ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի նոր գործընկերությունները ծառայում են որոշակի քաղաքական նպատակի․ OC Media

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցն ընդգծեց տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան հետաքրքրության աճը և նոր ուշադրություն հրավիրեց ԱՄՆ-ի խորացող երկկողմ հարաբերություններին Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, Վրաստանը, որը նախկինում ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերն էր տարածաշրջանում, հայտնվեց ծրագրից դուրս․ գրում է OC Media-ն։

Այս ընդլայնվող հարաբերությունները սկիզբ դրեցին ԱՄՆ-ի դերին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախնական խաղաղության համաձայնագրի ապահովման գործում, որը նախաստորագրվել է երկու երկրների ղեկավարների կողմից 2025 թվականի օգոստոսին։

Ինչպես նշվում է, Թրամփի վարչակազմը վարում է ամերիկյան զենքի արտահանման ակտիվ ընդլայնման քաղաքականություն ամբողջ աշխարհում՝ ամերիկյան ռազմական արդյունաբերական բազան ամրապնդելու համար։ Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես հնարավորություններ են ամերիկյան արտադրությունն ընդլայնելու այդ ընդհանուր քաղաքականության շրջանակում։

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, թերևս, միակ դեպքն է, երբ Թրամփի վարչակազմի երկկողմ բանակցությունների և գործարքների միջոցով խաղաղության հասնելու վրա կենտրոնացումը հաջողություն է ունեցել: Հետևաբար, վարչակազմը ցանկանում է ձեռնարկել գործողություններ, որոնք կխթանեն այդ գործընթացը և թույլ կտան նրանց հրապարակել այդ հաջողությունը: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք ամերիկյան հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ կշարունակվի՞ ներկայիս վարչակազմից հետո: Հայաստանը ձգտել է դիվերսիֆիկացնել իր անվտանգային հարաբերությունները, և այդ նպատակով կասեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի գերիշխող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը սպառազինություն է ներմուծել Ֆրանսիայից և Հնդկաստանից, և վերջինս 2024 թվականին դարձել է Հայաստանին զենքի ամենամեծ մատակարարը։

Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան OC Media-ի հետ զրույցում ընդգծել է, որ այս նոր գործընկերությունները նաև ծառայում են որոշակի քաղաքական նպատակի։ Զենքի նշանակալի գործարքները հաճախ առնվազն նույնքան վերաբերում են երկկողմ հարաբերություններին, որքան տնտեսությանը կամ գնված ցանկացած սարքավորումների տեխնիկական հնարավորություններին։

Վենսի այցելությունը Հայաստան և Ադրբեջան ընդգծեց, որ ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում ընդլայնվում է։ Այդ այցի ընթացքում Ադրբեջանին և Հայաստանին ռազմական արտադրանքի վաճառքի մասին հայտարարությունը նշանակալի զարգացում է այս առումով, քանի որ այն ներկայացնում է Թրամփի վարչակազմի լուրջ հանձնառությունը՝ լինելու յուրաքանչյուր երկրի անվտանգային գործընկեր։ Սակայն, կարևոր քաղաքական, իսկ Հայաստանի դեպքում՝ տնտեսական գործոնները դեմ են այն բանին, որ Միացյալ Նահանգները կարողանա զբաղեցնել Ռուսաստանի տեղը որպես Հարավային Կովկասում զենքի հիմնական մատակարար։

Պուտինի հետ պայմանավորվել ենք հանդիպել հունիսի կեսին․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

Հունիսի երկրորդ կեսին բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել ՌԴ նախագահի հետ։

Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, այդ պրոցեսը գնահատում եմ դրական, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու։

Մենք Ռուսաստանի թիկունքին և ի հեճուկս ՌԴ–ի որևէ բան չենք պատրաստվում անել,

Նոր Սահմանադրություն ընդունելու մի տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվե։ Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կարող է անել միայն ժողովուրդը։

Սամվել Կարապետյանը խոստումներ է տվել որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որոնք որոշակի լծակներ ունեն իր ունեցվածքի վրա։ Ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։

ՀՀ բանակը սննդի, հագուստի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակի, պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել:

Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն։ Ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի։

 

Իրանը բացահայտել է, թե ինչն է որոշելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պատվիրակության կազմը

Ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ նախատեսված բանակցությունների իրանական պատվիրակության կազմը կախված կլինի նրանից, թե ով է ներկայացնում ամերիկյան կողմը, BBC-ին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով է ղեկավարելու մյուս կողմի պատվիրակությունը, և այդ դեպքում մենք մեր պատվիրակությունը կկազմենք դրա հիման վրա». ասել է դիվանագետը։

Լիբանանի դեմ Իսրայելի հարվածները «լուրջ վտանգ» են ներկայացնում ԱՄՆ-Իրան հրադադարի համար․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Լիբանանում Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները «լուրջ վտանգ են ներկայացնում» ԱՄՆ-Իրան հրադադարի համար։ France 24-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցչը։

«Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», – ասել է Գուտերեշի ներկայացուցիչը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 182 մարդ, վիրավորվել՝ 890-ը։

 

Լիբանանի դեմ Իսրայելի հարվածները «լուրջ վտանգ» են ներկայացնում ԱՄՆ-Իրան հրադադարի համար․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Լիբանանում Իսրայելի շարունակական ռազմական գործողությունները «լուրջ վտանգ են ներկայացնում» ԱՄՆ-Իրան հրադադարի համար։ France 24-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցչը։

«Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», – ասել է Գուտերեշի ներկայացուցիչը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 182 մարդ, վիրավորվել՝ 890-ը։

 

Հայաստանի կառավարությանը հանձնարարվում է վերանայել հայերի պատմությունն՝ իր ավելի հզոր հարևաններին հարմարվելու համար. Լեմկինի իստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը, որը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի 2026 թվականի փետրվարի 10-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից հետո: Նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին և Վենսին նվիրել Արցախի մասին գիրք: Ավելի ուշ նրան ստիպել է հրաժարական տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հարկադիր հրաժարականը ցույց է տալիս վարչապետ Փաշինյանի քաղաքականության ավտորիտար ոճը, ինչպես նաև հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին վերաբերող պատմական արձանագրությունների քաղաքականացումը:

Քանի որ «կարգավորման» գործընթացը միակողմանի է, Հայաստանի կառավարությանը հանձնարարվում է վերանայել հայերի պատմությունն՝ իր ավելի հզոր հարևաններին հարմարվելու համար, ինչպես վարչապետի վերջին քայլն է հստակեցնում։

Այն փաստը, որ վարչապետը հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը համարում է անհարմար թեմա՝ հաշվի առնելով նրա արտաքին քաղաքականությունը, չի փոխում տարածաշրջանի պատմությունը կամ դրա մասին գրված գիտական ​​աշխատությունները։ Վարչապետը և Հարավային Կովկասում «կարգավորման գործընթացին» ներգրավված բազմաթիվ համաշխարհային տերությունները կարող են ցանկանալ, որ Հայոց ցեղասպանությունը և դրա տևական բռնությունը, ինչպես վկայում է Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախում իրականացված ցեղասպանությունը, պարզապես անհետանան, բայց պատմությունը կամ ցեղասպանությունը այդպես չեն գործում։

Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցով անցման համար վճարի գանձմանը. Ֆրանսիայի ԱԳ Ժան-Նոել Բարո

«Սա անընդունելի է, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը մարդկության ընդհանուր ժառանգություն է, որը չպետք է խախտվի որևէ սահմանափակմամբ կամ անցման իրավունքով։ Ոչ ոք չի ընդունի սա, քանզի որոշումն  անօրինական է», նշել է ԱԳ Ժան-Նոել Բարոն:

 

Կառավարությունը քննարկել է խցանումների հարցը․ Ավինյանը լուծումներ է առաջարկել

Կառավարության նիստին քննարկվել է Երևանում խցանումների խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ամեն օր այդ խնդրի հետ կապված նամակներ է ստանում։

«Ստեղծել ենք աշխատանքային խումբ, հույս ունեմ, որ այն լուծումներ կառաջարկի»,–ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման համար պետք է արհեստական բանականության դերակատարումը մեծացնել։

«Մյուս կողմից էլ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանափակ չէ։ Մեքենաների ներմուծման վիճակագրությունը պետք է տեսնենք, հասկանանք, որ այդ մեքենան գալիս, մտնում է այդ նույն փողոցը»,–ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ շուտով Երևանի ՏԻՄ նոր օրենքն են դնելու քննարկամ, որտեղ նոր կարգավորումներ են լինելու։

Նա տեղեկացրել է, որ խցանումները 3 կոմպոնենտ ունեն՝ մեքենաների քանակ, վարելու պրակտիկա և առաջարկվող լուծումներ։

«Երևանում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը՝ քաղաքով տեղաշարժվելու համար»,-ասել է Ավինյանը։

Բեյութում սպանվել է «Հեզբոլլահի» ղեկավարի քարտուղարը

Նախորդ գիշեր Բեյրութին հասցված հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» ղեկավար Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը. հայտարարել է իսրայելական բանակը:

«Հեզբոլլահի» ներկայացուցիչը սպանվել է Բեյրութում՝ երեկ Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի արդյունքում, հայտարարել են Իսրայելի զինվորականները։

Ալի Յուսուֆ Հարշին թիրախ է դարձել Բեյրութի Թալեթ Խայաթ թաղամասում՝  Դահիյեի ամրոցի մոտ հասցված ավիահարվածի ժամանակ։

Զինվորականները պնդում են, որ Հարշին Քասեմի զարմիկն ու անձնական քարտուղարն էր։

 

Իսլամաբադի իշխանություններն ապրիլի 9-ը և 10-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր

ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը Իսլամաբադում, այդ պատճառով Իսլամաբադի իշխանություններն ապրիլի 9-ը և 10-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր: Պատվիրակությունների համար արդեն իսկ ձեռնարկվել են հատուկ անվտանգության միջոցառումներ և տեղաշարժի սահմանափակումներ։

Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները կհանդիպեն Իսլամաբադում՝ փակ խորհրդակցությունների շարք անցկացնելու համար, հաղորդում է TACC-ը։