Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը, նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը կգործուղվեն Ռուսաստան։

Մայիսի 20-23-ը նրանք կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին։

Փամբակ գետն է դուրս եկել ափերից ու լցվել մասնավոր արտադրական տարածք

Փամբակ գետն է դուրս եկել ափերից ու լցվել քաղաքացու արտադրական տարածք․ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք չորացնում են Փամբակ գետի հունը՝ շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնում՝ փոխելով գետի հունը։

Հետո ցամաքած տարածքի վրա շինարարություններ են անում․ արդեն հասցրել են կառուցել լցակայան, սննդի կետ ու «Լվա ինքդ»։

Սեփականատերը դիմել է իրավապահներին․ Քննչական կոմիտեն դեռ մեկ տարի առաջ եկել, նկարել է տարածքը, դրոնով հստակեցրել կոորդինատներն ու հեռացել: Քրեական վարույթ են նախաձեռնել, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Իտալիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ կան տուժածներ

Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենա քաղաքի կենտրոնում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների․ 7 մարդ տուժել է, որոնցից 2-ը ծանր վիճակում են․ գրում է Meduza-ն՝ հղում անելով իտալական լրատվաիջոցների։

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, մեծ արագությամբ ընթացող մեքենան վրաերթի է ենթարկել մայթեզրին գտնվող հետիոտներին և փորձել հեռանալ, սակայն անցորդները կարողացել են կանգնեցնել են մեքենան՝ վասազերծելով վարորդին․ նրան հանձնել են ոստիկանությանը։

Հարձակվողը 30-ամյա տղամարդ է՝ Հյուսիսային Աֆրիկայի ծագումով Իտալիայի քաղաքացի․ նա ծնվել և ապրում է Մոդենայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը դատվածություն չունի, արարքի դրդապատճառները դեռևս չեն հրապարակվել։

Քաղաքապետ Մասիմո Մեցետին նշել է, որ հարձակվողը զինված է եղել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա փորձել է դանակահարել մի մարդու։

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Սաուդյան Արաբիայի արքայազնի դեմ

Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նկատմամբ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար․ գրում է РИА Новости-ն։

2022 թվականի հուլիսին մի քանի ՀԿ դատական ​​հայց է ներկայացրել նրա դեմ Խաշոգջիի խոշտանգումների և անհետացմանը ենթադրյալ մասնակցության համար։

«Մարդկության դեմ հանցագործությունների գործերով դատավորը այժմ կգլխավորի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ ներկայացված բողոքի հետաքննությունը…», – նշված է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության հաղորդագրության մեջ։

Դատախազությունը նախկինում դեմ էր հետաքննությանը, սակայն մի քանի տարի տևած դատական ​​գործընթացներից հետո Փարիզի վերաքննիչ դատարանը մայիսի 11-ին բավարարել է կազմակերպությունների՝ գործ հարուցելու դիմումը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր լրագրող և The Washington Post պարբերականի սյունակագիր Ջամալ Խաշոգջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում․ 59-ամյա լրագրողը հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանության և գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի քաղաքականության սուր քննադատությամբ։

Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձ է հղել Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ

«Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։
Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։

Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։

Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։

Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։

Բարի երթ և նորանոր հաջողություններ»։

Կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների, որ այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին․ տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հայտարարությունից։

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքին։

Զրույցի ընթացքում կարևորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աստվածահաստատ, պատմական և հոգեխնամ բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում։

Առանձնակի շեշտվեց Հայոց Եկեղեցու և հայ մտավորականության հանձնառությունը արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարման, հանրային համերաշխության ձևավորման, ինչպես նաև հասարակության մեջ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի և սիրո ու միաբանության ոգու զորացման ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ։

Շղթայական ավտովթար Երևանում․ կա տուժած․ shamshyan.com

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վերամբարձ կռունկը, որը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժոզե Մոուրինյոն կվերադառնա «Ռեալ Մադրիդ»

Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է պաշտոնապես ստանձնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ 13 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով «Բերնաբեու»։

Եվրոպական առաջատար մարզական լրատվամիջոցների համաձայն՝ կողմերի միջև ձեռք է բերվել վերջնական բանավոր համաձայնություն, և պորտուգալացի մասնագետը կստորագրի պայմանագիր՝ մինչև 2028 թվականի ամառը:

Նշվում է նաև, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունը Մոուրինյոյին տրամադրելու է բացառիկ լիազորություններ ֆուտբոլիստների տրանսֆերների և կարգապահական հարցերում։