Հայաստանի հետ խաղաղությունն իրականություն է․ Ալիևը՝ երևանյան գագաթնաժողովի մասնակիցներին


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այժմ իրականություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով ԵՀՔ գագաթնաժողովին միան…

Ողջույններս՝ Բաքվից. Ալիևը 50 երկրի ղեկավարի առաջ Արցախը պահողներին հռչակեց հանցագործներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողջույններս՝ Բաքվից. Ալիևը 50 երկրի ղեկավարի առաջ Արցախը պահողներին հռչակեց հանցագործներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թրամփի ճանապարհն անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան ու դառնալու է Միջին միջանցքի մի մաս». Ալիև

«Թրամփի ճանապարհն անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան ու դառնալու է Միջին միջանցքի մի մաս». Ալիև

«Թրամփի ճանապարհը՝ խաղաղության ու բարգավաճման, անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան ու դառնալու է Միջին միջանցքի մի մաս»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի տեսակապով ելույթում ասել է Ադրբեջանի նախագայը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության օգուտները:

ՀՀ-ն և Ադրբեջանը արդեն տեսնում ենք այդ խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացել է տեսակապով ու տեղեկացրել, որ առաջարկել է 2028-ի հավաքն անցկացնել Բաքվում։

«Հայաստանն աջակցեց այդ նախաձեռնությանը»,- ասել է Ալիևն ու ընդգծել, որ արդեն 9 ամի է Հայաստանն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության մեջ։

«Մենք նախաստորագրեցինք Խաղաղության պայմանագրի տեքստը և մեզ համար խաղաղությունն արդեն իրողություն է»,-ասել է Ալիևն ու հավելել, որ դրանից հետո Ադրբեջանի տարածքով հազարավոր տոննաներով բեռներ, այդ թվում՝ նավթամթերք է արտահանվել Հայաստան։

Ալիևի խոսքով՝ «Թրամփի ուղին» անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան՝ դառնալով «Միջին միջանցքի» մաս։

«ՀՀ-ն և Ադրբեջանը արդեն տեսնում ենք այդ խաղաղության պրակտիկ օգուտները»,–ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերին ու կառույցին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը 5 տարում Ադրբեջանի դեմ 14 բանաձև է ընդունել, ինչը «սևեռում» է ցույց տալիս։

Վերջում Ալիևը շնորհավորել է Փաշինյանին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ։

«Պետք է շարունակվեն պատժամիջոցները ՌԴ-ի դեմ». Զելենսկի

«Պետք է շարունակվեն պատժամիջոցները ՌԴ-ի դեմ». Զելենսկի

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է նույնքան կատաղի լինել, որքան նախկինում էր: Ամռանը Պուտինը պետք է որոշի՝ ի՞նչ անել հետո. ընդլայնե՞լ պատերազմը, թե՞ անցնել դիվանագիտության. մենք պետք է մղենք նրան դիվանագիտության»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի իր ելույթում ասաց Ուկրաինայի նախագահը: «Պետք է շարունակվեն պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, ՌԴ-ին պետք է մղել դեպի դիվանագիտություն»,- հավելեց նա: