Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար․ Փաշինյան

Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար. հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։

Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել է նա։

Մեղրի-Ագարակից զոհված պապ ու թոռ չկա․ գործ ունենք «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ-2» օպերացիայի հետ․ բլոգեր

Փաշինյանին մոտեցած մի կին ներկայանում է զոհվածի տատ, ասում է. «Երկու զոհ եմ տվել, բայց քեզանից շատ շնորհակալ ենք»․ գրում է բլոգեր Արամ Գևորգյանը։

« – Որտե՞ղ են զոհվել,- հարցնում ա քռչապետը։

– Ջաբրայիլում, 18 տարեկան, 20 թվին, ամուսինս էլ, ինքն էլ,- պատասխանում է կինը։

Կես ժամ շնորհակալություն է հայտնում, նաև ասում, որ գնացել է Մեղրիի Ագարակ քաղաք՝ «թոռան հուշատախտակը շնորհավոր անելու»։

Նախ՝ Ագարակում հուշատախտակ չկա: Կա Մեղրիում: Եվ երկրորդ՝ Մեղրի-Ագարակից զոհված պապ ու թոռ չկա:

Իր նշած տարիքային սեգմենտի մի քանի զինվոր կա, բայց նրանցից ոչ մեկի պապը զոհված չէ, զինվորներն էլ Ջաբրայիլում չեն զոհվել:

Հայրապետյան Տիգրան, ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Զոհվել՝ Մատաղիսում։

Սարգսյան Նարեկ, ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Զոհվել է Մրտակերտում:

Միրզոյան Կարեն. Ագարակ: Անձամբ եմ ճանաչում ընտանիքին. աչքով աչք չունեն նիկոլ տեսնելու:

Մկրտչյան Վազգեն, ծնվե է 2000 թ․ հոկտեմբերի 27-ին Մեղրիի համայնքի Լեհվազ գյուղում։ Զոհվել է Հադրութում:

Մնացականյան Սպարտակ, ծնվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 2000 թվականին: Զոհվել է Մարտունիում:

Զաքարյան Անդրանիկ, ծնվե է 2002 թ․ հունիսի 25-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Զոհվել է Շուշիում:

Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, և այդ կնոջը ճանաչող մեկը արձագանքի ու փաստի, որ իրոք զոհվածի տատ է: Բայց, ամենայն հավանականությամբ, գործ ունենք «Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ-2» կամ նմանատիպ մի օպերացիայի հետ»,- նշում է Գևորգյանը:

Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց

«Բարագավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվեց։

Դատարանը, հիշեցնենք, խափանման միջոցի հարցը քննարկում էր այսօր առավոտից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նա մեղադրվում է պետական դավաճանության և լրտեսության համար։ Ինքը՝ Թևանյանը, մեղադրանքը համարում է շինծու և սուտ։

Անհամբեր սպասում ենք հանդիպմանը․ Սպերցյանը՝ Ռուսաստանի գավաթի եզրափակիչի մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի եզրափակիչի՝ Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղին թիմի տրամադրվածության մասին. գրում է armsport.am-ը։

««Վաղը մեծ օր է, անհամբեր սպասում ենք հանդիպմանը։ Տրամադրվածությունը մարտական է, ամեն ինչ հիանալի է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։

Խոսելով մրցակցի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է, որ չի ցանկանում առանձնացնել մոսկովյան ակումբի ուժեղ կողմերը. ««Սպարտակը» լավ թիմ է և մեծ ակումբ»։

Հարցին, թե ինչպե՞ս է փոխվել «Կրասնոդարը» 2023 թվականի գավաթի եզրափակչից հետո, Սպերցյանն արձագանքել է. «Չեմ ցանկանում փորփրել անցյալը։ Երեք տարվա ընթացքում թիմը շատ է փոխվել, մենք շատ բաներում ենք ավելացրել և դա ցույց ենք տալիս խաղադաշտում»։

Նշենք, որ «Կրասնոդար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում, սկիզբը՝ 19։00-ին»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Անցած շաբաթ Երևանի վարչական 2 շրջանում օդը թույլատրելիից փոշոտ է եղել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 12-18-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  •  Կենտրոնում՝ մայիսի 12-ին և 15-17-ը,
  •  Նոր Նորքում՝ մայիսի 14-ին,
  •  Արաբկիրում` չի գերազանցել,
  •  Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,
  •  Արաբկիրում՝ մայիսի 15-ին և 17-18-ը,
  • Նոր Նորքում` մայիսի 16-18-ը,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Դանակահարություն՝ Աբովյանում․ տուժել է ծննդատան նախկին տնօրենը

Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 15:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր ու օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ հատվածից վիրավորը, ով Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որի նստատեղերի և աջակողմյան հատվածի դռների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև նշված վայրում վիճաբանելը, վերևում ինչ-որ հացկերույթ են արել, ապա իջել են այստեղ ու սկսվել է կռիվը, իսկ վիրավորն էլ Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է»,- նշում է լրատվամիջոցը։

Մասիսում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով հատող տղամարդու․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ․-ն իր վարած «Audi» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Թ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Ժամանել են Մասիսի քաղաքային հիվանդանոցի բժիշկներն ու վիրավորին բուժօգնություն են ցուցաբերելուց հետո տեղափոխել երևանյան բժշկական կենտրոններից մկեը, որտեղ տղամարդու վիճակը գնահատվել է ծանր։ Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար»,- գրում է լրատվամիջոցը։