Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford (Pickup)»-ում. այն դարձել է ոչ շահագործելի

Երևանի նախկին քաղաքապետ ունեինք՝ Հայկ Մարության, ով, ըստ որոշ «մասնագիտական հանձնարարությունների», մարդկանց բաժանեց սևերի ու սպիտակների, հետո էլ սպիտակներին…

ՖԻՖԱ-ն կարող է փոփոխություններ կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում։ Քննարկվում է լրացուցիչ ընտրական մրցափուլի անցկացումը, եթե Իր…
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի ներկայիս խնդիրները ղեկավարության կայացրած որոշումների անմիջական հետևանքն են։
«Առհասարակ ի՞նչ եք սպասում «Տոտենհեմից»։ Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ, և նույնիսկ նրան, ով եվրոպական գավաթ է նվաճել։ Ակումբը երբեք չի ունեցել մեծ ակումբին բնորոշ մենթալիտետ. նրանք ավելի շուտ անհաջողակների խումբ են՝ հաղթողների դիմակի տակ։
Չի կարելի անընդհատ փոխել մարզիչներին և ակնկալել, որ հանկարծ կայունություն կհայտնվի։ Հեռացնել մարզչին պատմության մեջ ամենակարևոր հանդիպումից մի քանի օր առաջ, իսկ հետո զարմանա՞լ նրա իրավահաջորդների պարտությունների վրա։ Ինչ-որ պահի հարցն այլևս մարզիչների մեջ չէ, այլ թունավոր միջավայրի ու ղեկավարության կասկածելի որոշումների: Տաղանդը ոչինչ է առանց բնավորության: «Տոտենհեմը» չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Official Blessing-ը՝ X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ մոտ հինգ տարի առաջ Մոուրինյուն հեռացվեց «Տոտենհեմից» Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչից՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից (0:1) ընդամենը մի քանի օր առաջ։ Ներկայումս լոնդոնյան ակումբը գտնվում է Անգլիայի Պրեմիեր լիգան լքելու վտանգավոր գոտում։