Իրանը պահպանել է հրթիռային զինանոցի 21-22 տոկոսը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, իր գնահատմամբ, պահպանել է հրթիռային զինանոցի շուրջ 21-22 տոկոսը։ NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է իրանական հրթիռների արտադրական հզորությունների, արձակման կայանների և անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածքների մեծ մասը։

Թրամփի խոսքով՝ Իրանի ռազմական ներուժը զգալիորեն թուլացել է, սակայն երկիրը շարունակում է պահպանել հարվածային որոշ հնարավորություններ։ Նա ընդգծել է, որ նույնիսկ զինանոցի մնացած մասը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել տարածաշրջանում։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Իրանն ի վերջո ստիպված կլինի համաձայնության գալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *