«Իսկ հայկական պետական քաղաքականության «մշակները» զբաղված են վանդալիզմի «ալիբի» կերտելով»․ Հակոբ Բադալյան

«Իսկ հայկական պետական քաղաքականության «մշակները» զբաղված են վանդալիզմի «ալիբի» կերտելով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրինակ, Ռուբեն Վարդանյանը Շուշիի մզկիթի նորոգումը նախաձեռնել ու իրականացրել էր, որպեսզի ցույց տար հայկական քաղաքակրթության դեմքը:
     Որպեսզի ցույց տար, որ այդ քաղաքակրթությունն այնքան խորն ու տարողունակ է, որ չունի որևէ այլ քաղաքակրթության ու մշակույթի հանդեպ վանդալիզմով ինքնահաստատվելու, ինքնափարատվելու կարիք և բարդույթ:
     Մեծ հաշվով հիմա էլ դա ցույց է տալիս արդեն անձնապես իր օրինակով, այն՝ մեծ հաշվով կցկտուր, բայց բավականին տարողունակ ուղերձներով, որ հղում է Բաքվից, ուր պատանդառված է մեր մյուս հայրենակիցների հետ միասին:
     Ու այս ֆոնին ապշեցնողը այն է, որ հայկական պետական քաղաքականության «մշակները» զբաղված են այսօր վանդալիզմի «ալիբի» կերտելով»։

Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է. դրա համար իրավական հիմք չկա

Ադրբեջանի փոխվարչապետ Շ․ Մուստաֆաևի գլխավորած 3 հոգուց բաղկացած պատվիրակության՝ Երևան կատարած այցի նախօրեին ռուսական և հայկական լրատվամիջոցները գրում են, որ այցի նպատակն է նախապատրաստել 300հզ․ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստան և նույնքան հայերի վերաբնակեցումն Ադրբեջան: 

Մեկնաբանելով «News Media»-ի գլխավոր տնօրեն Ա․ Գաբրելյանովի գրառումը՝ ադրբեջանական «Bakı-xeber» կայքը նշել է․ «Առաջին՝ 300հզ․ ադրբեջանցիների վերաբնակեցման համար չկա ո՛չ իրավական հիմք, ո՛չ էլ հասարակական-քաղաքական նախադրյալ։ 1988 – 1991 թթ․-ին Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների և նրանց սերունդների թիվը կազմում է մոտավորապես 250-300 հզ․ մարդ։ 

Նրանց վերադարձի իրավունքի հարցն Ադրբեջանը բարձրացնում է միջազգային հարթակներում, սակայն դա չի նշանակում զանգվածային գաղթ։ Խոսքը կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին է, ոչ թե՝ հարկադիր բնակեցման։ Երկրորդ՝ 300հզ․ հայերի՝ Ադրբեջան վերաբնակեցման թիվը նույնպես չափազանցված է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հայ բնակչության թիվը կազմում է մոտ 100-120 հզ․ մարդ։ Նրանց մի մասը մեկնել է երրորդ երկրներ։ 

Երրորդ՝ պատվիրակությունների փոխադարձ այցելություններն ուղղված են խաղաղության պայմանագրին, սահմանների սահմանազատմանը, հաղորդակցությունների բացմանը և հումանիտար հարցերին։ Եթե կա բնակչության փոխանակման նման զգայուն թեմա, ապա այն պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, բաց հայտարարություններով և միջազգային միջնորդների մասնակցությամբ։ 

Մինչ օրս ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը, ո՛չ էլ միջնորդները նման ծրագրի մասին չեն հայտարարել։ Ռուսական և հայկական լրատվամիջոցներում նմանատիպ լուրերը հաճախ տարածվում են հասարակության կարծիքը ստուգելու, բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու կամ ներքին լսարանին ուղերձ փոխանցելու նպատակով։ 300 հզ․ թիվը նույնպես խորհրդանշական է, կարծես նպատակ ունեն ստեղծել «մեկը մեկի դիմաց» փոխանակման տպավորություն։  

300 հզ․ անձանց փոխադարձ բնակեցման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերադարձի հարցն օրակարգում է, սակայն այն կամավոր, անհատական և միջազգային իրավունքի շրջանակում քննարկվող գործընթաց է, ոչ թե մեխանիկորեն բնակչության փոխանակում է»։

«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը վթարվել է. 21 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով մայիսի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

 

Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

 

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1-17, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-236 համարների և 2-րդ, 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների և նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,

 

Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարների, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ. Եսայան, Հ. Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20 համարների և նրբանցքների, Ս. Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի: Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը,

 

Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հնարավոր է՝ շուտով ստիպված լինենք վերադառնալ ռազմական գործողություններին․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թույլ է տվել մոտ ժամանակներս Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմաօդային ուժերի ապագա հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու արարողության ժամանակ:

«Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում շատ լուրջ հարվածներ է կրել: Այդ հարվածները նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել», — հայտարարել է նախարարը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համակարգմամբ, գլխավորում է արշավի նպատակներին հասնելու ջանքերը:

«Մենք սատարում ենք այդ ջանքերին և տրամադրում անհրաժեշտ աջակցություն, բայց, հնարավոր է, շուտով ստիպված լինենք վերադառնալ գործողություններին՝ դրված խնդիրների իրականացումը երաշխավորելու համար», — ընդգծել է Կացը:

Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավարը հրաժարական է տալիս

Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը լքում է պաշտոնը: Նրա հրաժարականի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հանրապետության Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Նա (Սերգեյ Մելիքովը. խմբ.) անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է, առաջ է գնում։ Ամենակարևորն այստեղ այն է, որ հանրապետության ղեկը ստանձնի մի մարդ, որն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները, գիտի, թե ինչ և ինչպես պետք է անել՝ հաշվի առնելով այն, ինչ արվել է մինչ այժմ, և թերևս ամենակարևորը՝ նա կվայելի մարդկանց հարգանքը և վստահությունը», – նշել է ՌԴ նախագահը։

Երկրի ղեկավարը Դաղստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հանրապետության ապագա ղեկավարի ընտրությանը վերաբերող հարցեր։ Դաղստանի Ժողովրդական ժողովի անդամներն իրենց հերթին Պուտինին առաջարկել են հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրել Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինին: Նախագահը կողմ է արտահայտվել։

Հիշեցնենք` մարտի վերջին-ապրիլի սկզբին Դաղստանում գրանցված առատ տեղումները զանգվածային հեղեղումների, ջրային և էլեկտրական համակարգերի աշխատանքի խափանումների, ճանապարհների և կամուրջների վնասման են հանգեցրել։

Պուտինը հայտարարել է, որ «Ծագող արևի երկիրը» Ռուսաստանն է

«Ծագող արևի երկիրը» Ռուսաստանն է, քանի որ նրա սահմանները Չուկոտկայում ավելի արևելք են, քան Ճապոնիան կամ Նոր Զելանդիան: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Գիտելիք. Առաջինները» մարաթոնի շրջանակում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ մոտ համարվում է, որ ամենաարևելյան երկիրը Ճապոնիան է: Իսկ Ճապոնիայից արևելք գտնվում է Նոր Զելանդիան: Նոր Զելանդիայից արևելք էլ գտնվում է Չուկոտկան: Հետևաբար, հենց Ռուսաստանն է հանդիսանում ծագող արևի երկիրը», — ասել է պետության ղեկավարը:

Հիշեցնենք , որ Ճապոնիան իրեն անվանում է «Ծագող արևի երկիր»: Երկրի ինքնանվանումը՝ Նիհոն (կամ Նիպպոն), գրվում է 日本 հիերոգլիֆներով, որտեղ առաջինը նշանակում է «արև», իսկ երկրորդը՝ «արմատ», «հիմք» կամ «աղբյուր»:

Ճապոնիայի պաշտոնական պետական դրոշը կոչվում է Հինոմարու («արևային շրջան»), որի վրա կարմիր շրջանը խորհրդանշում է լուսատուն: Գոյություն ունի նաև «Ծագող արևի դրոշը» (Կյոկուձիցու-կի), որտեղ արևից ճառագայթներ են արձակվում: Այն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և այսօր էլ, որոշակի փոփոխություններով, կիրառվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից:

Այս արտահայտությունը ճապոնացիների համար ունի նաև կրոնական նշանակություն. համարվում է, որ պետությունը գտնվում է Ամատերասու արևի աստվածուհու հովանու ներքո:

«Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում». ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում

Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

 

«Հոդվածում անդրադարձել եմ ԱԲ-ի ազդեցությանը գլոբալ ուժերի վերադասավորման վրա՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով և արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձևում է այդ հավասարակշռությունը»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
 

Տիգրան Բալայանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող բանաձև ընդունելու համար

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

Տիգրան Բալայանն իր երախտագիտությունն է հայտնել X-ի միկրոբլոգում արված գրառմամբ։ 

«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,-նշել է Տիգրան Բալայանը։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Տիգրան Բալայանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող բանաձև ընդունելու համար

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

Տիգրան Բալայանն իր երախտագիտությունն է հայտնել X-ի միկրոբլոգում արված գրառմամբ։ 

«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,-նշել է Տիգրան Բալայանը։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։