Մինչ այս պահը ԿԸՀ-ում առկա է 3 կուսակցության առաջադրում. Վաղը առաջադրումների վերջին օրն է

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են, որ այսօր հայտ…

«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Հետք»

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ գրում է «Հետքը»։

«Գանգատի առարկան Բուզանդի 32 հասցեի գույքն է, որը դեռևս 2000-ականների սկզբին ներառվել է «Հին Երևան» նախագծում, սակայն ցայսօր որևէ գործողություն չի կատարվել: Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսն այդտեղ:

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն (ընկերության իրավահաջորդն այժմ «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերը Ջեյմս Թուֆենկյանը (10%) և «Թուֆենկյան հոլդինգս» ՍՊԸ-ն են (90%), 2023թ. փետրվարին դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ի դեմս Ֆինանսների նախարարության): Խնդրել էր հաստատել Կառավարության որոշումների, գործողությունների և անգործության հետևանքով Բուզանդի 32 հասցեի սեփականատեր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հիմնարար իրավունքի խախտման փաստը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի բռնագանձել 2 մլն դրամ գումար` որպես ընկերության սեփականության հիմնարար իրավունքի խախտման և դրա հետ կապված հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում:

2025թ. մարտի 25-ին դատարանը մերժել էր «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ի հայցադիմումը, ինչից հետո ընկերությունը դիմել էր Վերաքննիչ դատարան: Վերաքննիչը բավարարել էր հայցը և դիմումն ուղարկել ստորադաս ատյան` ողջ ծավալով նոր քննության:

Ընկերությունը միաժամանակ դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով Կառավարության 2022թ. նոյեմբերի 24-ի որոշումը, որով «Հին Երևան» նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով՝ մինչև 2023թ․։ Այս դատական գործում վիճարկում էին հենց ժամկետի երկարացման իրավաչափությունը, քանզի, ըստ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանի, այն հիմնավորված չէ:

Դատական երեք ատյաններն ապարդյուն անցնելուց հետո «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2025թ. ապրիլին դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ում ընկերությունը վիճարկում էր «Հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ինչպես նաև՝ Կառավարության 2018 և 2022 թվականների որոշումները, որոնցով երկարացվել են ժամկետները:

ՍԴ-ն 2025թ. դեկտմեբերին այս գործի վարույթը կարճել էր` անհիմն լինելու հիմնավորմամբ:

Ներպետական ատյանները սպառելուց հետո Թուֆենկյանի ներկայացուցիչները 2026-ի փետրվարի 26-ին դիմել են ՄԻԵԴ: Խնդրել են ճանաչել կոնվենցիոն իրավունքների, այս դեպքում` սեփականության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և խտրականության բացառման իրավունքների խախտումները»,- գրում է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Team Telecom Armenia-ում Երկրի օրը նշանավորվում է նոր ձեռքբերմամբ՝ ընկերությունը հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդի…

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ ռազմածովային գործողությունների աշխարհագրությունը՝ դուրս գալով Մերձավոր Արևելքից․ WP

Նավի զավթումը տեղի է ունեցել Թրամփի վարչակազմի այն հրամանագրի համաձայն, որը նախատեսում է կալանավորել պատժամիջոցների տակ գտնվող և «իրանական նավթի մաքսանենգության մեջ ենթադրաբար ներգրավված» նավերը․․․

Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության փոխայցերը նպաստում են իրավիճակի կարգավորմանը․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների միջև փոխադարձ այցելություններն ու հանդիպումները նպաստում են իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին…

«Կաթողիկոսը կանխատեսել էր այն, ինչ այսօր կատարվում է Արցախում պատմամշակութային սրբավայրերի հետ»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում: Այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:
     Այդ խիստ հիմնավորված և համարժեք ելույթը նախ, արժանացավ ադրբեջանական հոգևոր առաջնորդի առնվազն անհարիր որակումներին, ապա Երկրի ներսում զուգադիպեց նոր, առավել անթաքույց հակակեղեցական արշավի մեկնարկի հետ: Բայց Հայ Եկեղեցուն թիրախավորելու և ընդհանրապես հանրությունում հիշյալ ոճրագործությունները չնկատելու օրակարգ ներդնելու փորձերը, ինչպես և սպասվում էր, ոչ թե կանխեցին հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությունները, այլ դարձան առավել լպիրշ, ադրբեջանցի զինվորական կոչվածներն արդեն չեն խորշում իրենց բարբարոսությունները համացանցում ցուցադրելուց, ինչ խոսք՝ «խաղաղության անգերազանցելի երաշխավոր են»: Դե իսկ միջազգային կառույցների մասին խոսելը վաղուց է դարձել անիմաստ, սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը»․․․»։