Նուբարաշենի աղբավայրի տնօրենի առողջական վիճակը կայուն ծանր է. Ինչն է եղել պայթյունի պատճառը
Տեղի է ունենում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պայքարը կսկսի 12:00-ին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը` 58 կգ քաշում ելույթ կունենա 18:00-ին:
Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառմամբ տեղեկացրել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել, և որ շուտով այն կներկայացնի ընթերցողի դատին։

«Սիրելի հայրենակիցներ,
Երևի հիշում եք, որ խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով: Ճանապարհը սպասվածից ավելի երկար ստացվեց, սակայն այսօր արդեն վստահությամբ կարող եմ ասել՝ աշխատանքն ավարտված է: Գիրքն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնեմ ձեր դատին: Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի և այն ներքին ապրումների մասին, որոնք ունեցել եմ թե՛ փողոցում, թե՛ Հատուկ քննչական ծառայության մեկուսարանում։
Ինչպես նախկինում նշել էի՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է: Այդ իսկ պաճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն: Շնորհակալ եմ համբերության համար։
Մանրամասները՝ շատ շուտով»,- գրել է Գրիգորյանը։
Ամեն բան, այդ թվում՝ աստղերի դասավորությունը երկնքում հուշում
է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կալուգացին ու նրա թիմն իրենց քաղաքական հաշվարկներն անում են մարդկությանն անհայտ,
այլմոլորակային մաթեմատիկական բանաձևով։ Թե
ինչն են ինչին գումարում, որ թվից են «արմատ» հանում, որ անկյունից են հանում սինուսը,
կոսինուսը, տանգեսը, կոտանգեսը, բայց վերջում ստանում են մի թիվ, որը ժամանակակից մաթեմատիկայի
օրենքներով հաշվարկելու դեպքում «ձև չկա», որ ստանան։
Ասենք, ժամանակ առաջ «ուժեղները» մի սոցհարցում էին հրապարակել,
որից պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանը փետրվարի դրությամբ ունի ընտրողների 35 տոկոսի
աջակցությունը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 34 տոկոսի։ Այդ հարցման «շեդևրալ»
բացահայտմանն անդրադարձել էինք նախորդիվ։ Ըստ
այդմ՝ բացի Նիկոլ Փաշինյանին և Սամվել Կարապետյանին կողմ արտահայտված՝ 34 և 35 տոկոս
հարցվածներից, եղել են նաև 19 տոկոս հարցվածներ, որոնք ոչ մեկին էլ կողմ չեն եղել,
հարցվածների 13 տոկոսն էլ եղել է չկողմնորոշված (պատասխանել է՝ «չգիտեմ»)։ Երբ պարզ
թվաբանական գործողություն էինք արել՝ 34+35+19+13, ստացել էինք․․․ 101 տոկոս։ Փաստորեն,
ինչ-որ բանի առավելագույն տոկոսը, ըստ «ուժեղ»-ների «ուժեղ» հարցման տրամաբանության, ոչ թե 100-ն է, այլ 101-ը։
Այս ֆենոմենը հասկանալու համար դիմել էինք մաթեմատիկայի հայր Արքիմեդին
ու սոցիոլոգիայի կնքահայր Կոնտին, և մինչ նրանք կարձագանքեին, օրերս առաջ ընկավ ինքը՝
«Ֆորբս»ի ցուցակում ներգրավված Սամվել Կարապետյանը։ Հարցին՝ իր շանսերը (գալիք ԱԺ ընտրություններում)
որքա՞ն է գնահատում, Սամվել Կալուգացին աղաղակեց՝ «100 տոկոս», ու հավելեց, թե՝ չի
պատրաստվում գալիք խորհրդարանում աշխատել որպես ընդդիմություն։ Ինչպիսի՜ համեստություն,
ադեկվատության ինչպիսի՜ «մաստեր կլասս»։ Փաստորեն, ըստ Սամվել Կարապետյանի խրոխտ հաշվարկի,
մեկի, որը, հիշեցնենք, բախվել է պատգամավոր և վարչապետ դառնալու սահմանադրական արգելքին,
գալիք խորհրդարանը կազմված է լինելու մեկ կուսակցությունից, որն էլ վերցնելու է խորհրդարանական
տեղերի 100 տոկոսը։ Եվ այդ մեկ կուսակցությունը, այո, լինելու է մի քանի ամիս առաջ
գրանցված, անունը փոխած՝ «Հայամետ»-ից «Ուժեղ Հայաստան» դարձած կուսակցությունը։
Որքան գիտենք, ՀՀ-ում վաղուց
խորհրդային կարգեր չեն, անցյալում է նաև միակուսակցական համակարգը: Ուրիշ հարց է, որ
«Տաշիր Սամոն» իր «Ուժեղ Հայաստան»-ը շփոթել է Կոմունիստական կուսակցության՝ Խորհրդային
Միության կոմկուսի մասնաճյուղի հետ, որը 100 տոկոսով «ծածկում» էր ՀԽՍՀ քաղաքական դաշտն
ու միանձնյա իրականացնում կառավարումը՝ Մոսկվային «օտչյոտ» տալով։
Ի դեպ, «100 տոկոս» ասացինք, հիշեցինք. 2013-ին էլ Սերժ Սարգսյանը համանման հարցին՝ ինչպե՞ս
եք գնահատում ձեր շանսերը նախագահական ընտրություններում, ծոր էր տվել՝ «շանսը ո՞րն
ա, իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60: Էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, ավելի համեստ էր։ Լինելով քաղաքական հին «գայլ», թե՞ շնագայլ, կարող էր, չէ՞, իր՝ 100 տոկոս «խփելու» ախորժակը ցուցադրել, բայց մի 10 տոկոսանոց զսպվածություն
ցուցաբերեց՝ խոսելով 100-ից 90, 80, 70 «խփելու» իր պլանի մասին։
Մի հարց էլ է չպարզաբանված
մնում, որը պարզաբանելու համար երևի դիմենք այլմոլորակային քաղաքակրթություններին։
Ինչպե՞ս է ստացվել, որ մեկուկես ամսվա մեջ (վերջին սոցհարցումը փետրվարին է իրականացվել)
կալանքի տակ գտնվող Սամվել Կալուգացու շանսը՝ տոկոսային արտահայտմամբ, 35-ից դարձել
է 100՝ փաստորեն աճելով «ցելի» 65 տոկոսով։ Ինչպիսի՜ վագրային թռիչք, ինչպիսի ֆանտաստիկ «прорыв»։
Մեզ թվում է՝ այս սոցիոլոգիական, քաղաքական, քաղաքագիտական անոմալիայի
պարզաբանումը կտա ընտրողը՝ հունիսի 7-ի իր քվեարկությամբ, ինչպես կասեր նույն՝ Սամվել
Կարապետյանին իր ՀՀԿ-ով սատարող Սերժ Սարգսյանը՝ «ամբարտավանին ցույց տալով իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը»։
Չէ՞ որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։
Հ.Գ. Ի դեպ, «Միջազգային Հանրապետական Ինստիտուտ»-ի՝ 2026 թ․ մարտին
հրապարակած սոցհարցման տվյալներով (հարցումն արվել է փետրվարին)՝ եթե ընտրությունները
կայանային առաջիկա կիրակի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեր
հարցվածների 29 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին՝ 11%-ը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած
«Հայաստան» դաշինքին, իմա՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը, ձայն կտար հարցվածների
4%-ը։ Հարցվածների 2 տոկոսն էլ կքվեարկեր Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին։
Հեղինե Մանուկյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մեր նախընտրական ծրագիրը սկսվում է իմ ուղերձով, ուղերձն իր հերթին սկսվում է մեջբերումով Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրից, որն ընդունվել է 2021 թվականին՝ Ազգային ժողովում։ Իհարկե, այս կտորը վերջին շրջանում ես բազմիցս եմ մեջբերել, բայց նաև որպես մեր նախընտրական ծրագրի անբաժանելի մաս ուզում եմ նորից ընթերցել։ Եվ այսպես՝
«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021 թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։
Եվ 2021 թվականի ընտրությունների ամփոփումից հետո ու նաև հիմա ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին․
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի,
Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։
Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։
Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Ձեր՝ Նիկոլ»։
Վարչապետն այնուհետ ընդգծել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, ներկայացրել 2026–2031 թվականների առանցքային անելիքները։