Հայաստանի արտաքին առևտրի վրա շարունակական ճնշումները զգալի հարված են հասցնում տնտեսությանը։ Մասնավորապես, 2026թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 7%-ով՝ կազմելով $3․4 մլրդ, ինչի մասին փաստում դն ՎԿ տվյալները
Հետաքրքիր է դիտարկել, թե որ ուղղություններով է տեղի ունեցել այս անկումը․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալները նվազել են 4․2%-ով՝ կազմելով $1․32 մլրդ։ Արտահանման ծավալները դեպի ԱՊՀ այլ երկրներ աճել են 2 անգամ՝ հասնելով $0․06 մլրդ-ի։
ԵՄ ուղղությամբ արտահանման ծավալները 2026թ․ առաջին կիսամյակում 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 80%-ով՝ կազմելով $0․5 մլրդ։
Իսկ դեպի այլ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 23%-ով՝ կազմելով $1․53 մլրդ։