ՀՀ-ում ընտրությունները հարցեր են առաջացնում երկրում կամարտահայտման ազատության վերաբերյալ. Լեոնիդ Սլուցկիյ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացնում երկրում կամարտահայտման ազատության վերաբերյալ և ավելի են պառակտում հայ հասարակությանը․ ТАСС-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԴԿ) առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում՝ արտասահմանում քվեարկության սահմանափակումների, ընդդիմության վրա ճնշման, գրաքննության և լրատվամիջոցների վերահսկողության ֆոնին, անկասկած, հարցեր է առաջացնում կամարտահայտման ազատության վերաբերյալ։ Արդյունքների կեղծման հնարավորությունը, մեղմ ասած, ավելի է պառակտում հայ հասարակությանը»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ այս ընտրությունները «մեծ մասամբ քվեարկություն էին երկրի արտաքին քաղաքական ուղու համար», այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի ուղղությամբ։ Ըստ նրա՝ եթե Փաշինյանը թույլ տա «հակառուսական» նախագծի իրականացումը Հայաստանում, ապա Երևանը «կսկսի ընկնել նույն թակարդը, ինչ Ուկրաինան»։

Ընտրությունների արդյունքը Փաշինյանին ապահովում է երրորդ անընդմեջ ժամկետը, սակայն բավարար չէ Սահմանադրությունը փոփոխելու կամ հանրաքվեներ անցկացնելու համար․ միջազգային մամուլ

Փաշինյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրում են ուժեղ մանդատ Հայաստանի նոր աշխարհաքաղաքական ուղեգծի համար՝  ներառյալ Հարավային Կովկասի երկիրը Մոսկվայից հեռացնելը և Եվրամիությանը միանալու ձգտումը․ գրել է The Washington Post-ը։

Կայքը նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Փաշինյանին լարված մրցակցությունից հետո, որը Եվրոպայում դիտվում է որպես Ռուսաստանի ազդեցության լակմուսի թուղթ նախկին խորհրդային հանրապետությունում:

Euronews-ը շեշտել է, որ մոտ 24 ժամ առաջ մենք ականատես եղանք երկու կարևորագույն ընտրությունների՝ մեկը Կոսովոյում և մյուսը Հայաստանում, որոնցում թեկնածուները բողոքում էին ռուսական ազդեցության դեմ, իսկ համայնքները կշռադատում էին, թե արդյոք պետք է մերձենալ Եվրամիությանը։

BBC-ին նշել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթանակ է տարել կարևորագույն ընտրություններում, որոնք համարվում են վճռորոշ՝ որոշելու համար, թե արդյոք երկիրը շարունակելու է մոտենալ Արևմուտքին։ Ընտրությունները զգալի միջազգային ուշադրություն են կենտրոնացրել երկրի վրա։ Երկուշաբթի Ֆրանսիան և ԵՄ-ն այն եվրոպական տերությունների շարքում էին, որոնք շնորհավորեցին Փաշինյանին՝ գովաբանելով Հայաստանի ավելի սերտ կապերն Արևմուտքի հետ։

Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա «աննախադեպ ճնշում» է գործադրվել, իսկ Արևմուտքը «միջամտել» է։ Չնայած Փաշինյանի կողմից եվրոպական առաջնորդների հետ զարգացող բարիդրացիական հարաբերություններին՝ Հայաստանը դեռևս չունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և դաշինքին անդամակցելը դեռ շատ հեռու է։

Փաշինյանի ժողովրդականության կորուստը հիմնականում պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ։

Փաշինյանի քննադատները երբեք չեն ներել նրան Ադրբեջանի հետ խաղաղության օգտին զիջումներ անելու համար։

Bloomberg-ը գրել է, որ արդյունքը Փաշինյանին ապահովում է երրորդ անընդմեջ ժամկետը, սակայն բավարար չէ Սահմանադրությունը փոփոխելու կամ հանրաքվեներ անցկացնելու համար։ Դա կարող է բարդացնել սահմանադրական փոփոխություններ անելու նրա ծրագրերը, որոնք Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու վերջնական խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և առաջ մղելու Հայաստանի՝ Եվրամիությանը ինտեգրման երկարաժամկետ նպատակը։ Քվեարկությունը ստվերվեց ձայների գնման մեղադրանքներով և ընդդիմադիր ակտիվիստների և թեկնածուների մասնակցությամբ մի շարք ձերբակալություններով։ Իշխանությունները տասնյակ քրեական հետաքննություններ սկսեցին ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմադիր խմբերը մեղադրեցին կառավարությանը իրավապահ մարմիններին քաղաքական մրցակիցների դեմ օգտագործելու մեջ։

77 ձայնի փոխարեն՝ 1 ձայն. Տոնոյանը ԿԸՀ կայքում տվյալների անհամապատասխանություններ է հրապարակել

Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը․ հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյան։

«27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։

37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։

Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,- գրել է նա։

Պետական աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, մեծ մտահոգություններ են առաջացնում․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հնարավորություն տվեցին ընտրողներին ազատ ընտրություն կատարելու տարբեր քաղաքական ուժերի միջև։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ընտրողների վրա։ Արշավը լի էր պառակտում սերմանող հռետորաբանությամբ, նաև ձայներ գնելու և այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, որի հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին ակտիվորեն մասնակցելուց նախընտրական քարոզարշավին․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ֆարահ Քարիմին։

«Պետական ապարատի ներկայացուցիչների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական և տնտեսական միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են բարձրացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության հետ կապված։ Անբավարար վերահսկողությունը և, իհարկե, քարոզարշավի ֆինանսական միջոցների կանոնակարգումը սահմանափակում էին թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունները,– ասաց նա։

Ընտրողների հասանելիությունն անաչառ և հուսալի տեղեկատվությանը բացասական ազդեցություն է կրել հենց բևեռացված մեդիա միջավայրի, պառակտում սերմանող առցանց արշավների և մանիպուլյատիվ բովանդակության պատճառով։

Մանդատներից հրաժարումն իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի ձևավորման համար․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ընտրությունների նախնական արդյունքներին և մանդատների ստանձնման կամ հրաժարման հարցին՝ ընդգծելով դրա իրավական և քաղաքական բաղադրիչները։

Նրա խոսքով՝ մանդատներից հրաժարվելու գործընթացը որևէ իրավական մեխանիզմով չի կարող հանգեցնել Ազգային ժողովի չձևավորմանը, նոր ընտրությունների նշանակմանը կամ մանդատների վերաբաշխմանը այլ քաղաքական ուժերի միջև։

Հովհաննիսյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրված պատգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո ԿԸՀ-ն կիրականացնի համապատասխան ընթացակարգերը։ Այդ դեպքում խորհրդարանը միևնույն է ձևավորվում է, և քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը ստանում է իր մանդատների քանակը։ 

Ըստ նրա՝ նման իրավիճակում մանդատները պարզապես չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին, իսկ խորհրդարանը ձևավորվում է առկա ընտրված կազմով։ 

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանն ընդգծում է, որ մանդատներից հրաժարումը ունի նաև քաղաքական հետևանքներ։ Այն կարող է դիտարկվել որպես բոյկոտի ձև և առաջացնել լեգիտիմության շուրջ քննարկումներ, ինչպես նաև փոխել քաղաքական պայքարի ձևաչափը՝ այն տեղափոխելով խորհրդարանից դուրս։ 

Նրա գնահատմամբ՝ այս փուլում քաղաքական ուժերի համար առանցքային հարցը ոչ միայն ստացած մանդատների քանակն է, այլ նաև այն որոշումը, թե ինչպես են նրանք պատրաստվում շարունակել իրենց գործունեությունը՝ մասնակցելով խորհրդարանական աշխատանքներին կամ ընտրելով բոյկոտի ճանապարհը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում․ Մարիաննա Ղահրամանյան

Ընտրական գործընթացի ամողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում․ հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում` հանրապետության ամբողջ տարածքից։

Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։

Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։

Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայուս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափով. «Փաստինֆո»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ ։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, որոնք, հայցվորի գնահատմամբ, տեղ են գտել «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ հրապարակման մեջ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն։ Իրականում ԲՀԿ-ն քաղաքական գործընթացներում անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։

ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով: «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները: Պաշտպանելով ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությունը, առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղել է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը:

Միաժամանակ Տեսանյութում խոսվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ևս չի ներկայացվել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, արդյունքում ներկայացնելով միակողմանի սխալ տեղեկատվություն։ Գագիկ Ծառուկյանն մեղավոր չի ճանաչվել/ արդարացվել է իր նկատմամբ հարուցված քրեական բոլոր վարույթներով»,-նշել է հայցվորը՝ պահանջելով այն ներկայացնել հերքման տեքստում։ Միևնույն ժամանակ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պահանջել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը 6 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանին։

Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքներին, բայց մի շարք խախտումների մասին հաղորդագրություններ է գրանցել․ Պեսկով

Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և գրանցում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների մասին․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք այս վերջնական արդյունքներին։ Մինչ այդ մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Մենք նաև գրանցում ենք այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի ընտրությունների վերաբերյալ հարցին։