Արման Բաբաջանյանը հայտնել է ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները

Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները։ Այդ մասին տեղեկանում ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի Ֆեյսբուքի էջից։

 

«Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։

 

Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։

 

Հայ, Հայաստան, հաղթանակ»,- նշված է գրառման մեջ։

Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 76 կգ ու 80 կգ: Այս վարժությունում նա 5-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 95 կգ: Այս ձևում նա 14-րդն է: Երկամարտի 175 կգ արդյունքով` Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:

Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 74 կգ ու 78 կգ: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 96 կգ ու 101 կգ: Այս վարժությունում նա 7-րդն է:

Երկամարտի 179 կգ արդյունքով` Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում 6-րդն է:

Արտակարգ․ Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկվել է


Վթարի հետևանքով Երևանի փոքր կենտրոնի 10-ից ավելի փողոցներ հոսանքազրկվել են, Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀԷՑ-ից։ «Այս պահին ունենք բարձր լարման գծի ա…

Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին

Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին

Ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
     «Իմ ներկայացուցիչները մեկնում են Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցություններ վարելու համար»,- գրել է նա՝ Truth Social-ում։

Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։

Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։

Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։

Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։

Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։