Արմավիրի մարզի նախկին գյուղապետերից մկեը սեփականաշնորհել է գյուղապետարանի և ամբուլատորիայի շենքները, ՊՆ-ի հատկացրած մեքենան և այլն

Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը․ տեղեկանում ենք Դատախազությունից։

«Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:

Մասնավորապես, Շ.Կ.-ն հափշտակել է՝ համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը, ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը, 0․43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը, համայնքին ՀՀ ՊՆ-ի նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան, «Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան և բնակավայրի մի շարք վարելահողեր՝ հեկտարներով։

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Իրանը պահպանել է հրթիռային զինանոցի 21-22 տոկոսը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, իր գնահատմամբ, պահպանել է հրթիռային զինանոցի շուրջ 21-22 տոկոսը։ NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է իրանական հրթիռների արտադրական հզորությունների, արձակման կայանների և անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածքների մեծ մասը։

Թրամփի խոսքով՝ Իրանի ռազմական ներուժը զգալիորեն թուլացել է, սակայն երկիրը շարունակում է պահպանել հարվածային որոշ հնարավորություններ։ Նա ընդգծել է, որ նույնիսկ զինանոցի մնացած մասը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել տարածաշրջանում։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Իրանն ի վերջո ստիպված կլինի համաձայնության գալ։

Մոսկվան Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու փորձեր է տեսնում. պաշտոնական հայտարարություններն՝ ամփոփ

Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններին նախապատրաստվելիս Հայաստանը կհետևի ժողովրդավարական ընթացակարգերին «ոչ թե խոսքերով, այլ՝ գործերով»․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եթե հակադեմոկրատական սցենարն իրականանա Հայաստանում, դա կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի ընդհանուր օրինականությունը։

«Եթե այս հակադեմոկրատական սցենարը իրականանա, և որոշում կայացվի ընդդիմադիր կուսակցություններին ընտրություններին չմասնակցելու մասին, ապա Հայաստանի քաղաքացիները կզրկվեն իրենց երկրի ապագան ընտրելու իրավունքից, ինչը, համապատասխանաբար, կասկածի տակ կդնի ընտրական գործընթացի ընդհանուր օրինականությունը», – նշել է Զախարովան։

Մոսկվան տեսնում է Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարելու փորձեր՝ ընդդիմադիր կուսակցություններին ընտրություններից զրկելով։

Մեկնաբանելով Հայաստանի՝ դեպի Եվրամիություն քայլը, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Երևանը մնում է Ռուսաստանի դաշնակից և ռազմավարական գործընկեր, սակայն կան բացարձակապես օրինական հարցեր։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելիս Հայաստանի կորուստները կկազմեն ՀՆԱ-ի տասնյակ տոկոսները։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեջ որևէ անսովոր բան չի տեսնում՝ նշելով, որ ԱՄՆ-ն նաև բացահայտորեն աջակցել է Հունգարիայի նախկին վարչապետին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունները չեն համարվի օրինական, քանի որ երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել իր բոլոր մրցակիցներին։

«Փաշինյանը սխալվել է և հիմա փորձում է վերացնել իր բոլոր մրցակիցներին ընտրություններում։ Նման ընտրություններն, ակնհայտորեն, չեն համարվի օրինական։ Նույնիսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ներում նման գործողությունները», – գրել է նա X-ում։

Հայաստանում 44 ժամ ընտրություններից «չեն խոսի»

Հայաստանում գրեթե 2 օր՝ հունիսի 6-ին և 7-ի օրվա մեծ մասը խորհրդարանական ընտրություններից մասին հրապարակումներ անել, հանրային ելույթներ ունենալ կամ քարոզություն/հակաքարոզություն անելն արգելովում է․ լռության օր է։

Քաղաքականությունից նորի՛ց «խոսել» հնարավոր կլինի վաղը՝ հունիսի 7-ին՝ ընտրատեղամասերի դռները փակվելուն ու քվեների հաշվարկը սկսելուն պես։

Ի՞նչ որոշեց ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ

ԿԸՀ-ում ավարտվեց արտահերթ նիստը, քննարկում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։

ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը։ «Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրությանը։

Նիստը վարում էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հանրապետություն» կուսակցությունից մասնակցում են Գրիգոր Առաքելյանն ու Անի Խաչատրյանը, փաստաբանը Տիգրան Եգորյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ներկա են Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը, փաստաբանը՝ Էդուարդ Հովհաննիսյան։

Գրիգոր Առաքելյանի տպավորությամբ գտնվում են ոչ թե ԿԸՀ-ում, այլ դատարանում այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն պահանջեց փաստեր ներկայացնել՝ միջնորդությունը հիմնավորող։

«Ինչ նկատի ունեք փաստ ասելով։ Մեր ընկալմամբ՝ մենք դատարանում չենք և խոսում ենք հանրային տիրույթում գտնվող հրապարակումների և տպավորությունների մասին։ Եվ դրանք, ըստ էության, կարող են փոխել ընտրության ընթացքում»,- ասել է Առաքելյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին պահանջել է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել «Ուժղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ փոխնագահը ճշտող հարց տվեց՝ ո՞րն է հիմնական պահանջը՝ անվավե՞ր, թե՞ ուժը կորցրած ճանաչելը։ Փաստաբան Տիգրան Եգոյանը պարզաբանեց.

«Դաշինքի ցուցակի 1-ին համարի անձնագրի հետ կապված հարց կա»,- ասել է փաստաբանը։
Իսկ Գրիգոր Առաքելյանի պարզաբանմամբ՝ կուսակցությունը իր վարչապետի թեկնածու է հռչակել մեկի, ով նատակեցության ու պատգամավորության թեկնածուի ցենզին չի համապատասխանում, իսկ 1-ին համարը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, իսկ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերը կեղծ են։ Նախագահ Վահագն Հովակիմյանը արձագանքեց ու նշեց՝ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը կեղծ չեն։

«Դուք ուզում եք ասել, թե X մարդուն վարչապետի թեկնածու հայտարարելը արգելված չէ, ի՞նչ եք ուզում, որ մենք փաստաթղթերը կեղծ գնահատե՞նք»,- արձագանքել է ԿԸՀ նախագահը։

«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Արամ Վարդևանի խոսքով՝ նման հարցի քննարկումը խաթարել քաղաքական ուժերի հավասարությունը։

«ԸՕ տրամաբանությունը հուշում է, որ խրթին են հիմքերը իրենց դեմ ներկայացրած դիմումում։ ԿԸՀ ենք ներկայացրել երկու դիմում, որից մեկը մերժվել է, մյուսը՝ ընդհանրապես նիստով չի քննարկվել,- ասել է Վարդևանյանն ու հայտարարել՝ 1-ին համար Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է և երբևէ չի եղել այլ երկրի քաղաքացի։

ԿԸՀ-ում հարցի քննարկումը տևել է ավելի քան երկու ժամ։

Արմեն Աշոտյանը կալանավորվեց – ABCMEDIA

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց 1 ամսով․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց մեղադրանքի կողմի միջնորդությունը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։

Երբ ազատությունից զրկելու հիմքերը բացակայում են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի․ ՄԻՊ-ն ուսումնասիրում է հացադուլ անող Օսիպյանի գործը

ՄԻՊ հաստատությունը` Արտուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հունիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացվել, որ խնդիրներ են առկա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի ամենօրյա զբոսանքի իրավունքի իրացման առումով․ հայտնում են օմբուդսմենի գրասենյակից։

«Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ հաստատությունը անմիջապես հասցեավորել են հարցը և հետադարձ կապով ստացել տեղեկատվություն, որ զբոսանքը կազմակերպված է։ Դրանից հետո Արտուր Օսիպյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրել է իր իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից:

Նկատի ունենալով հանրային տիրույթում շարունակվող քննարկումները՝ ՄԻՊ հաստատությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել այս գործով իրականացված աշխատանքների վերաբերյալ մի քանի փաստական տեղեկություններ։

Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են գտնվել դեռևս նրա ազատությունից զրկվելու առաջին օրվանից։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մայիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի ընթացքում Արտուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի, բացակայել է նաև նրա համաձայնությունը՝ անձնական տվյալների հավաքագրման առնչությամբ։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը նախաձեռնվել էր Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ, Պաշտպանը շարունակել է կիրառել այն բոլոր գործիքները, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության պայմաններում։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հունիսի 2-ին կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման, պահման պայմանների և նրանց կողմից բարձրացված խնդիրների հետ կապված հարցերը։ ՄԻՊ ներկայացուցիչների հետ զրույց է ունեցել նաև Արտուր Օսիպյանը:

Այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի կազմակերպման վայրի և ձևաչափի վերաբերյալ:

Մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Հունիսի 2-ին ՄԻՊ աշխատակազմում անհայտ էլեկտրոնային հասցեից ստացվել է Արտուր Օսիպյանի դիմում-բողոքը` ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին (թվարգրված հունիսի 1-ով)` կոնկրետ իր գործով զբաղվելու խնդրանքով: Հետադարձ կապի համար նշված է եղել քրեակատարողական հիմնարկից տարբերվող հասցե: Հաշվի առնելով վերը շարադրվածը և այն, որ այցի ընթացքում անձը չի նշել դիմում ներկայացնելու հանգամանքի մասին` ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է քայլեր` հավաստիանալու, որ դիմում-բողոքը ներկայացված է Ա. Օսիպյանի կողմից և վերջինս տալիս է համաձայնություն իր գործով ուսումնասիրություն իրականացնելու, ուստի` նաև անձնական տվյալներ հավաքագրելու նպատակով: Մասնավորապես, հունիսի 3-ին Պաշտպանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցել Արտուր Օսիպյանին և հենց տեղում ձեռնարկել նրա իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլեր։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին անձը նշել է նաև հրապարակային:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նաև բազմիցս հրապարակայնորեն անդրադարձել է կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Պաշտպանը շեշտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բացակայում են կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի, ուստի նշված հարցը պետք է կոնկրետ գործերով պարբերաբար քննարկման առարկա դառնա` օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։

Միաժամանակ, Պաշտպանը բազմիցս արձանագրել է, որ թեև հացադուլ հայտարարելը անձի իրավունքն է, այն կարող է առաջացնել կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող լուրջ ռիսկեր։ Ուստի, այս համատեքստում առաջնահերթ է պետության կողմից հացադուլի վարմանն առնչվող պարտավորությունների պատշաճ կատարումը: Այս առումով իր իրավասությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել Արտուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակի վերաբերյալ երաշխիքների ապահովմանը և իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։ Նույնը վերաբերում է հացադուլ հայտարարած մի շարք այլ անձանց` նկատի ունենալով, որ նշված անձը միակը չէ, ով հացադուլ է հայտարարել ազատությունից զրկման վայրում և բոլոր դեպքերն էլ պետք է արժանան հավասար և պատշաճ ուշադրության:

ՄԻՊ աշխատակազմը չի կիսվում հարցին առնչվող մնացյալ տեղեկություններով` նկատի ունենալով այն, որ դրանց թվում առկա են բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ:

Քրեական վարույթին առնչվող հարցով ՄԻՊ հաստատությունը պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից: Այդ առումով հարցին առնչվող եզրահանգումներ հնարավոր կլինի իրականացնել բացառապես պարզաբանումները ստանալուց հետո:

Հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունում։