Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ․ Daily Mail

Քիր Սթարմերը իր մտերիմներին տեղեկացրել է հրաժարական տալու մտադրության մասին․ հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նա հասկանում է, որ ներքին քաոսն անկայուն է։ Նա պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն և իր ձևով։ Նա կկազմի ժամանակացույց»,- թերթը մեջբերում է աղբյուրին։

Սթարմերի հնարավոր հրաժարականի հայտարարության ամսաթիվը մնում է անհայտ, քանի որ նրա ավագ գործընկերները կոչ են անում սպասել Մեծ Մանչեստրի Մեյքերֆիլդ ընտրատարածքում առաջին հարցումների արդյունքներին և ձայների հաշվարկին։

Մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ

Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում․ հայտնում է Երևանի Մոտրոպոլիտենը։

«Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։

Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հարավային Կորեան 2027-ից ամբողջությամբ կարգելի շների մսի վաճառքն ու օգտագործումը

Հարավային Կորեաում 2027 թվականից ամբողջությամբ կարգելվի շների մորթը և նրանց մսի վաճառքը որպես սնունդ։

Իշխանությունների տվյալներով՝ շների ֆերմաների 82%-ն արդեն փակվել է, իսկ մնացածները կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի վերջը։

Արգելքը եղել է Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը և համարվում է երկրի կենդանիների պաշտպանության կարևորագույն բարեփոխումներից։

Հարավային Կորեան 2027-ից ամբողջությամբ կարգելի շների մսի վաճառքն ու օգտագործումը

Հարավային Կորեաում 2027 թվականից ամբողջությամբ կարգելվի շների մորթը և նրանց մսի վաճառքը որպես սնունդ։

Իշխանությունների տվյալներով՝ շների ֆերմաների 82%-ն արդեն փակվել է, իսկ մնացածները կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի վերջը։

Արգելքը եղել է Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը և համարվում է երկրի կենդանիների պաշտպանության կարևորագույն բարեփոխումներից։

Մոդենայում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան ծանր վիրավորներ

Մոդենա քաղաքում մեքենան 100 կմ/ժ արագությամբ վրաերթի է ենթարկել մի քանի մարդու։ Վիրավորվել է 7 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծանր է․ մեկ կինը ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, մյուսը կորցրել է երկու ոտքերը։ Վարորդը փորձել է փախչել, սակայն անցորդները նրան կանգնեցրել են։

Քննության տվյալներով՝ Սալմ Կուդրին գործել է դիտավորյալ։

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա 2022-ից գտնվել է հսկողության տակ՝ հոգեկան խնդիրների, այդ թվում՝ Շիզոֆրենիայի պատճառով։ Իտալական իշխանությունները դեպքը դեռ չեն որակել որպես ահաբեկչություն, իսկ Ջորջիա Մելոնին հայտնել է, որ հետևում է հետաքննությանը։

Մոդենայում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան ծանր վիրավորներ

Մոդենա քաղաքում մեքենան 100 կմ/ժ արագությամբ վրաերթի է ենթարկել մի քանի մարդու։ Վիրավորվել է 7 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծանր է․ մեկ կինը ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, մյուսը կորցրել է երկու ոտքերը։ Վարորդը փորձել է փախչել, սակայն անցորդները նրան կանգնեցրել են։

Քննության տվյալներով՝ Սալմ Կուդրին գործել է դիտավորյալ։

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա 2022-ից գտնվել է հսկողության տակ՝ հոգեկան խնդիրների, այդ թվում՝ Շիզոֆրենիայի պատճառով։ Իտալական իշխանությունները դեպքը դեռ չեն որակել որպես ահաբեկչություն, իսկ Ջորջիա Մելոնին հայտնել է, որ հետևում է հետաքննությանը։

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել. հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:

Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»,- ասված է հայտարարության մեջ։

Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ի ավտոբուսի ամենաակտիվ ուղևորուհին, ծանր է տարել անվանի բժիշկների հանդիպում-քննարկումը Գագիկ Ծառուկյանի հետ. Լուիզա Սարգսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ի ավտոբուսի ամենաակտիվ ուղևորուհին, ծանր է տարել անվանի բժիշկների հանդիպում-քննարկումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ նախարարը որոշել է պետական պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով խոսել այդ հանդիպման ու ԲՀԿ ղեկավարի մասին: Ավանեսյանի բառապաշարն ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ գրել է ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանը։

«Սկսենք նրանից, որ եթե Առողջապահության նախարարը լիներ առողջապահության ոլորտի մասնագետ, բժիշկ, կամ ցանկացած ոլորտի կայացած մասնագետ, ապա անհնար է, որ նրա մեջ այդքան լկտիություն լիներ,որովհետև, օրինակ, բժիշկները զուսպ -կիրթ մարդիկ են:

Ձեր նախընտրական ծրագրի համար պետության բյուջեում բաց դռների օր եք հայտարարել. առողջապահության ոլորտի բյուջեն 220 մլրդ դրամ է, ապահովագրության համար 149 մլն եվրո պարտք եք վերցնում: Ստացվում է`աշխատող քաղաքացին և´ ապահովագրության համար է վճարելու, և´ վարկ է փակելու, և´ չի ընկալելու, թե ավտոբուսում պարող նախարարը մոտ 700 մլն դոլարով քաղաքացու համար ի՞նչ հարց է լուծում: Գուցե ճիշտ կլինի` ցանկացած պոլիկլինիկայի մոտ ավտոբուսին ասեք` կանգ առնի, և մտեք ներս, ձեր ձախողված կառավարման կենդանի պատկերը տեսնելու համար:

Ինչ վերաբերում է առողջապահության ապահովագրությանը, ապա իշխանությունը պատահական չէ, որ այդ որոշումն ուժի մեջ մտցրեց ոչ թե 2025-ին` ինչպես նախապես պլանավորել էր, այլ 2026-ին, որովհետև ապահովագրության այս համակարգն ակնհայտ նախընտրական է, համամիջազգային պատմության մեջ եզակի դեպք է և սա բերելու է կառավարման քաոսի, որովհետև որևէ հաշվարկ, գիտական մոտեցում, վերլուծություն, վիճակագրություն իր հիմքում չունի:

Ավանեսյանը խոսել է նաև Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին, որտեղ անցել եք պոպուլիստական ոճի, որովհետև Չարչյանն այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, թերևս լավագույնը…

Նա դպրոց, համակարգ հիմնած մասնագետներից մեկն է, եթե ձեր իշխանությունը պրոֆեսորին կարող է տանել բանտ քաղաքական որոշմամբ, բազմաթիվ հիվանդներին թողնելով առանց բժշկական օգնության, ձեր քաղաքական ցանկությունը վեր դասելով մարդկանց կյանքի իրավունքից, դա ձեր իշխանության «ձեռքբերումն է», դա դուք եք, ձեր անթաքույց ես-ն է:

Ինչ վերաբերում է «Մարգարյան» հիվանդանոցի վերաբերյալ Ավանեսյանի ասածին, ապա, հասկանալի չէ, թե նրա ասածն ինչ առնչություն ունի իրականության հետ կամ ինչի մասին է: Հիվանդանոցը վերազինվում է միջազգային չափանիշներին համապատասխան և Հայաատանի լավագույն բժշկական կենտրոններից մեկն է և ձգտում է դառնալ լավագույնը:

Եթե Ավանեսյանի սրտին ցավ է տվել, որ մի ժամանակ բժշկական օգնության կարիք են ունեցել և այն կատարվել է անհատների կամ բարեգործական հիմնադրամների շնորհիվ, ապա, եթե առաջիկայում դուք պատրաստվում եք «Սոկառ»-ի կամ Ալիևի հիմնադրամից ստանալ օգնություն և դրանով մխիթարվել, դա բացառապես ձեր խնդիրն է, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տասնյակ հազարավոր մարդկանց օգնել է և օգնելու է։

Աշխարհում ոչ մի ռեֆորմ և ամենազարգացած պետություններն անգամ չի հրաժարվում բարեգործ անհատների աջակցությունից։ Ընդհանրապես կոչ կանեմ մի քիչ զուսպ լինել, քանի որ հունիսի 7-ից հետո մեր երկրում բացարձակ այլ իրավիճակ է տիրելու` բարի, կրթված, հայրենասեր և ոչ լկտի պաշտոնյաներով»,-  գրել է Լուիզա Սարգսյանը։

Առողջապահության նախարարությունը մանրամասնում է ՀԱՊԱԿ-ում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի ինքնավնասման դեպքը

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից։ ՀՀ առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, որ ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։

«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։ Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող պացիենտի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»,-նշում են նախարարությունից։

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.TV

Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել. գրում էր Factor.TV-ին։

Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

ՔԿ-ից հայտնում են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»: Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է նախընտրական քարոզչությանը խոչընդոտել, որի համար քաղաքացին ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե:

Մեր տեղեկություններով՝ Կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան:

Ոստիկանությունից պարզաբանում են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:

Նշենք, որ երեկ՝ ժամը 18։07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։