Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ (լուսանկար)

Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ

Հռոմում մետրոյով երթևեկությունը վերածվել է լիարժեք թանգարանային այցելության: Մինչ ինժեներները նոր ուղիներ են հարթում քաղաքի ընդերքում, նրանք շերտ առ շերտ բացահայտում են վերջին 3000 տարվա պատմությունը: Այժմ ուղևորներին բավական է միայն մետրոյի տոմս գնել՝ տեսնելու համար եզակի գտածոներ, որոնք հայտնաբերվել են շինարարության ընթացքում:

Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ

Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ

     Հռոմը բառացիորեն կանգնած է անցյալի փլատակների վրա, ինչի պատճառով մետրոյի երրորդ գծի (C գիծ) շինարարությունը ձգվել է շուրջ 20 տարի: Սակայն, ի վերջո, 2026 թվականին բացվեցին առաջին «հնագիտական կայարանները», որտեղ հնագույն ավերակներն ու գտածոները ցուցադրված են հենց նախասրահներում՝ շարժասանդուղքների հարևանությամբ:
     Ամենատպավորիչներից մեկը «Սան Ջովանի» կայարանն է: Այստեղ 27 մետր խորության վրա շարժասանդուղքով իջնելիս ուղևորը պատերի վրայի նշումների միջոցով անցնում է տարբեր դարաշրջանների միջով՝ արդի ժամանակաշրջանից դեպի Միջնադար, Կայսրության շրջան, Հանրապետության շրջան և, ի վերջո, պալեոլիթ: Յուրաքանչյուր մակարդակում ցուցադրված են հենց տվյալ դարաշրջանի առարկաներ: Ուշագրավ է Անտիկ ջրմուղը` կապարե և կավե խողովակներով, որոնք հազարամյակներ առաջ քաղաքը ջրով են ապահովել:

Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ

Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ

     1-ին դարի դեղձի այգիները, որոնց վերակազմությունը ցուցադրվում է տեսաէկրանների միջոցով:
     2025-ի դեկտեմբերին բացված «Կոլիզեյ — Իմպերատորական ֆորումներ» կայարանն առաջարկում է տեսնել իսկական հռոմեական թերմեր (բաղնիքներ)՝ սառը ավազանով և շոգեբաղնիքով: Դրանք ժամանակին շքեղ բնակելի համալիրի մաս են եղել, որն այրվել է Ներոնի ժամանակների Մեծ հրդեհի ժամանակ՝ 64 թվականին: Իսկ «Պորտա Մետրոնիա» կայարանում շինարարները հանդիպել են 2-րդ դարի զորանոցների՝ զարդարված որմնանկարներով ու մոզաիկաներով:
     Այս մոտեցումը թանկարժեք հաճույք է. Հռոմի պատմական կենտրոնում մետրոյի մեկ կիլոմետրն արժենում է մոտ մեկ միլիարդ եվրո: Սակայն փորձագետներն ու բնակիչները համոզված են, որ սա լավագույն միջոցն է քաղաքի ոգին պահպանելու և այն ժամանակակից կյանքի մաս դարձնելու համար:

ԱՄՆ Սենատում մտադիր են պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք էժան նավթի գնումներով աջակցում են Ռուսաստանին

ԱՄՆ Սենատում մտադիր են պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք էժան նավթի գնումներով աջակցում են Ռուսաստանին։ Սենատոր Լինդսի Գրեմը նոր օրինագծի մշակման մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

«Մենք առաջ ենք շարժվում այն օրինագծի մշակման ուղղությամբ, որը նախագահ Թրամփին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք շարունակում են աջակցել Ռուսաստանին էժան նավթի գնումների միջոցով։

Սա նախագահ Դոնալդ Թրամփին կտար ևս մեկ հզոր գործիք՝ համաշխարհային ասպարեզում առաջնորդություն ցուցաբերելու և Ամերիկայի շահերը առաջին տեղում դնելու համար»,- հայտնել է ամերիկացի սենատորը։

Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)

Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը

Պոմպեյում իրականացվող նոր պեղումները բացահայտել են մ.թ. 79 թվականի աղետի հուզիչ դրվագներից մեկը: Հնագետները հայտնաբերել են մի տղամարդու աճյուն, ով կյանքի վերջին վայրկյաններին փորձել է պաշտպանվել «կրակե անձրևից»՝ գլխավերևում պահելով կավե սանդը: Այս բացառիկ տեսարանը վերականգնվել է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով, որն օգնել է ճշգրիտ վերարտադրել զոհի կեցվածքն ու մահվան հանգամանքները:
     Պորտա Ստաբիա դամբարանադաշտում հայտնաբերված երկու տղամարդկանց ճակատագրերը տարբեր են դասավորվել: Եթե կրտսերը մահացել է ակնթարթորեն՝ շիկացած գազերի և մոխրի ամպից, ապա ավագը պայքարել է կյանքի համար մի քանի ժամ շարունակ: Նրա կողքին հայտնաբերված իրերը՝ կավե սանդը, ձեռքի լամպն ու հագուստի մեջ թաքցրած տասը բրոնզե մետաղադրամները, փաստում են, որ նա գործել է գիտակցված. լուսավորել է իր ճանապարհը խավարում և փորձել պաշտպանվել երկնքից թափվող քարերից:

Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը

Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը

     Պոմպեյի հնագիտական պարկի և Պադուայի համալսարանի համատեղ մշակած թվային մոդելը ցույց է տալիս, թե ինչպես է ԱԲ-ն օգնում կառուցվածքային տվյալները վերածել կենդանի պատմության: Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին նշել է, որ արհեստական բանականությունն այստեղ ոչ թե փոխարինում է հնագետին, այլ ընդլայնում է նրա հնարավորությունները՝ դարձնելով գիտական փաստերն ավելի մատչելի և տեսանելի: Այս գտածոն նաև հաստատում է Պլինիոս Կրտսերի պատմական վկայություններն այն մասին, որ մարդիկ բարձեր էին կապում գլխներին՝ փրկվելու համար թափվող բեկորներից:

Կալիֆոռնիայում վարորդը մխրճվել է մի քանի ավտոմեքենաների մեջ և բախվել հետիոտների ամբոխին. երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում շաբաթ ուշ երեկոյան վարորդը բախվել է մի քանի ավտոմեքենաների և հետիոտների, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է NBC News-ը։

Պաշտոնապես հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել երեկոյան մոտ ժամը 11-ին։ Օքլենդի հրշեջ ծառայության տվյալներով, երեք մարդ մահացել է դեպքի վայրում, ևս հինգը վիրավորվել են։ Տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Վթարին մասնակցած վարորդը նույնպես վիրավորվել է, թեև պաշտոնյաները նրա վնասվածքները բնութագրել են աննշան։ Դեպքի պատճառը հայտնի չէ։ Պաշտոնյաների հավաստմամբ, վթարի հետաքննությունը շարունակվում է։

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու կործանիչ բախվել է իրար ու կործանվել (տեսանյութ)

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու կործանիչ բախվել է իրար ու կործանվել

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու EA-18G Growler բախվել է օդում և կործանվել Այդահոյի Mountain Home ռազմաօդային բազայում Gunfighter Skies ավիաշոուի ժամանակ։

Սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվող տեսանյութերի համաձայն, երկու ինքնաթիռները ցուցադրական թռիչքի շրջանակներում մանևրներ կատարելիս են եղել, երբ բախումը տեղի է ունեցել։ Տեսանելի են փայլատակումներ, կրակ, սև ծուխ և մի քանի պարաշյուտների անկում։ Անձնակազմի բոլոր չորս անդամները (յուրաքանչյուր ինքնաթիռում երկուական) անվտանգ դուրս են նետվել։ Ներկայում գետնի վրա զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

«Խոստովանեցին` հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ` Տիգրանաշենը». Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

«Խոստովանեցին` հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ` Տիգրանաշենը». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրել է․ «Նրանք խոստովանեցին` հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ` Տիգրանաշենը։
     Եվ այսպես, Հայաստանի աստիճանական ոչնչացման ծրագրում կարելի է նոր «պտիչկա» դնել։ Խունտայի անդամները խոստովանեցին, որ հանձնում են ևս 3 անկլավ և Տիգրանաշենը։
     Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները, և այն նույնպես կկլանվի Ադրբեջանի կողմից։ Ահա թե ինչ էին ուզում կանխել Բագրատ սրբազանի շարժման անդամները՝ մի շարժում, որը կործանեցին մեր «ընդդիմության» առաջնորդները։
     Շարունակե՛ք լռել, նստել տանը կամ «սրտիկներ» անել ու լաց լինել՝ ձեր կուլտի առաջնորդին տեսնելիս։
     Հաջորդ կանգառը 300 հազար ադրբեջանցիների վերադարձն է և հայերի զանգվածային փախուստը։ Քայլ առ քայլ, սերիա առ սերիա, մենք տեսնում ենք Հայաստանի ոչնչացումն ուղիղ մեր աչքերի առաջ։ Եվ հիպնոսացված բնակչությունը շարունակում է հանդուրժել սա, իսկ ոմանք էլ արցունքն աչքերին ողջունում են նրանց, ովքեր անում են դա։ Մեր ժողովուրդը դարձել է ահռելի աղանդի զոհ»։