Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր: 

Հանդիպմանը մասնակցել են խճուղային հեծանվավազքի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ:

RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն ներկայացրել է մանրամասներ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից: Նապոլի Միկելլեի ներկայացմամբ՝ հեծանվավազքը նախատեսվում է անցկացնել Երևանում, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում համապատասխան երթուղիներով:

Ներկայացվել է, որ այս ընթացքում միջազգային հեծանվավազքի կազմակերպման ուղղությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պատասխանատու գերատեսչությունների հետ, այցեր են կազմակերպվել համապատասխան մարզեր, քննարկվել երթուղիները և այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքները շարունակվում են:

Հանդիպմանը քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակին, լոգիստիկ հասանելիությանը, մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերները լավագույն ձևով ներկայացնելուն, նախապատրաստական այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է մրցաշարի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության խթանման, մասնավորապես՝ հեծանվային զբոսաշրջության խթանման հարցում, կարևորվել է նաև այն հանգամանքը, որ մրցաշարը կլինի ամենամյա:

Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արդեն իսկ մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում և հաստատված է։ Իհարկե, այս պահին արդեն մեր միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաև տեխնիկական ստուգման կենթարկվի իրագործելիության տեսակետից և անհրաժեշտ շտկումներ կարվեն: Մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա և իհարկե, նաև այս դիտանկյունից, նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի, որովհետև այն լայնորեն զարգանում է աշխարհում և մեծ ուշադրության է արժանանում, մանավանդ հիմա, երբ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, և հեծանիվն այն ձևերից է, որը կարող է մեզ օգնել, այդ թվում՝ խցանումները հաղթահարելու իմաստով»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին այս իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, ընդգծել, որ այս հրաշալի գաղափարի հետագա զարգացումը կապված է նաև կազմակերպման և իրականացման որակից:

Երկրի ղեկավարն ուրախությամբ է արձանագրել, որ արդեն կա որոշում՝ 2029 թվականին հեծանվային սպորտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս նշանակում է, որ Հայաստանը մի շրջափուլ է թևակոխում, որը հեծանվային սպորտի, առողջ ապրելակերպի, ինչպես նաև տուրիզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ:

Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. ՓԾ-ն զգուշացնում է

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 23-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։ 

Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան տեսքով։

Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

«Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր՝ նույնիսկ ծաղկած խնձորենի»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)

«Ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր՝ նույնիսկ ծաղկած խնձորենի»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 23-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանի կանաչահատում և չորապատում հիմնարկը Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 3-րդ և 4-րդ մասիվների ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր (որից օրինակ 2 հատ ծաղկած խնձորենի), պատճառաբանելով, որ «կանաչապատում» են անում։
     Տսանյութը մի քիչ երկար է ստացվել, բայց կարծում եմ մինչև վերջ նայելու դեպքում, տրամաբանություն ունեցող մարդու համար լուրջ հարցեր չեն մնա, իսկ մնալու դեպքում պատրաստ եմ պատասխանե։
     Տեսանյութի վերջում նաև տնկվող «ծառանմանների» մասին եմ խոսում ու ցուցադրում նախագիծը»։

ԱՄՆ-ում բենզինի գները բարձրացել են երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ

Այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները և Իրանը դժվարանում են բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչը…

«Խորոված փարթի». ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգություն…

Մերձավոր Արևելքի պատերազմը հանգեցրել է վերջին 16 ամսում եվրոպական արտադրության առաջին անկմանը

21 եվրո օգտագործող երկրների գնումների մենեջերների վերջին ինդեքսը, որը հիմնված է արտադրության և ծառայությունների…

ՀՀ-ում շահութահարկի հավաքագրումն աճել է մինչև 265,8 մլրդ դրամ. Փաշինյանը հայտնել է 2017 թ.-ից ի վեր 5,4 անգամ աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի ապրիլի20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։

«2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոսի»,-հիշեցրել է նա հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստում։

Վարչապետը նշել է, որ 2017 թվականի համեմատ շահութահարկն ավելի է 5․4 անգամ կամ 444 տոկոսով։

Նա գնահատում է, որ այս աճը պայմանավորված է մի քանի գործոններով։

«Նախ, նախկինում ստվերային տնտեսության մի մասը դուրս է բերվել ստվերից և այժմ ուղղորդվում է պետական ​​բյուջե՝ ՀՀ կարիքները հոգալու համար», – ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նշել է Փաշինյանը, աճը պայմանավորված է նաև տնտեսության խթանմամբ։

«Մյուս կողմից, Կառավարությունն ապահովել է տնտեսական աճ, և 2018 թվականից սկսած ՀՀ-ում արձանագրվել են ինչպես համաշխարհային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության միջին ցուցանիշներից բարձր աճեր»,-ասել է նա։

«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել»․ ՀՅԴ

«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել»․ ՀՅԴ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը եւ հայաթափումը ավելորդ անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։
     Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։
     Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։
     Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։
     Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման։
     ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
     23 ապրիլ 2026թ»։