Հերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ


Հայաստան


Համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի մասին տեղեկատվություն է տարածվել, որը, ինչպես նշում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ 

 

«Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- Ֆեյսբուքում գրել է նա։



Թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 21-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 21-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։

  • Bitcoin (BTC)` $75 825
  • Ethereum (ETH)` $2 313
  • Binance Coin (BNB)`$631

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Pudgy Penguins-ը (PENGU)՝ +10%:
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել DeXe-ն (DEXE)՝ — 3%:

Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում


Քաղաքականություն


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Նշվում է, որ այցը նվիրված է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցությանը:



Թրամփը խանգարում է սեփական բանակցողներին. սոցցանցերի գրառումները վտանգի տակ են դրել Իրանի հետ միջուկային գործարքը. CNN

Իրանական կողմին դուր չի եկել, որ նախագահը բանակցություններ է վարում սոցցանցերի միջոցով և տպավորություն ստեղծում, թե իրենք համաձայնել են այն պայմաններին, որոնք դեռևս ընդունված չեն․․

Փարաքարում ջրի տակ հայտնված մեքենայից դուրս են հանել կնոջը


Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Փարաքարում մեքենան մնացել ջրի տակ։ Քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը։

«Գլխովդ ես վճարելու»․ Կացը սպառնում է «Հզբոլլահի» առաջնորդին


Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե Լիբանանի կառավարությունը չկատարի իր պարտավորությունները՝ զինաթափելու «Հզբոլլահ» խմբավորումը,…

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. մի շարք բնակելի տներ են ավերվել․ NNA

NNA-ն պնդում է, որ մի շարք գյուղերում, մասնավորապես՝ Բեյթ Լիֆում, Շամաայում, Բայադայում և Նաքուրայում, իսրայելցի զինվորականներն ականապատել են տները, ինչից հետո դրանք ամբողջությամբ ավերվել են․․․