ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև հակամարտություն գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից․ ՀԱՊԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և ՀԱՊԿ-ի մյուս անդամները նույնպես ունեն «իրենց սեփական շահերը» Երևանի հետ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք ցանկանում ենք պահպանել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և իրենց սեփական պատմությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ», – գործակալության հետ զրույցում նշել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն, իբր, սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից։

Դիվանագետն ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, ղարաբաղյան հարցի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու փորձեր են արվել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք լավ հայտնի են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։

Նա նշել է, որ «հակամարտությունը որևէ կապ չունի ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»։

Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրել էր 2024 թվականից։

ՀԱՊԿ-ի և ՀՀ-ի միջև կոնֆլիկտ գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և ՀԱՊԿ-ի մյուս անդամները նույնպես ունեն «իրենց սեփական շահերը» Երևանի հետ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք ցանկանում ենք պահպանել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում։ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն իրենց սեփական շահերը և իրենց սեփական պատմությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ», – գործակալության հետ զրույցում նշել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի, և սխալ է ասել, որ այն, իբր, սկիզբ է առել Երևանի և Բաքվի միջև լարվածության սրումից։

Դիվանագետն ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերով, ղարաբաղյան հարցի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու փորձեր են արվել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է «համապատասխան լուծումներ, որոնք քաջ հայտնի են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։

Նա նշել է, որ «հակամարտությունը որևէ կապ չունի ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա»։

Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրել էր 2024 թվականից։

ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ երկուշաբթի․ Թեհրանը դեռևս չի հաստատել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցությունները կմեկնարկեն երկուշաբթի։ Իրանը դեռևս չի հաստատել բանակցությունների ամսաթիվը, ինչպես նաև դրանց պատրաստ լինելու իր պատրաստակամությունը․ գրում է BBC-ն։

Ավելի վաղ Թրամփը Truth սոցցանցում գրել էր, որ Իրանը և ԱՄՆ դաշնակիցները Մերձավոր Արևելքում խնդրել են իրեն «ձեռնպահ մնալ» ցանկացած հարձակումից, քանի որ գործարքի «հիմնական պայմանները» համաձայնեցված են։

Իրանը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարություններին: ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է, որին հաջորդել են նոր հարվածները։

Air Force One-ում լրագրողների հետ զրույցում Թրամփը հրաժարվել է Թեհրանի հետ գործարքի վերջնաժամկետ սահմանել. «Կտեսնենք, թե ինչպես կընթանա: Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի: Ես չեմ պատրաստվում մարդկանց սպանել»։

Թրամփը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, ինչպես նաև ԱՄՆ գործընկերները, հիմնականում՝ ԱՄԷ-ն և Քաթարը, կոչ են արել իրեն ձեռնպահ մնալ հետագա հարվածներից շաբաթավերջին։

«Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրն արդեն կնքվել է, միջուկային համաձայնագիրն էլ կկնքվի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Խաղաղության» մասին պնդող Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենահզոր օդուժն ունեցող պետությունն է դառնում․ Forbes

Ադրբեջանն արագորեն ամրապնդում է իր օդային պաշտպանության կարողությունները՝ հաստատելով 40 առաջադեմ JF-17C Block III կործանիչների ձեռքբերումը, որը 4.2 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է: Սա Ադրբեջանի պատմության մեջ կործանիչների ամենամեծ գնումն է․ գրում է Forbes-ը։

Ինչպես նշվում է, այս 4.5 սերնդի ինքնաթիռները, որոնք փոխարինում են հնացած ՄիԳ-29-ներին, Բաքվին դարձնում են Հարավային Կովկասի ամենահզոր օդուժն ունեցող պետությունը: Ի հավելումն՝ Ադրբեջանը նաև ցուցադրել է չինական HQ-9BE ռազմավարական հակաօդային պաշտպանության նոր հրթիռային համակարգերը՝ լրացնելով իր զինանոցը, որը ներառում է ռուսական C-300-ներ և իսրայելական Barak-ներ:

Forbes-ը նկատում է, որ բազմամիլիարդ դոլարանոց ներդրումները հաջորդել են մարտի 5-ին Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո: Ադրբեջանն այլևս կրակի տակ չի հայտնվել Իրանում սկսված պատերազմի պատճառով։

Հուլիսի կեսին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նոր JF-17C-ները մարտական մանևրներ են իրականացրել տարբեր բարձրությունների վրա՝ խորհրդային արտադրության հին Su-25ML Frogfoot (ըստ ՆԱՏՕ-ի կոդիֆիկացիայի՝ Frogfoot) հարձակողական ինքնաթիռներով և չեխական արտադրության L-39 Albatros ռեակտիվ ինքնաթիռներով։

Բաքուն իր առաջին JF-17-ը ստացել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի մայիսի վերջին պատվիրված ինքնաթիռների քանակը 16-ից հասցվել է 40-ի, իսկ գործարքի ընդհանուր արժեքը՝ 1.6 միլիարդ դոլարից մինչև 4.2 միլիարդ դոլարի, ինչն այդ ժամանակ Պակիստանի ամենամեծ պաշտպանական արտահանման պայմանագիրն էր։ JF-17-ը համատեղ մշակվել է Պակիստանի և Չինաստանի միջև։

Այս քայլը Բաքվի MiG-29 Fulcrum կործանիչների առկա և հնացող նավատորմի համեմատ մեծ արդիականացում է և, հավանաբար, նրան կդարձնի Հարավային Կովկասում ամենահզոր ռազմաօդային ուժն ունեցող պետությունը՝ թե՛ որակի, թե՛ քանակի առումով։

JF-17-ի ձեռքբերման մասին Բաքվի հաստատումը հաջորդեց վերջերս Չինաստանից պատվիրված HQ-9BE ռազմավարական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի առաջին հրապարակային ցուցադրությանը։ Այն հրթիռային համակարգերը ցուցադրել է հանրությանը 2025 թվականի նոյեմբերին։

JF-17C և HQ-9BE ձեռքբերումները տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ամենաէական արդիականացումն են։ Նրա չորրորդ սերնդի MiG-29 Fulcrum-ները չեն ժառանգվել Խորհրդային Միությունից։ Փոխարենը՝ Բաքուն դրանք գնել է երկրորդական կարգով Ուկրաինայից, որը դրանք արդիականացրել է 2000-ականներին մատակարարելուց առաջ։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի սպառազինությունների փոխանցման լայնածավալ տվյալների բազայի համաձայն՝ այն ձեռք է բերել ընդհանուր առմամբ 16, այդ թվում՝ մի քանի երկտեղանի MiG-29UB մոդելներ, որոնց մատակարարումներն ավարտվել են 2011 թվականին։ Ուկրաինան դրանք մատակարարել է առնվազն 43 հեռահար R-73R/T օդ-օդ դասի հրթիռների հետ միասին։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2021 թվականին Իրանի հետ լարվածության սրման ֆոնին Ադրբեջանը նույնիսկ կարճ ժամանակով քննարկել է Իսրայելի առաջադեմ Arrow 3-ը՝ էկզոտոմֆերային հակաբալիստիկ հրթիռը, ձեռք բերելու հավանականությունը։

Մանրամասներ` Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու վրա իրականացված հարձակման մասին

Կիրակի 6 հրեա դեռահաս հարձակվել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու գլխավոր մուտքի վրա։

Ականատեսների վկայությամբ` խումբը հերթով թքել է վանքի փակ դարպասի վրա։ Երբ նրանք նկատել են միջադեպը նկարահանող հայ կնոջը, քարեր են նետել նրա պատուհանի ուղղությամբ ու հայհոյել։

Իսրայելի ոստիկանությունը արձագանքել է հարձակմանն ու ձերբակալել 6 կասկածյալի, որոնցից միայն մեկն էլ չափահաս։ Նրանցից երեքին դատարանը կալանավորել է, երեքին` ազատ արձակել։ Վերջիններիս 15 օրով արգելել են մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաք։

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել իշխանություններին։

Պատրիարքարանը նաև հրապարակային դիմել էր Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին՝ կոչ անելով դատապարտել Երուսաղեմում քրիստոնյաների դեմ ուղղված ատելության գործողությունները և քրեականացնել նման դեպքերը։

Հնարավորությունների միջանցք. Հայաստանը և Իրանը  տարածաշրջանային առևտրի նոր ուղի են ուրվագծում. Financial Tribune

Գլոբալ մատակարարման շղթաները փոփոխվում են, և տարածաշրջանային կապը կենտրոնական տեղ է գրավում: Իրանն ու Հայաստանը դիրքավորվում են փոխակերպող առևտրային միջանցքի սրտում. գրել է Financial Tribune-ն:

Վերջերս կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ՀՀ-ի և Իրանի պաշտոնյաները հիմք են դրել մի բանի, ինչը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական լանդշաֆտի կարևորագույն զարկերակը։

Ե՛վ Թեհրանը, և՛ Երևանը տրանսպորտը դիտարկում են ոչ միայն որպես լոգիստիկա, այլև որպես տնտեսական ինտեգրման և տարածաշրջանային ազդեցության ռազմավարական գործիք։

Իրանի ԱԳՆ-ի, Տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների և տրանսպորտի ոլորտի հիմնական պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումն ընդգծել է ընդհանուր տեսլականն՝ Իրան-Հայաստան միջանցքը պարզապես տարանցիկ ուղուց վերածելու առևտրի և բարգավաճման դինամիկ շարժիչի։

Վճարների և տարանցիկ հզորությունների տեխնիկական լեզվի հետևում թաքնված է ավելի լայն ռազմավարական նպատակ: Տարանցիկ և միջազգային տրանսպորտի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Սեյեդ Հոսեյն Հոսեյնին հայ-իրանական քննարկումները շրջանակել է Իրանի՝ հարևանների հետ ռազմավարական հարաբերություններ զարգացնելու և տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դիրքավորվելու ավելի լայն քաղաքականությամբ։

«Այս երկխոսությունները ցույց են տալիս երկու երկրների վճռականությունը՝ հաղթահարելու ավանդական խոչընդոտները և շարժվելու դեպի կայուն տնտեսական մերձեցում», – նշել է Հոսեյնին։ Առևտրի փոփոխվող ձևերի և ցամաքային երթուղիների նկատմամբ նորացված հետաքրքրության դարաշրջանում Իրան-Հայաստան միջանցքը դառնում է շատ ավելի մեծ հանելուկի հիմնական կտոր՝ մի հանելուկի, որը կապում է Պարսից ծոցը Սև ծովին և դրանից այն կողմ։

ՀՀ-ի և Իրանի համատեղ կառուցած միջանցքը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության մոդել համաշխարհային անորոշության ժամանակաշրջանում։

Առաջիկա ճանապարհն առանց մարտահրավերների չէ։ Սահմանային ընթացակարգերը, ենթակառուցվածքային բացերը և ֆինանսավորումը շարունակում են մնալ խոչընդոտներ։ Սակայն, եթե վերջերս կայացած հանդիպման ժամանակ արտահայտված վճռականությունը վերածվի գործողությունների, Իրան-Հայաստան միջանցքը կարող է իսկապես դառնալ երկու երկրների պատկերացրած առևտրային շարժիչը և փարոս այն բանի, թե ինչ է հնարավոր, երբ հարևանները ընտրում են համագործակցությունը մեկուսացման փոխարեն։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին։

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն, ինչպես նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

Քննարկվել է նաև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։

Նասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը՝ մինչև Ռուբեն Վարդանյանի ազատ արձակումը

Նասիմ Թալեբը լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող և ռիսկերի վերլուծաբան է։ Նա հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով. գրել է Գոհար Մելոյանը։

«Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։

Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:

Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»,- գրել է Մելոյանը։

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մեքենա է կողաշրջվել․ shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 16։30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին բախվել են՝ «Mercedes G» և «Nissan X-Trail» մակնիշների մեքենաներ․ գրում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «Mercedes G»-ն կողաշրջվել է։

Պատահարի ետևանքով տուժել է 5 մարդ․ նրանց տեղափոխել եբ բժշկական կենտրոններ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Ահաբեկություն՝ Պակիստանում․ մահապարտը պայթեցրել է իրեն

Պակիստանի Կաբալ քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ ահաբեկության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել․ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նախնական տվյալներով՝ մահապարտը պայթեցրել է իրեն՝ թիրախավորելու ահաբեկչական խմբավորումների դեմ խաղաղ ցույցի մասնակիցներին, որոնք հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ։

Պակիստանի իշխանությունը դատապարտել է հարձակումը․ դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել իրավապահները։

Ձևավորվել է ԱԺ հաշվիչ հանձնախումբը

ԱԺ-ն օգոստոսի 2-ի նիստում քննարկել և ընդունել է «Իններորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Այսպիսով, հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Ռուզաննա Երեմյանը, Քնարիկ Հարությունյանը, Լևոն Լևոնյանը, Լիլիթ Մինասյանը, Մարիամ Պողոսյանը, Սյուզաննա Սայադյանը և Արաքսյա Վարդանյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից` Մարիաննա Ղահրամանյանը, Լիաննա Գասպարյանը, Գառնիկ Դավթյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից` Մեսրոպ Մանուկյանը:

Ավելի ուշ կայացած նիստի արդյունքում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը: