«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան

«Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»,-ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ընթացող գործընթացների հետևանքով ստեղծված կամ հնարավոր տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամային սցենարներին ու հնարավոր այլ ալընտրանքային ուղիների որոնմանը։

«Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճն ուրիշ խնդիր է, որովհետև եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են»,-նշել է Փաշինյանը։

Նախընտրական շրջանում Հայաստանի իրավապահ մարմինների զգոնության բարձրացումը միանգամայն տրամաբանական է․ պատգամավոր

Մեզ այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել․․․

Փաշինյանը չմտավ թանգարան, տնօրենի հետ չշփվեց

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու հուշահամալիրում իրականացվող նորոգման աշխատանքներին։ Ակնհայտ է, որ նա ո…

Երևանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ներկայացվեց մայրաքաղաքի մոդեռնիզմի մասին գիրքը

Երևանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ներկայացվեց մայրաքաղաքի մոդեռնիզմի մասին գիրքը

Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան

Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու և առաջ գնալու ամենակարևոր նախադրյալը մեր բնական ռեսուրսն է՝ մարդկային ուղեղները, որոնք պետք է ճիշտ օգտագործել։

AI Conf Armenia 2026-ի ընթացքում նման միտք իր ելույթում հնչեցրեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Վերջինս միջոցառմանը հանդես եկավ «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։

«Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարևոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք։ Ես հավատում եմ Հայաստանին, ես հավատում եմ մեր հնարավորություններին, ուղեղներին, հավատում եմ աշխատասիրությանը, հավատում եմ, որ մենք մտածում ենք մարդկանց մասին և ունենք բարձր արժեքներ և կարող ենք օգտակար լինել աշխարհին, կարծում եմ, որ այդ ամենը դուք էլ եք տեսնում»,նշեց Ռև Լեբարեդյանը։

Նրա խոսքով՝ միավորելով մեր բոլորի կարողությունները՝ ամեն ինչ կարող ենք կրկնապատկել և ավելի շատ առաջ գնալ միասին։

«Հայաստանը շատ երևույթների սկզբնակետում է․ մենք լինելու ենք աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով, սա ավելին է, քան եվրոպական ցանկացած խոշոր երկրում է։ Մենք կարող ենք օգտագործել այս առավելությունը և օգտակար լինել մնացած աշխարհին։ Հայաստանը մշտապես եղել է փոքր երկիր լեռնային տարածաշրջանում՝ մեծ կայսրությունների արանքում, որոնք փորձել են կտոր-կտոր անել երկիրը։ Բայց այս թերությունը կարող ենք վերածել առավելության, եթե բավականաչափ խելացի լինենք։ Կայսրությունների կողքին գտնվելն առավելություն է, մենք կարող ենք միավորող դեր կատարել․ չէ՞ որ մենք միշտ եղել ենք Արևելքի և Արևմուտքի, Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, մենք կարող ենք փոխանակել մեր կարողությունները այլ հնարավորություններով, որոնց կարիքն ունենք այլ երկրներից։ Մենք կարող ենք գիտելիք արտահանել, և դա կարող է մեզ կարևոր ու օգտակար դարձնել աշխարհի համար»,- հավելեց նա։

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է  ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։

Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։

AI Conf Armenia 2026-ում վերլուծվում է ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։

Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։

AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։

Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։

AI Conf Armenia 2026-ի առանցքում GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է

Վրաստանում ավելի քան 50 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել. նրանց թվում կան Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ

Գերատեսչության տվյալներով՝ իրականացված միջոցառումների շրջանակում դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են կոնկրետ վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ․․․

ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր…

ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր…