
Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։ «Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայա…
Author: Julbaz
Ովքե՞ր են մասնակցում ընտրություններին․ պատկերը պարզ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր
Թրամփի նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Ջոն Ֆելանը։ «Ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելան…
«Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն». Նաիրի Հոխիկյան
Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է
Պուտինը կարծում է, որ համացանցը անհրաժեշտ է սահմանափակել՝ ահաբեկչական սպառնալիքները կանխելու համար
3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ևս մեկ քայլ արեց Արցախի ադրբեջանացման ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը մեծապես կախված է ներմուծվող գազից, և այստեղ քաղաքական գործոնը շատ ավելի ուժեղ է, քան շուկայականը

«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։ – Պուտինի մեսիջը Փաշինյանին՝ վերջին կրեմլյան հանդիպման ժամանակ, կարծես, լրջանում է։ Մոսկվայում այսօր հայտ…
Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին
Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացում են, որ դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։ Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5300 դոլար և 14000 դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
