ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախագահի նկատմամբ՝ կղզու ղեկավարությանը ճնշելու նպատակով

Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի, նրա կնոջ և ևս երեք անձանց նկատմամբ` Հավանայի իշխանությունների վրա ճնշում գործադրելուն ուղղված միջոցառումների շրջանակում․ գրում է Euronews-ը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած հայտարարության համաձայն՝ «պատժամիջոցների ցուցակում ներառված անձինք ղեկավարում կամ ֆինանսավորում են ռեժիմը և դրա ջանքերը՝ Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում՝ իրենց արմատական հեղափոխական շարժումները մոբիլիզացնելու նպատակով»։

Հավանան անմիջապես դատապարտել է ԱՄՆ-ի այս քայլը։

«Այս քաղաքական կուրությունը վերջին շաբաթներին մեր երկրի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների ևս մի դրսևորում է, որը նպատակ ունի վնաս հասցնել Կուբայի ժողովրդին»,- ասել է նախագահ Միգելը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Հավանայի միջև լարվածությունը սրվել է վերջին ամիսներին, երբ ամերիկյան զորքերը ռազմական գործողության միջոցով տապալեցին Կուբայի դաշնակից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ապա էներգետիկ շրջափակում սահմանեցին արդեն իսկ տնտեսապես դժվարին վիճակում գտնվող կղզու նկատմամբ։ Իսկ այս տարվա հունվարի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար։ Վենեսուելայի գործողությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։

Ովքե՞ր են ձերբակալվել ու կալանավորվել վաղ առավոտից․ ամփոփ

Վաղ առավոտյան Հանրապետությունում զանգվածային ձերբակալություններ են։ ABC Media-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։ 

Վաղ առավոտյան արդեն իսկ ձերբակալվել են ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ու Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Վերջինիս արդեն կալանավորել են երկու ամսով։ 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ շուրջ 200 մլն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ 

Բացի այդ՝ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի 3 պատգամավորի թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդությունը Գլխավոր դատախազությունն էր ուղարկել ԿԸՀ․ ABC Media-ին տեղեկացրին հանձնաժողովից։ Գրեթե նույն ժամանակահատվածում փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հայտնեց, որ զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել նաև «Հայաստան» դաշինքի գրասենյակներում։

Հայաստանը ստիպված կլինի գտնել լրացուցիչ 1 միլիարդ դոլար, գուցե նույնիսկ ավելին գազի համար․ ՌԴ ԱԽ

1.5 միլիարդ դոլարի վնասները, որոնք Հայաստանը կարող է կրել զբոսաշրջության ոլորտում, եթե վերջնականապես ընտրի Եվրոպական Միությունը, պարզապես անհամեմատելի են այն 2-3 միլիոն եվրոյի հետ, որը ԵՄ-ն նախատեսում է առաջարկել Երևանին: Ավելին, սա միայն մի փոքր մասն է այն ընդհանուր վնասների, որոնք հանրապետությունը կկրի նման սցենարի դեպքում․ Вести-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Վերցնենք գազը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանից Հայաստանի ստացած գազի ծավալը 2-3 միլիարդ խորանարդ մետր է, պարզ բազմապատկումը ցույց է տալիս, որ Հայաստանը ստիպված կլինի գտնել լրացուցիչ 1 միլիարդ դոլար, գուցե նույնիսկ ավելին», – նշել է նա:

Ավելին, Ռուսաստանի քաղաքացիներից ստացված փոխանցումները կազմում են ևս 3.9 միլիարդ դոլար: Ռուս զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի մոտավորապես 13-15%-ը։

«Եթե պարզապես բազմապատկենք, եթե ամբողջ հոսքը դադարեցվի, դա կկազմի մոտավորապես 1,5 միլիարդ դոլարի կորուստ, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար։ Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն մտադիր է օգնել Հայաստանին, և երկուշաբթի խոստացել է հատկացնել 2-3 միլիոն եվրո՝ Հայաստանին Շենգենյան գոտուն մոտեցնելու համար։ Եթե համեմատեք 2-3 միլիոն եվրոն և 1,5 միլիարդ եվրոն, դրանք անհամեմատելի են»,- նշել է Ռուսաստանի ԱԽ պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Հայաստանն, ըստ էության, կրկնում է այն ուղին, որն Ուկրաինան ընտրել է 2013-2014 թվականներին, և անհրաժեշտ է «լրջորեն մտածել», որպեսզի կանխվի, որ Երևանը, ի վերջո, նույն ուղով գնա և նմանատիպ իրավիճակում հայտնվի։

Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ․ հայտնում է Դատախազությունը։

Մասնավորապես՝

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական վարույթ՝ 31 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  • 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

2026 թվականի հունիսի 5-ի դրությամբ, դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել Քննչական կոմիտեում քննված՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 9 անձի վերաբերյալ:

Դրանք են՝

  • խմբի կազմում նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • շանտաժի միջոցով, հավաքին մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  • հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

ԲՀԿ-ի 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ԿԸՀ

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի 3 պատգամավորի թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։

Միջնորդությունը Գլխավոր դատախազությունն էր ուղարկել ԿԸՀ․ ABC Media-ին տեղեկացրին ԿԸՀ-ից։

Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին․ փաստաբան

Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար․ այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»,- գրել է փաստաբանը։

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը – ABCMEDIA

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ շուրջ 200 մլն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

ABC Media-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։