Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ

2026թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգները, կայացել է զինվորական քայլերթ։

Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Ողջունելով Եվրամիության պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր մենք ևս մեր քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»։

Վարչապետի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում՝ ունենալով նաև բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ «Մենք, իհարկե, նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։ Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա», -ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում Եվրոպական Միության ցուցաբերած մեծ աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ «Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար, որպես որոշում, որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»,-շեշտել է երկրի ղեկավարը։

Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են․ «Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում։ Եվ այս առումով, իհարկե, Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներ, դիմակայելու հարցով, որն իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է»։

Վարչապետը հավելել է՝ ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում, խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար․ «Մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ, և իհարկե, մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական Միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական Միությունում, այդ գործիքները, գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում՝ Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար»։

Անտոնիու Կոշտան Եվրոպական Միության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Երեկ մենք շատ պատմական պահ ապրեցինք՝ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով անցկացնելով։ Այսօր երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում՝ առաջին գագաթնաժողովը Եվրոպական Միության և Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է մտնում՝ խաղաղության, ժողովրդավար ռեժիմի կոնսոլիդացիայի, և սա իսկապես, անշուշտ, լավ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»:

Եվրոպական խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Եվրոպական Միություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը որդեգրվել անցյալ տարվա դեկտեմբերին․ «Այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք և ամրացնում էինք մեր հարաբերությունները: Մենք նաև աշխատում ենք սերտորեն անվտանգային և պաշտպանության ոլորտներում Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում»։

Անտոնիու Կոշտան նշել է, որ անցյալ տարվա ապրիլ ամսվա ընթացքում հաստատված Եվրոպական միության գործընկերության առաքելության նպատակն է ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և այն շոշափելի արդյունք է համատեղ հանձնառությանը՝ մարտահրավերներին համատեղ դեմ առնելուն։ «Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը և սա է նաև ապագան մեր տարածաշրջանների», -ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Անտոնիու Կոշտան նաև հույս է հայտնել, որ, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար։ «Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես, Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում՝ դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ Եվրոպայի և Հայաստանի միջև, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2,5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը գործընկերության համատեքստում կնպաստի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն։ «Հայաստանն իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատմամբ բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք՝ շնորհիվ Ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման Եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել այդ հարցում։

Ամփոփելով իր խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ «Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար։ Կեցցե՛ մեր գործընկերությունը»։
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։

Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։

Չինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող հրավառության նյութերի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

«Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհվել է 26 մարդ, և 61 մարդ ստացել է վնասվածքներ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Իրավապահ մարմինները ձերբակալել են ընկերության պատասխանատու անձին, ընթանում է պայթյունի պատճառների հետաքննություն, շարունակվում է պատահարի հետևանքների վերացումը:

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է կարճ ժամկետներում պայթյունի պատճառների քննություն անցկացնելու և մեղավորներին խստորեն պատժելու անհրաժեշտության մասին:

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում. Կալաս

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով: Այս մասին X-ի էջում գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Մեր առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նշանակալի դիվանագիտական պահ է, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին՝ մեզ Երևանում հյուրընկալելու համար:
Հայաստանն առանցքային հենասյուն է Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում:
Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում:

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով, որը նպատակաուղղված է արտաքին միջամտությանը հակազդելուն և դիմակայունության ամրապնդմանը»,- գրել է Կալասը:

Հայտնի է ՔՊ-ականների իրական թիվը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հակակոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովին ներկայացված վերջին՝ 2025 թվականի ֆինանսական հաշվետվություններում հրապարակված անդամավճարների տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել կուսակցության ակտիվ անդամների թվի վերաբերյալ։ Այսպիսով, ՔՊ կուսակցության բյուջե մուտքագրված անդամավճարների ցուցակն ունի 7490 անդամ։

Հաշվետվության համաձայն՝ անդամավճարների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 113 մլն դրամ, իսկ վճարումները չափը տատանվում է՝ սկսած 1000 դրամից մինչև 65,000 դրամ և ավելի: Օրինակ՝ տարվա վերջին գործարքների թվում են Անուշավան Ասատրյանի և Սյուզաննա Հակոբյանի 1000-ական դրամի վճարումները, ինչպես նաև Դավիթ Միրզոյանի 45,000 դրամի անդամավճարը:

Նկատենք, որ ՔՊ անդամների թիվը զգալիորեն աճել է վերջին տարիներին։ Հայաստանում այլ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները, որպես կանոն, ցույց են տալիս ավելի փոքր ծավալի անդամավճարներ կամ դրանց ցածր մասնակցություն, ինչը փաստում է, որ ՔՊ-ն այս պահին ունի ամենամասսայական ֆինանսական ներգրավվածությունը կուսակցական մակարդակում։

Որպես խորհրդարանական մեծամասնություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բնականաբար ստանում է պետական ամենախոշոր հատկացումները։ Սա նշանակում է, որ մյուս քաղաքական ուժերի համեմատ ՔՊ-ն ունի ամենամեծ բյուջեն։

Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Անդրեի նախկին կինը դստեր հետ տեղափոխվել է Մոսկվա

Երգչուհի Անի Օհանյանը, ով ժամանակին հայկական էստրադայի ամենաքննարկվող դեմքերից էր, նոր հրապարակում է արել՝ տեղեկացնելով իր կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխության մասին։

Անին, ում շատերը հիշում են նաև երգիչ Անդրեի հետ իր նախկին ամուսնությամբ, բացահայտել է, որ այլևս չի բնակվում Հայաստանում։ Երգչուհին հայտնել է, որ դստեր հետ Մոսկվա է վերադարձել դեռ ամիսներ առաջ։

Թեև վերջին շրջանում Անին ակտիվ չէր երաժշտական ասպարեզում, նրա հետևորդները շարունակում են մեծ հետաքրքրությամբ հետևել նրա կյանքին։

«Մենք Մոսկվա ենք վերադարձել դեռ ամիսներ առաջ»,- նշել է երգչուհին՝ կիսվելով դստեր հետ ջերմ կադրերով։ Անի Օհանյանի տեղափոխությունը Մոսկվա նոր էջ է նրա կյանքում, և երկրպագուները հույս ունեն, որ գուցե հենց այնտեղ նա կրկին կվերադառնա ստեղծագործական ակտիվ գործունեությանը։

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղաuպանnւթյшն հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը. Մակրոն

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։

Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,- գրել է Մակրոնը:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մեղադրյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Մ.-ն 2025 թվականի մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին, ինչպես նաև դատական նիստը նախագահող՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին:

Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: