Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա՞. Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Քոչարյան. Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք՝ որպես Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործչի շահերի ներկայացուցիչներ, նամակով դիմել ենք ԱՄՆ սենատորներ Ջին Շահինին և Թոմ Թիլիսին՝ ի պատասխան ընտրությ…
«Մայքլ»․ 7 տարի տևած նկարահանումներից հետո Մայքլ Ջեքսոնի մասին առաջին կենսագրական ֆիլմն արդեն հասանելի է եվրոպական կինոթատրոններում, իսկ ամերիկյան կինոթատրոններում կցուցադրվի վաղը․ գրում է Euronews-ը։
Անտուան Ֆուկուայի ֆիլմը, որը պատմում է փոփի արքայի աստղային վերելքի մասին, լայն քննադատության է արժանացել և մեղադրվել Ջեքսոնի խնդրահարույց կյանքը «սպիտակեցնելու» համար:
Ֆիլմի հասցեին բազմաթիվ քննադատությունների պատճառը Ջեքսոնի դեմ ուղղված մանկական սեռական բռնության մեղադրանքներին չանդրադառնալու որոշումն է․ նշվում է, որ ֆիլմում ներառված չէ ոչինչ, որը կարող է բացասական անկյունից ներկայացնել փոփի արքային։
Քննադատների բացասական արձագանքը, սակայն, լավ չեն ընդունել երգչի ընտանիքի անդամները և ֆիլմի դերասանները, որոնք դեմ են արտահայտվել Մայքլի մասին բացասական ակնարկներին։