Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը

Փենթագոնի ֆինանսների տնօրենի պաշտոնակատար Ջուլս Հերսթի խոսքով՝ Իրանի դեմ գործողության վրա ԱՄՆ-ի ծախսերը ներկայում կազմում են 25 միլիարդ դոլար։

«Մենք մինչ այժմ ծախսել ենք մոտավորապես 25 միլիարդ դոլար»,- ասել է Հերսթը Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ։

Այս գումարի մեծ մասը ծախսվում է զինամթերքի վրա:

Կիրանցի պատի համար պետական պարգևների են արժանացել

Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ իր լայվում Նիկոլ Փաշինյանը՝ ավտոմեքենա վարելով և Կիրանցը ցույց տալով հայտարարեց․ «Էս էլ նոր ճանապահն ա Կիրանցի,…

«Ուժեղ Հայաստան»–ը և «ՀայաՔվե»–ն կմիավորեն իրենց ջանքերը․ համագործակցության հուշագիր է ստորագրվել

«Ուժեղ Հայաստան»–ը և «ՀայաՔվե»–ն կմիավորեն իրենց ջանքերը․ համագործակցության հուշագիր է ստորագրվել

Անկախության հռչակագրի սկզբունքներում որևէ բառ չկա Արցախի մասին, Փաշինյանը մոլորեցնում է․ Մեսրոպ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է հասարակությանը և միջազգային հանրությանը՝ տարածելով ադրբեջանական այն թեզը, համաձայն որի՝ Սահմանադրության նախաբանը պարունակում է տարածքային պահանջներ՝ նկատի ունենալով Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Եվ այսպես․ Սահմանադրության նախաբանը հղում է անում ոչ թե Անկախության հռչակագրին, այլ Հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքներին և նպատակներին։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Իսկ Անկախության հռչակագրի սկզբունքներում ու նպատակներում որևէ բառ չկա Արցախի մասին։

Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարին առաջարկում եմ հստակ ներկայացնել, թե ինչպե՞ս է Սահմանադրության նախաբանը պարունակում Արցախի վերաբերյալ հղում»,- գրել է նա։

ՀՀ-ի հանդեպ այդ սկզբունքը աշխատեցնելու շահառու են բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները․ Բադալյան

ՀՀ-ի հանդեպ այդ սկզբունքը աշխատեցնելու շահառու են բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները․ Բադալյան

«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին

«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին

Նիկոլ Փաշինյանը, որն իր քարոզչական ու աշխատանքային այցերը երկուսը՝ մեկում ձևաչափով է իրականացնում, «Քաղաքացու օրվա» առիթով հերթական նմանատիպ այցն էր կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարությունը, որը ևս երկուսը՝ մեկում ձևաչափով է լուսաբանում, տեղեկացրել էր․ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։

«168»-ին հայտնի է դարձել, որ հիշյալ բանախոսությանը ներկա քաղաքացիներից շատերին հայտնի չի եղել, թե իրականում իրենք ուր են գնում։

«Ի մասնավորի, Արթիկի պետական քոլեջի մի խումբ սաների ասել են, թե քոլեջի լավագույն ուսանողներին տանում են Մարալիկ՝ բանավեճի։

«17 տարեկան անչափահասին ասում են, թե բանավեճ-քննարկման պետք է մասնակցի, ու այդպես՝ 40 հոգու քոլեջից տանում են:

Ապրիլի 25-ին՝ շաբաթ օրն առավոտյան տանում են Մարալիկի Անիի մշակույթի տուն, սարքերով ստուգում են, թողնում ներս։ Երեխաները հետաքրքրվում են, թե ո՞րն է լինելու քննարկման, բանավեճի թեման, որ պատրաստվենք, պարզվում է՝ իրենց հետ գնացած մանկավարժներն էլ տեղյակ չեն լինում։ Սպասում են ու ինչ՝ Նիկոլ Փաշինյանը կանգնում է բեմին ու սկսում է իր քարոզները»,- նշեց մեր աղբյուրը։

Մեզ հետ կապ հաստատած քաղաքացին վրդովվել էր հատկապես, որ անչափահաս երեխաներին են ստել․ կասկածներ հայտնեց, որ տնօրինության ու համայնքապետարանի կազմակերպածն է եղել։

«Գուցե պատճառն այն է, որ եթե ասեին՝ Նիկոլն է գալիս, կարող է ծնողներից շատերը թույլ չտային»,- հավելեց քաղաքացին։

Ի դեպ, ապաքաղաքական կրթական միջավայրի մասին միֆեր պատմող իշխանության ներկայացուցիչների թվում այդ օրը նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր»,- գրում է լատվամիջոցը։