Deep Purple ռոք խումբն այցելել է իրենց վառ երկրպագուին՝ Ճապոնիայի վարչապետին

Բրիտանական լեգենդար Deep Purple ռոք խումբն այցելել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին՝ մեծ ուրախություն պարգևելով իրենց հայտնի վառ երկրպագուին գրում է Reuters գործակալությունը։

Նախկին թմբկահար Տակաիչին, որը հարդ ռոքի ու հևի մետալի երկրպագու է, Deep Purple-ին անվանել է իր սիրելի խմբերից մեկը։

«Դու իմ աստվածն ես», – անգլերեն ոգևորված ասել է Տակաիչին Deep Purple-ի թմբկահար Յան Փեյսին՝ նրան նվիրելով իր ստորագրությամբ Ճապոնիայում պատրաստված թմբկափայտերի հավաքածու։

«Հիմա, երբ կռվում եմ ամուսնուս հետ, նվագում եմ «Burn» երգի ներքո և անիծում նրան», – կատակել է Ճապոնիայի վարչապետը։

Ռոք խումբը շաբաթ օրը Տոկիոյի Նիպպոն Բուդոկան արենայում կսկսի իր 2026 թվականի ճապոնական շրջագայությունը։ Խումբը Ճապոնիայում առաջին անգամ ելույթ էր ունեցել ավելի քան 50 տարի առաջ։

Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ Լևոն Զուրաբյան

Գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ․ Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց  ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում»,- ասաց  ՀԱԿ վարչապետի թեկնածուն։

MESA-ն կոչ է անում Փաշինյանին Էդիտա Գզոյանին վերականգնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան (MESA) նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է դժվարին և բարդ իրավիճակում, քանի որ ձգտում է վերջ դնել Ադրբեջանի հետ տարիներ տևած հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման: Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող կախված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներից: ՀՑԹԻ-ի ստեղծման նպատակներից մեկը, առաջին հերթին, Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն էր: ՀՑԹԻ-ի նման կազմակերպությունների հետ կապված գիտնականների ակադեմիական ազատության պաշտպանությունը, որն Օսմանյան կայսրության հայերի պատմության և հիշողության ուսումնասիրությանը նվիրված աշխարհի առաջատար հետազոտական հաստատություններից մեկն է և կարևոր գիտական ռեսուրս է, կարևոր է: Մենք խնդրում ենք Ձեզ անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին իր պաշտոնում», – նշվել է հայտարարությունում:

Ասոցիացիան կոչ է անում Հայաստանի կառավարությանն արագ գործել՝ վերացնելու գիտական անկախությանն անհիմն միջամտությունը, և վերականգնելու միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ՀՑԹԻ ինստիտուցիոնալ ամբողջականության և Հայաստանի ակադեմիական ազատության ու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հանձնառության նկատմամբ:

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, զոհվել՝ 6-ը

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի․ հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել։

Շարունակում ենք Բաքվի հետ երկխոսությունը գերիների թեմայով․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք և միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի կարիք ունի․ Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են։ Ընդհուպ՝ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցումը կամ նույն երկկողմ առևտուրը, որ արդեն կա, և որը, կարծում ենք՝ կզարգանա։ Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չեն, գերիների հարցն այդ հարցերից ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի, դեռ Բաքվում կան գերիներ, կան պահվող անձինք։ Մեր դիրքորոշումը նույնն է՝  այս մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն, և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդվելու, ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, անշուշտ սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է»,–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Բաքվի գրասենյակի փակումը բարդացրել է իրավիճակն ու իրենք ջանքեր են գործադրում, բայց «դեռ նորություն չկա»։

Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն կորցրել է 24 հատ MQ-9 Reaper անօդաչու սարք․ CBS News

ԱՄՆ պատերազմի նախարարությունն ապրիլի 1-ից ի վեր Մերձավոր Արևելքում կորցրել է 8 հատ MQ-9 Reaper անօդաչու սարք այսպիսով՝ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները կորցրել է նման տեսակի 24 անօդաչու սարք գրում է CBS News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Նշվում է, որ անօդաչուների կորուստն ԱՄՆ-ին հասցրել է մոտ 720 միլիոն դոլարի վնաս Reaper տեսակի մեկ անօդաչու սարքը կարող է արժենալ մոտ 30 միլիոն դոլար կամ ավելի։

MQ-9 Reaper-ը հեռակառավարվող ինքնաթիռ է, որն օգտագործվում է հետախուզական առաքելությունների համար: Այն կարող է նաև ճշգրիտ հարվածներ հասցնել:

Տարին կլինի բավականին ջրառատ․ «Հայհիդրոմետ»

Տարին կլինի բավականին ջրառատ՝ ըստ կանխատեսումների․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակում և մայիսի առաջին և 2-րդ տասնօրյակներում»,- ասաց նա։

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ։