժեղ, առողջ և բարեկեցիկ հայրենիք»,- եզրափակել է դաշինքի համամասնական ցուցակի առաջնորդը։

Նման ժողովրդավարությունը ինքնին սպառնալիք է ներհանրային խաղաղության և հաշտության նկատմամբ․ Բագրատ Սրբազան

Նման ժողովրդավարությունը ինքնին սպառնալիք է ներհանրային խաղաղության և հաշտության նկատմամբ․ Բագրատ Սրբազան

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. վարչապետ

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել կղզու հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրիի հետ հանդիպումից հետո, հայտնել է Գրենլանդիայի վարչապետ Իենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Ինչպես հայտնել է Նիլսենը Կոպենհագենում անցկացված Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում, բանակցությունները եղել են «կառուցողական», սակայն դրանք ցույց են տվել, որ «որևէ նշան չկա, թե ինչ-որ բան է փոխվել» տարածքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկյան ծրագրերում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Գրենլանդիայի ժողովուրդը վաճառքի ենթակա չէ, և որ գրենլանդացիներն ինքնորոշման իրավունք ունեն։ Դա բանակցությունների առարկա չէ»,- ընդգծել է վարչապետը։

Գրենլանդիայի արտգործնախարար Մուտե Բ․ Էգեդեն ևս հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել տարածքի նկատմամբ իր մտադրություններից։ «Մենք ունենք կարմիր գիծ։ Ամերիկացիների մեկնարկային դիրքորոշումը նույնպես չի փոխվել»,- նշել է նա։

Նիլսենը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կշարունակվի, սակայն ցանկացած ավելի սերտ համագործակցություն հնարավոր է միայն այն պայմանով, որ Վաշինգտոնը հարգի Գրենլանդիայի ինքնիշխանությունն ու նրա «կարմիր գծերը»։

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. վարչապետ

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել կղզու հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրիի հետ հանդիպումից հետո, հայտնել է Գրենլանդիայի վարչապետ Իենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Ինչպես հայտնել է Նիլսենը Կոպենհագենում անցկացված Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում, բանակցությունները եղել են «կառուցողական», սակայն դրանք ցույց են տվել, որ «որևէ նշան չկա, թե ինչ-որ բան է փոխվել» տարածքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկյան ծրագրերում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Գրենլանդիայի ժողովուրդը վաճառքի ենթակա չէ, և որ գրենլանդացիներն ինքնորոշման իրավունք ունեն։ Դա բանակցությունների առարկա չէ»,- ընդգծել է վարչապետը։

Գրենլանդիայի արտգործնախարար Մուտե Բ․ Էգեդեն ևս հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել տարածքի նկատմամբ իր մտադրություններից։ «Մենք ունենք կարմիր գիծ։ Ամերիկացիների մեկնարկային դիրքորոշումը նույնպես չի փոխվել»,- նշել է նա։

Նիլսենը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կշարունակվի, սակայն ցանկացած ավելի սերտ համագործակցություն հնարավոր է միայն այն պայմանով, որ Վաշինգտոնը հարգի Գրենլանդիայի ինքնիշխանությունն ու նրա «կարմիր գծերը»։

Մտորումներ օրվա խորհրդով. անապատի տեսիլքը ծարավ չի հագեցնում

Միշտ հպարտացել եմ վաթսունականների մեր սերնդի մտքի մարդկանցով, (մտավորական բառը կարծես մի փոքր արժեզրկվել է), որոնց հետագայում անվանեցին «Շեստիդեսյատնիկի»:

Սերունդն այդ ծնունդն էր Խորհրդային երկրում անհատի պաշտամունքի դատապարտման, ձնհալի, որը թթվածնի պես ազատ մտածողություն բերեց: Ռուսաստանում նրանք էին՝ պոետներ Եվգենի Եվտուշենկոն, Անդրեյ Վոզնeսենսկին, Բելլա Ախմադուլինան, Հայաստանում ՝ Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Պերճ Զեյթունցյանը, Զորայր Խալափյանը, Վիգեն Խեչումյանը, Վարդգես Պետրոսյանը, Վիկտոր Բալայանը և այլք: Սերունդ, որը պսակազերծեց տոտալիտարիզմը, գրաքննությունը և ազատ խոսքի մտածողություն բերեց:

Նրանք մշակութային արժեհամակարգում հեղաշրջում կատարեցին, ավելին` իրենց հետ տարան նաեւ մեզ՝ վաթսունականների ուսանողներիս…

Հետաքրքիրն այն էր, որ ազատության ամենապարարտ հողն այդ ժամանակ Խորհրդային Հայաստանն էր, որը` որպես ազատ մտքի տնկարան, իր կողմն էր ձգում մեծ երկրի մտավորականներին: Այդ տարիներից սկսած, մեր ազնիվ մղումն օգտագործելով, խաղալով ազգային արդար զգացմունքների վրա, վաթսունականների ազատությունն իրենց ձեռքը վերցրին տարբեր երկրների զարմանազան կառույցներ, և մեր իսկ միջոցով իրականացրին, իրենց բաղձալի երազանքը` Խորհրդային Միության փլուզումը ներսից:
Հիմա, երբ համեմատում ու բաղդատում եմ վաթսունականների մտավոր սերուցքի հոգևոր մղումներն ու ապագան վերակերտելու ցանկությունը, մտածում եմ` արդյո՞ք սա էր իրենց երազանքը: Միանգամից ասեմ, որ ո՛չ, սա չէր նրանց իդեալը…

Նրանց երազանքը չէր կարող լինել չինական մի մեծ գյուղի չափ ազգաբնակչություն ունեցող Հայաստանում 128 կուսակցության ստեղծումը, որոնցից 19-ը առերևույթ, իսկ մյուսներն «ընդհատակյա» քարոզարշավի քողի տակ, մեկը մյուսի վրա լուտանքներ են թափում: Բա՛, համաշխարհային ազգ ենք, Չինաստանի, կամ ԱՄՆ-ի նման հո՞ 1-2-ը պիտի չլինեն:
Ինձ թվում է նման պետություն` երկրորդը մոլորակի վրա, չկա: Եթե մի պահ, 60-ականների այդ մտավորակաները հրաշքով հարություն առնեին, հավանաբար կասեին` մի՞թե սրա համար ենք պայքարել: Այժմ մի այնպիսի իրականություն է, որ նրանց երազանքները վերջին երեք տասնամյակում փշուր-փշուր լինելուց հետո, բումերանգի պես այսօր մեզ է անդրադառնում…

Ավանդույթներով ապրող ժողովրդի համար խոսքի ազատությունը, կամ դեմոկրատիա ասածդ կերպարանափոխվել, դարձել է ագրեսիվ, լինել-չլինելու պես մի խնդիր: Մեր երկրի հակառակորդներին, այլևս, պետք չէ մեծ ջանքեր թափել, ամենագաղտնի ինֆորմացիան անգամ, մեզանից կորզելու համար…

Ինչո՞ւ… որովհետև ինքներս, արդեն դեմոկրատիայի սոուսի տակ` մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, (ՖԲ-ն էլ չեմ ասում) նրանց տալիս ենք ամեն բան:

Մեզ շրջապատող Միջին Արևելքի երկրների համատարած ավտոկրատիայի պայմաններում, մենք փուչ դեմոկրատիայի ջահակիր ենք դարձել:

Ժամանակին «Ազատություն, հավասարություն եղբայրություն» կարգախոսով մենք ջահակիր էինք նաև 1909 թվականին, սուլթան Համիդի տապալմանն օգնելով` երիտթուրքերի հեղափոխությանը: Հետոն տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ…
Պատմությունից դասեր չքաղելով, կուրորեն տրվեցինք նաև այն տեսությանը, որ դեմոկրատիան Արցախի միակ փրկությունն է, դա է թելադրում արժեհամակարգը: «Դեմոկրատիկ լինելով»` եվրոպաներում մեր ցավը կհասկանան: Հասկացան, բա ոնց…
Ամենն այս նման է անապատում մոլորված մարդկանց, որոնք ծարավից գամվել են ավազուտների տապին, աչքերը հառել են երկինքին, որտեղ չեղած օազիսի տեսիլքում անհամար ջուր են տեսնում… Ցավոք դա պատրանք է, իսկ պատրանքով ծարավ չի հագենում:

Ռոբերտ Մաթոսյան