Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել


Ավտո


ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 19-ին՝ ժամը 12։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են Opel և Jeep մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Jeep մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։

Opel մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարներն ուղղել են Jeep մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։



Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար


Բիզնես


Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը LinkedIn-ի իր էջում անդրադարձել է նախօրեին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված պայմանագրին, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Nvidia ընկերության փոխնախագահի խոսքով՝ ազգային բյուջեն պարզապես թվերի շարք չէ․ այն երկրի արժեքների ուղիղ արտացոլումն է։

Լեբարեդյանը գրառման մեջ ընդգծել է, որ այս հայտարարությամբ Հայաստանը աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։

«Մենք հավատում ենք, որ արհեստական բանականության գերազանց հաշվարկային հնարավորությունների հասանելիությամբ մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրներն ու քաղաքացիները կունենան անհրաժեշտ գործիքները՝ համաշխարհային բեմում մրցունակ լինելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ոլորտում»,- նշված է գրառման մեջ։

Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝  նախաձեռնությունը Firebird AI-ի հետ կյանքի կոչելու համար։

«Սա միայն սկիզբն է»,- խոսքը եզրափակել է նա:

Ձեռք բերվող 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները կբաշխվեն ոլորտի ընկերություններին՝ արհեստական բանականության համակարգերի նախագծման նպատակով:



Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է ավտոերթի տեսանկարահանում Երևան–Գյումրի Մ-1 ավտոճանապարհի Ուջան բնակավայրի հարևանությամբ՝ ավտոերթի մեկնարկի վայրում, 9:30–10:00-ի միջակայքում: Մեքենաների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա»,- նշված է հայտարարության մեջ։

«Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից»․ Սերգեյ Հարությունյան

«Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից»․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից: Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։

«Պատերազմի ագռավն ու պարտություն բերողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Պատերազմի ագռավն ու պարտություն բերողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»․ Անդրանիկ Թևանյան

«Փաշինյանը պատերազմի ու պարտության կուսակցության միակ առաջնորդն է»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է

«Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունն ու ընկնել Սաակաշվիլու օրը։ Քանի որ ինքը վախեցած է, փորձում է մեր ժողովրդին վախեցնել պատերազմով։ Նա իր ընդդիմախոսներին և մասնավորապես ինձ անվանում է «պատերազմի կուսակցության գաղափարախոս»։ Իրականությունն այն է, որ պատերազմի ագռավը, պատերազմ ու պարտություն բերող ուժի ղեկավարը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Թևանյանը։

«

Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմի ժամանակ մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը. Axios

ԱՄՆ պաշտոնատար անձինք ասում են, որ սաուդցիները մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումը պատերազմի հետ կապված…