Գեղարքունիքում «Կամազ»-ը բախվել է շտապօգնության մեքենային․ վիրավորներ կան

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 38-ամյա Դերենիկ Հ․-ի վարած «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, 78-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով  «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը»,- նշում է կայքը։

Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում դրական դինամիկան

Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում դրական դինամիկան․ Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այս հայտարարությունն արել է Ստամբուլում եռակողմ հանդիպումից հետո։

Նա նշել է, որ Թբիլիսին աջակցում է տարածաշրջանում խաղաղության արագ և պաշտոնական հաստատմանը։

«Սա չափազանց կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը», – ընդգծել է Բոճորիշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ Թբիլիսին կարևոր է համարում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը։

Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳ նախարարները նշել են «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը

Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են «Միջին միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարությունն արել է Ստամբուլում ԱԳ նախարարների մակարդակով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարի խոսքով՝ հանդիպման ընթացքում նշվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, և «մտքերի փոխանակում է տեղի ունեցել դրա մաս կազմող TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ»։

Նա ընդգծել է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, պետք է լուծվեն մի շարք կարևոր հարցեր։

Իրանում չեղարկվել են ներքին չվերթները, փակվել է արևմտյան օդային տարածքը

Իրանում չեղարկվել են բոլոր ներքին չվերթները․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով Mehr լրատվական գործակալությանը։

Նշվում է նաև, որ փակվել է երկրի արևմտյան օդային տարածքը։ Միջոցառումը կշարունակվի մինչև հետագա ծանուցում։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ժամերի ընթացքում Իրանն ու Իսրայելը փոխադարձ ինտենսիվ հարձակումներ են իրականացրել։ Իրանի զինված ուժերը, սակայն, հայտարարել է, որ դադարեցնում է Իսրայելի դեմ ռազմական գործողությունները՝ զգուշացնելով, որ դրանք կվերսկսվեն, եթե Իսրայելը շարունակի իր ռազմական գործողությունները Լիբանանում։

Հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Թել Ավիվը, Թրամփի խնդրանքով, նույնպես դադարեցնում է հարվածներն Իրանի դեմ։

Ընդդիմության քվե տվածների համար ամենաէական հարցն այժմ սա է՝ ընդդիմությունը ճանաչո՞ւմ է այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը․ քաղաքագետ

Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել․ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Այնպես որ խնդիրը տոկոսը չէ։ Խնդիրն այն է, որ գիշերվա հապճեպ գործելաոճն ավելի շատ բնորոշ էր ոչ թե հաղթողին, այլ արդյունքներից խորապես անհանգստացած և դրանց հետ ինչ-որ բան արած թեկնածուի վարքագծին։

Երկրորդ՝ հարգելի ընդդիմություն, ինչպիսի՞ն է «Փոխաջակցության դաշինք» չունենալու, այն չստեղծելու, չփոխգործակցելու, չհամակարգվելու համը։ Դա՜ռը, չէ՞: Իսկ բացառապես մեծամասնության ձևավորման գնալու ու գերբարձրացված սպասումներ գեներացնելու, բայց դրանք սպասարկել չկարողանալու քաղաքական արդյո՞ւնքը։

Դե՛, դե՛…

Դուք կրկին քննարկում եք, թե ինչպիսինն է Փաշինյանը։ Ավելին՝ քննարկում եք, թե ինչի իրավունքը նա ունի, ինչինը՝ ոչ, իսկ նա 8 տարի արել է այն, ինչ տեսականորեն և պրակտիկ առումով չէր կարելի։

Մինչ ՀՀ ԿԸՀ-ն գիշերը «կախել էր», իսկ «Իրական ԿԸՀ-ն» հայտարարում էր իր հաղթանակը, ձեր ընտրողները շոկի մեջ էին, որովհետև զրո գործառույթ էիք առաջարկել նրանց հետընտրական էսպիսի իրադրությունում, ուրեմն մի՛ վհատվեք, որ ձեր ընտրողը հարցեր ունի։ Հարցեր ունի, որովհետև հույս էր կապել, հավատացել, եկել ձեր հետևից ու վստահել, որ դուք գիտեք ու անելու եք ավելին, քան ինքը։ Լիքը հրապարակը երեկ ժամը 20:00-ից պետք է լիներ. դա էր լինելու զսպիչ ուժը և Փաշինյանի օպերատիվ մանյովրների սահմանափակման կոդը, ինչը տեսնելով՝ նույնիսկ Փաշինյանը, առանց ԿԸՀ-ի նախնական տվյալների, «ինքնահռչակման» ռիսկի տակ չէր մտնի։

Նա գիշերը արագ սրեց խաղը, որովհետև գիտեր, որ դուք երկար եք մտածելու՝ ընդունե՞ք մարտահրավերը, թե՞ ոչ։ Նա գիտի, որ մինչ դուք երկար մտածեք և սպասեք ԿԸՀ-ի վերջնական տվյալներին, այդ տվյալները դանդաղ կդառնան էնպիսին, ինչպիսին իր հայտարարությունն էր։ Հիմա դուք արդեն ոչ թե «փոխաջակցության դաշինքի», որը պետք էր «երեկ», այլ հենց ձեր միջև «փոխվստահության դաշինքի» կարիքն ունեք:

Ձեր ընտրողը, երեկվա հետևանքով, այսօր արդեն մի շարք հարցեր ունի։ Նշեմ գոնե մեկը, որը հիմնարարն է՝ «Ճանաչո՞ւմ եք արդյոք այս ընտրությունների արդյունքների օրինականությունն ու լեգիտիմությունը»։ Այս հարցի պատասխանն է ամենաէականը. այն է որոշելու ձեր հետագա ուղղությունը՝ կգնա՞ք աջ, թե՞ ձախ։

Թե՛ աջ ճանապարհի, թե՛ ձախ ճանապարհի հիմնավորումները կարելի է գտնել, բայց կարևոր խնդիրը հիմնավորումը չէ։ Կարևորն այն է, թե ձեր ընտրողը ձեզ աջի՞, թե՞ ձախի մանդատ է տվել։

P.S. «Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկել որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակ»

Ջեյհուն Բայրամով, Ադրբեջանի ԱԳ նախարար, 8 հունիսի, 2026

Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Հաքան Ֆիդան

Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ԱԳ նախարարների մակարդակով թուրք-ադրբեջանա-վրացական եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են, որ Ադրբեջանն ու Հայաստանը «որքան հնարավոր է շուտ ստորագրեն խաղաղության պայմանագիր»։

Աֆղանստանում կանայք են ձերբակալվել՝ մարմինը ծածկող հագուստ չկրելու համար

Աֆղանստանի արևմտյան Հերաթ քաղաքի բնակիչները AFP լրատվական գործակալությանը հայտնել են, որ ականատես են եղել՝ ինչպես է «Թալիբան» շարժման ձևավորած կառավարության բարոյականության ոստիկանությունը կանանց ձերբակալել՝ հագուստը ճիշտ կրելու հետ կապված գործողությունների շրջանակում․ գրում է Euronews-ը։

Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) կիրակի հայտարարել է, որ «մտահոգված է Հերաթ քաղաքում, հագուստի սահմանված չափանիշները չպահպանելու պատճառով, կանանց բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների կապակցությամբ»։

2021 թվականի օգոստոսին իշխանության վերադառնալուց հետո «Թալիբան»-ն աստիճանաբար խստացրել է կանանց նկատմամբ սահմանափակումները։ Երկրում կանայք տնից դուրս գալիս պարտավոր են ամբողջությամբ ծածկված լինել, կրել երկար ու լայն զգեստ՝ գլխաշորի և դեմքը ծածկող քողի հետ միասին։

Նշվում է, որ Հերաթում կանայք ձերբակալվել են մարմինն ու դեմքը ծածկող վերնահագուստ՝ բուրկա, չկրելու համար։