Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքականությունից խոսել. որովհետև սխալ քաղաքականություն եք վարում. Գետիկ Բաղդասարյան


Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքականությունից խոսել. որովհետև սխալ քաղաքականություն եք վարում. Գետիկ Բաղդասարյան

Որ քաղաքական ուժերն են առաջադրման հայտ ներկայացրել ԱԺ ընտրություններին. ցանկ


Ավարտվեց ԱԺ ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը։ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական…

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

 

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 88 կգ քաշային ծանրորդները:

 

Հայաստանի հավաքականից Ռաֆիկ Հարությունյանը պոկել է 160 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 195 կգ: Երկամարտի 355 կգ արդյունքով` Հարությունյանը ԵԱ-ում 7-րդն է:



«Փաշինյանին հիշեցրի, որ ՀՀ սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվելով սպանվել հայ կանայք». Գևորգ Թոսունյան (տեսանյութ)

«Փաշինյանին հիշեցրի, որ ՀՀ սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվելով սպանվել հայ կանայք». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրի, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ (Սև լիճ), խոշտանգվել և դաժանաբար սպանվել են հայ կանայք (Գայանե և Անուշ)։ Հետաքրքրվեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել` աջակցելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական և քաղաքական էլիտային։
     Նրա պատասխանը ստորև»:

Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։ 

Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը): 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից: 

ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրությունում։

«Եվրոպական միություն» և «ժողովրդավարություն» ձևակերպումները նույն նախադասության մեջ չի կարելի գործածել

«Այս առաքելությունը պետք է հետևի, որպեսզի արտաքին միջամտություն չլինի։ Կներեք, բայց եթե նայենք Եվրոպական միության գործունեությանը վերջին մի քանի տարիներին, տպավորություն է ստեղծվում, որ հենց իրենք են զբաղված ազգային պետությունների ընտրություններին միջամտելով»,- հայտարարել է նա…