Ուկրաինան ծրագրում է պայթյուն կազմակերպել ՌԴ ՊՆ օբյեկտների մոտ. Դաշնային անվտանգության ծառայություն

ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է 1981 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, մարտի 28-ին՝ Ծաղկազարդի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը և քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։
ArmLur.am-ը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։

Դատելով իրավիճակից՝ պաշտոնյաների ազատումից, գործը դատարան ուղարկելուց հետո Կենտրոնի քննչականում կրքերը կհանդարտվեն, սակայն իրավիճակը ավելի է բարդացել։ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ներքին անվտանգությունը մտել է Կենտրոն քննչական երրորդ բաժին, սկսվել է քննիչների տեղափոխման գործընթաց։ Քննիչներից շատերը չգիտեն, թե ուր կտեղափոխեն իրենց և առկախված վիճակում աշխատում են։

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ ընտրական ցուցակի 34-րդ համար Լևոն Լևոնյանը աչքի է ընկնում ոչ միայն իր պաշտոնական առաջխաղացմամբ, այլև կուսակցական ակտիվությամբ։ Նա «ուրախ ավտոբուսի» ակտիվ անդամներից է և ներկա է գրեթե բոլոր քարոզարշավներին՝ ցուցադրելով բարձր ներգրավվածություն կուսակցական գործընթացներում։

Լևոնյանի կենսագրական տվյալները վկայում են բավական արագ կարիերայի աճի մասին։ 2025 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նա նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
Հայտարարագրերը՝ թվերով
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ Լևոն Լևոնյանի 2024 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս բավական ընդգրկուն ֆինանսական պատկեր։ Նա Երևանի ավագանու անդամ է դարձել 2024 թվականի մարտի 29-ին։ Հայտարարագրել է 90 օր և ավել տիրապետմամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան։ Տրանսպորտային միջոցներից ունի 2016 թվականի TOYOTA, ձեռք բերված 2020 թվականին։
Հատկանշական է, որ նա հայտարարագրել է 23,985,000 դրամի փոխառություն «ԱԿԲԱ բանկից», իսկ տարվա ընթացքում ստացել է նաև 20,387,250 դրամ վարկ։

Բանկային հաշիվներում ունեցել է 481,326 դրամ, Իդրամ հաշվին՝ 7,500 դրամ, ինչպես նաև 1.3 ETH կրիպտոարժույթ։
Կանխիկ միջոցները կազմել են 5500 դոլար, 500 եվրո և 2,050,000 դրամ։
Տարվա եկամուտները ձևավորվել են տարբեր աղբյուրներից՝
• Երևանի քաղաքապետարան՝ 900,000 դրամ,
• ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 4,228,839 դրամ,
• ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 862,211 դրամ,
• եկամտային հարկի վերադարձ՝ 241,296 դրամ։
Ընդհանուր եկամուտները կազմել են 26,619,596 դրամ, մինչդեռ վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 20,378,500 դրամ։
2023 թվական
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ 2023 թվականին Լևոնյանի ֆինանսական պատկերը նույնպես ակտիվ է եղել։ Նա զբաղեցրել է միաժամանակ մի քանի պաշտոն՝ Ազգային ժողովի աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում։
Բանկային հաշիվներում ունեցել է 1,289,984 դրամ, դրամապանակում՝ 82 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6150 դոլար, 700 եվրո և 2,750,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 4,973,727 դրամ, այդ թվում՝
• Ազգային ժողովի աշխատակազմից՝ 4,229,498 դրամ,
• Երևանի քաղաքապետարանից՝ 150,000 դրամ,
• «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից՝ 194,229 դրամ։
Ստացել է նաև 400,000 դրամ վարկ, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 264,000 դրամ։
«Ժողովուրդ օրաթերթը» ամփոփելով Լևոն Լևոնյանի հայտարարագրերը՝ արձանագրեց, որ նա համեմատաբար կարճ ժամանակահատվածում հետհեղափոխական Հայաստանում մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նրա եկամուտները կտրուկ աճել են հեղափոխությունից հետո, ինչպես մյուս բոլորը քպ-ականները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Արցախի սրբավայրերի ոչնչացումը Կաթողիկոսը կանխատեսել ու այդ մասին ահազանգել էր միջազգային կրոնական համաժողովում․ Դանիելյան

Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում․ հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին, Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:

«Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա երկրի ներսում զուգադիպեց առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրության մեջ հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ․ ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»: Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ․ սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը»…»,- նշել է Դանիելյանը։

Ընտրություններից 1 ամիս առաջ ՀԷՑ-ը 40%-ով նվազեցնում է վճարման սակագները նոր բաժանորդների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընտրություններից 1 ամիս առաջ ՀԷՑ-ը 40%-ով նվազեցնում է վճարման սակագները նոր բաժանորդների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է ՀՀ-ի մեծ կորուստների մասին․ Պուտինի մեսիջը լրջացավ


Եթե ​​Հայաստանը միանա Եվրամիությանը, հանրապետությունը կարող է կորցնել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 23%-ը, ապրիլի 22-ին հայտարարել է Ռուսաստանի…

Սոլովյովը հիմա էլ ռուս բլոգերին է պոռնիկ անվանել․ դիմել են ՌԴ ՔԿ


Ռուս հայտնի լրագրող, հասարակական գործիչ Քսենիա Սոբչակը բողոք է ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտե՝ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ՝ բլոգերների…

1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ֆինանսների նախարարությունը 2026 թվականին մի քանի գնում է իրականացրել, որոնք վերաբերում են ոչ թե ֆինանսական քաղաքականությանը, այլ՝ ինտերիերին։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա
• ապրիլի 6-ին «Սարգսյան Արման Գառնիկի» ԱՁ-ից գնվել է վարագույր՝ 1,573,000 դրամի,
• ապրիլի 10-ին «ՍՏԱՐՄԱԼԵ» ՍՊԸ-ից՝ ևս 840,000 դրամի վարագույր,
• մարտի 26-ին «Օհաննա Տիգրանյանի» ԱՁ-ից՝ մոտ 1,400,000 դրամի ծաղկամաններ։
Ընդհանուր՝ շուրջ 3.8 մլն դրամ՝ կարճ ժամանակահատվածում։
Փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը վերանորոգել և «3D դիզայնով» նոր սրահներ է կահավորել։

Հարցը, սակայն, ձևավորման մեջ չէ։
Ֆինանսների նախարարությունն այն կառույցն է, որը պետք է օրինակ ծառայի պետական միջոցների խնայող և նպատակային օգտագործման հարցում։
Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։
Օրինական լինելը միշտ չէ, որ նշանակում է նպատակահարմար լինել։

Պետական բյուջեի յուրաքանչյուր դրամ պետք է արդարացվի ոչ թե «դիզայնով», այլ՝ հանրային շահով։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան

«Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել»․ Փայլակ Ֆահրադյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիգրան Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երևանը դեռ չի ունեցել։ Մի քանի մետր ասֆալտ օրերով չեն կարողանում անել, արվածն էլ ինչպես միշտ անորակ է ստացվում։ Այս ամենին գումարած, որ քաղաքապետարանը «լայաղ» չի անում հայտարարել, որ օրինակ Մ. Մելքոնյան փողոցից Իսակովի պողոտա տանող ճանապարհը փակ է լինելու։ Վաղ առավոտից խայտառակ խցանումներ են, այդ թվում և շրջանցող մյուս բոլոր ճանապարհներին։
     Էդ ձեր կեղծ ու չստացված սրտիկներով իբր սիրում եք ժողովրդին գոնե մի արեք, որովհետև դուք անպատասխանատու եք, դուք Երևանն ու երկիրն ու այստեղ ապրող մարդկանց չեք սիրում»։

Թրամփը մի քանի օր ժամանակ է տվել Իրանին․ Axios

Աղբյուրների փոխանցմամբ՝ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ ամերիկացի և պակիստանցի միջնորդները սպասում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի պատասխանին․․․