Հանտավիրուսի հայտնաբերումից առաջ MV Hondius զբոսանավից իջած ուղևորները հսկողության տակ են առնվել․ Reuters

MV Hondius զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումից հետո աշխարհի տարբեր երկրներ փորձում են կանխել վարակի հետագա տարածումը՝ հետևելով այն ուղևորներին, որոնք իջել էին նավից, մինչև վիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր սերտ շփում են ունեցել այդ ուղևորների հետ․ գրում է Reuters գործակալությունը։

Զբոսանավի վրա բռնկման հետևանքով մահացել է 3 մարդ՝ հոլանդացի զույգ և Գերմանիայի քաղաքացի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ ընդհանուր առմամբ 5 մարդու մոտ հաստատվել է վիրուսով վարակվելու դեպք, ևս 3-ի մոտ կասկածվում է վիրուսի առկայություն։

Նավի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ կապ է հաստատվել Սուրբ Հեղինե կղզում ապրիլի 24-ին կանգ առած նավի բոլոր ուղևորների հետ։ Զբոսանավի ուղևորներն առնվազն 12 երկրից են։

Զբոսանավն ուղևորվում է Կանարյան կղզիներ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ ուղևորներից ոչ մեկը ներկայում վիրուսի որևէ ախտանիշ չունի։

Հիշեցնենք, որ հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել մարդուց մարդուն։

«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների


Գիտություն


Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը մեկ հարթակում միավորեց 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել էին Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց, որ գիտաժողովը կարևոր հարթակ է մաթեմատիկայի ոլորտում նոր գիտական արդյունքների տարածման տեսանկյունից։ Այն համախմբում է մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդում համագործակցությունը։

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը նշեց, որ «OTHA SPRING» միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել․ այս տարի այն անցկացվեց Մաթեմատիկայի ինստիտուտում 4-րդ անգամ։ Տարեցտարի այն ընդգրկում է ավելի շատ երկրներ և ուղղությունների լայն շրջանակ՝ ձևավորելով լայն միջազգային փորձագիտական համայնք։

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից, Մեքսիկայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից։ Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության կողմից լույս տեսնող «Journal of Mathematical Sciences» ամսագրում։




«Շուշում հաղթանակի «Քոչարի» պարելու կադրերը մենք դեռ միասին ենք տեսնելու»․ Արմեն Հովասափյան

«Շուշում հաղթանակի «Քոչարի» պարելու կադրերը մենք դեռ միասին ենք տեսնելու»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 8-ի առավոտն իմ հիշողության մեջ միշտ առանձնահատուկ է։ 34 տարի առաջ՝ 1992-ին, դպրոց էի գնում, երբ ռադիոյով հնչեց այն լուրը, որ ամբողջ կյանքում մնաց հիշողությանս մեջ. «Մերոնք մտան Շուշի»։ Բնականաբար, ես չհասկացա ասվածի խորությունն ու բովանդականությունը, բայց հայկական ողնաշարովս զգացի, որ տեղի ուենցածը բեկումնային է՝ դա էր վկայում ռադիոյով հնչող «Քոչարին»։ Մի բան պարզ էր՝ ինչ-որ մեծ բան է կատարվել։
     92-ի մթնշաղն էր, երբ ռադիկոապը խշշած․ «Противника не вижу»՝ հենց այս բառերով է Վալերի Չիթչյանը Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը. ի դեպ՝ Սերժ Սարգսյանն այդ մասին լուռ է եղել տևական ժամանակ, և միայն 25 տարի անց, մեզ հասու դարձավ մի կարևոր փաստաթուղթ, որի վրա գրված էր «Утверждаю»՝ Սարգսյանի ստորագրությամբ։ Դա «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանն էր՝ մի գործողություն, որը ոչ միայն փոխեց ժամանակակից պատմության ընթացքը, այլև դարձավ հաղթանակների շքերթի սկիզբ։
     Այսօր, երբ անցել են տարիներ, ժամանակն է նաև սթափ գնահատելու, թե ինչպես են նույն այդ հաղթանակների ու բանակաշինության գործընթացի մարդիկ՝ նրանք, ովքեր երրորդ հանրապետության պաշտպանական ողնաշարն են ձևավորել, պիտակավորվում «բանակը թալանողներ» անվան տակ։ Ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը, դարեր շարունակ ազգային բանակ չունենալով, հանկարծ ունեցավ մի ամբողջական պաշտպանական համակարգ, ու հիմա այդ համակարգի հիմնադիրներն են դարձել «մեղավորներ»։
     Նիկոլն իր քաղաքականության մեջ մերժեց ոչ միայն այդ հիշողությունները, այլև դրանց բովանդակային հիմքը։ «Մայիսյան Եռատոնը» հանվեց տոնացուցակից ու փոխարինվեց «Քաղաքացու օր» կոչվող արհեստական, բովանդակազուրկ, գեհենական օրգիայով։
     Ճակատագրի հեգնանքով՝ ուղիղի 8 տարի առաջ հենց այ օրը Հայաստանում պետական կարգը տապալվեց և իշխանության եկան իրենց կյանքում ոչ մի արժեք չստեղծած մի խմբակ, որոնք համակարգված ջախջախեցին պետության ու պետականության հիմքեր հանդիսացող բոլոր հիմնասյուները։ Նույն ճակատագիրն էր թերևս խաղում բոլորիս հետ, երբ այս օր մեկնարկեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, գուցե սա նաև նախախանամություն է, որը պետք է հանդիսանա փաշինյանական 8-ամյակի ավարտի սկիզբը։
     Շուշիի առավոտն ապրում է հազարավոր մարդկանց հիշողության մեջ և դա փաստ է։ Սա պայքար է նրանց դեմ, ովքեր ուզում են ջնջել ազգային արժանապատվության փորձառությունը՝ մեր հաղթանակները դարձնելով անպետք ու անիմաստ միջոցառումներ։
     Հ.գ․ Ի դեպ՝ Շուշում հաղթանակի «Քոչարի» պարելու կադրերը մենք դեռ միասին ենք տեսնելու․ գոնե ես՝ տղերքիս խոստացել եմ»։

Ինչու հենց Երասխից – Հրապարակ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու են իրենց քարոզարշավը մեկնարկում Երասխից։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժի համար առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է երկրի ինքնիշխանությանը։ Մարուքյանը նշել է, որ Երասխը հենց այդ ինքնիշխանության խորհրդանիշներից մեկն է։

Նա անդրադարձել է նաև Երասխում նախատեսված մետալուրգիական գործարանի ծրագրին՝ նշելով, որ երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, Ադրբեջանի ճնշումների հետևանքով դադարեցրել են գործարանի շինարարությունը։ Մարուքյանի խոսքով՝ նախագիծն իրականացվում էր ամերիկյան ներդրողների մասնակցությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցներից հետո շինարարությունը կանգ է առել, իսկ ավելի ուշ նախագիծը տեղափոխվել է այլ վայր։

Ինչու հենց Երասխից – Հրապարակ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու են իրենց քարոզարշավը մեկնարկում Երասխից։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժի համար առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը, որը վերաբերում է երկրի ինքնիշխանությանը։ Մարուքյանը նշել է, որ Երասխը հենց այդ ինքնիշխանության խորհրդանիշներից մեկն է։

Նա անդրադարձել է նաև Երասխում նախատեսված մետալուրգիական գործարանի ծրագրին՝ նշելով, որ երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, Ադրբեջանի ճնշումների հետևանքով դադարեցրել են գործարանի շինարարությունը։ Մարուքյանի խոսքով՝ նախագիծն իրականացվում էր ամերիկյան ներդրողների մասնակցությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցներից հետո շինարարությունը կանգ է առել, իսկ ավելի ուշ նախագիծը տեղափոխվել է այլ վայր։

Չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանն ափերից դուրս է եկել՝ իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Ասուլիսը դեռ չավարտված, նաեւ հրահանգել է իրավապահների առավել ինտենսիվ զբաղվել «ուժեղներով», եւ երեկ արդեն Շիրակի մարզում խուզարկություններ արեցին, մարդկանց ձերբակալեցին նույն անհեթեթ բացատրությամբ, թե աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել։

Ի դեպ, աշխատավարձը ձեւակերպվում է, դրանից հարկեր են վճարում, թե ինչ է «աշխատավարձի անվան տակ» արտահայտությունը նշանակում, երեւի միայն նիկոլական իրավապահները գիտեն:

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։

Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով պատասխանելը։

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց՝ ինչու են քարոզարշավը սկսում Երասխից (տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց՝ ինչու են քարոզարշավը սկսում Երասխից

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանեց՝ ինչու են քարոզարշավը սկսում Երասխից: «Մեզ համար ՀՀ սահմանադրության առաջին հոդվածն առանցքային, հիմնարար նշանակություն ունի: Իսկ այդ հոդվածը խոսում է ՀՀ ինքնիշխանության մասին: Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որ ՀՀ-ն ունի: Այսօրվա կառավարությունը, 2 տարի առաջ, Ադրբեջանի պահանջով դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը: Ամերիկյան ներդրողները ՀՀ ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, և շինարարությունը դադարեցվեց, հետագայում այն տեղափոխվեց այլ վայր»,- ասաց նա:

43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Կառավարության որոշմամբ նախատեսվել էր 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական հրապարակումները և արձանագրել հերթական աղմկահարույց ֆինանսական պատկերը։

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։

Սակայն ամենաուշագրավը ոչ միայն գումարի չափն է, այլ այն, որ հրապարակված ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը, ըստ էության, դատարկ է՝ առանց բովանդակային լրացման։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների պետական միջոցներ են հատկացվել, բայց հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչի վրա և ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միաժամանակ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով, միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։

Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։ Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կիսաքանդ ենթակառուցվածքներ՝ սրանք Գյումրիի ու Շիրակի առօրյա խնդիրներն են, որոնց մասին իշխանությունները սովորաբար հիշում են միայն պաշտոնական այցերի ժամանակ։ Աղքատության ցուցանիշը այս մարզում 43 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4 տոկոս։

Բայց, երբ խոսքը վերաբերում է շքեղ համերգների կազմակերպմանը, հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։

Իհարկե, մշակութային միջոցառումները կարևոր են, և որևէ մեկը չի վիճարկում արվեստի ու միջազգային մշակութային կապերի անհրաժեշտությունը։ Սակայն այստեղ խնդիրը առաջնահերթությունների մեջ է։

Առավել մտահոգիչ է նաև թափանցիկության հարցը։ Եթե պետական միջոցները ծախսվել են արդյունավետ և նպատակային, ապա ինչո՞ւ է հրապարակված ֆինանսական հաշվետվությունը դատարկ։ Ինչո՞ւ հանրությունը չի կարող տեսնել ծախսերի ամբողջական կառուցվածքը։

Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարությունում, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել միլիոնավոր դրամների ծրագրերի իրականացումը՝ նվազագույն հաշվետվողականությամբ»։

Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրավապահները շարունակում են մասսայաբար ապօրինի գաղտնալսել ընդդիմադիրներին։

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալության մասին, որն իրականացվել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից։

Մենք տեղեկացանք, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր ուժի երեք համակիր` ձեռագիրը նույնն է, ձայնագրել են մարդկանց մասնավոր զրույցները եւ գտել, որ դրանցում ընտրակաշառքի մասին ակնարկներ են արվել։

Երեկ էլ Շիրակի մարզում կատարված խուզարկությունների արդյունքում չորս հոգու էին ձերբակալել։ Ընդդիմադիրների որսը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում էլ է շարունակվելու, փորձում են դրանով վախեցնել ժողովրդի աչքը։ Այս ձերբակալություններն ու գաղտնալսումները բավարար են, որ արդեն իսկ ընդդիմությունը հայտարարի, որ «ընտրությունները կեղծվել են», որովհետեւ ընտրությունների կեղծումը միայն քվեարկության օրը չի կատարվում, այլ շատ ավելի վաղ է սկսվում:

ՀՀԿ-ի տարիներին էլ քվեարկությունը չէին կեղծում, բայց դա չէր խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարի, թե Հայաստանում մինչեւ 2018 թվականը երբեք մաքուր ընտրություն չի կայացել»: