Արման Ծառուկյանն ունի հունական աստծո մարմին․ ամերիկացի մեկնաբանը կոտրում է հայ մարզիկի մասին կարծրատիպերը

UFC-ի հայտնի ամերիկացի մեկնաբան Ջո Ռոգանն իր հիացմունքն է հայտնել կազմակերպության թեթև քաշային կարգի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանի վերաբերյալ․ գրում է ArmSport-ը։

«Ռոգանն ընդգծել է, որ Ծառուկյանն իր օրինակով կոտրում է այն կարծրատիպը, թե ապահովված ընտանիքների զավակները չեն կարող հաջողության հասնել սպորտի այս դաժան տեսակում:

«Ծառուկյանի հայրը միլիարդատեր է, բայց Արմանը բնավ ծույլ չէ։ Նա մարտահրավեր է նետում այն արմատացած կարծիքին, թե հարուստ ընտանիքից լինելու դեպքում չես կարող մեծագույն մարտիկ դառնալ: Եվ կարևոր չէ, թե դու ծնվել ես գետտոյում. այս տղան ձեր ջարդը կտա:

Ոմանք ասում են. «Օ՜, ես դուրս եմ եկել բրազիլական ֆավելաներից»: Դե ինչ, հաջողություն եմ մաղթում ձեզ այս հայ խելագարի դեմ պայքարում: Արմանի մարմինը հունական աստծո մարմնի պես է: Եվ նա գերազանց տիրապետում է ըմբշամարտին»,- ասել է Ռոգանն իր յութուբյան ալիքում:

Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ: Այս պահին նա զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգից (P4P): Միաժամանակ, նա թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի առաջատարներից է և հանդիսանում է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի տիտղոսի գլխավոր հավակնորդը»,- նշում է կայքը:

Լիբանանն ու Իսրայելը երկարաձգել են հրադադարը

Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են երկարաձգել են հրադադարը 45 օրով․ գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը։

Պետդեպարտամենտը վերջին օրերին տեղի ունեցած իսրայելա-լիբանանյան բանակցությունները որակել է որպես «շատ արդյունավետ» և հայտնել, որ կողմերը կվերսկսեն բանակցությունները հունիսի 2-ին և 3-ին։

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լիբանանն ու Իսրայելը կնքեցին հրդադադար, որը, սակայն, ուղեկցվել է բազմակի խախտումներով։

Հունաստանը դեմ է Թուրքիայի ծովային սահմանների նոր օրենքին

Հունաստանն արձագանքել է Թուրքիայի կառավարության կողմից մշակվող «Թուրքական ծովային օրենքի» նախագծին, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել Թուրքիայի ծովային սահմանները Սև, Միջերկրական և Էգեյան ծովերում․ գրում է ermenihaber.am-ը։

«Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում բազմակողմ կամ երկկողմ համաձայնություն պահանջող հարցերում միակողմ քայլերը չեն կարող միջազգային ուժ ունենալ։ Նա ընդգծել է, որ Աթենքը կարող է «տարբեր ձևերով արձագանքել» նման նախաձեռնություններին։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն էլ մեղադրել է Թուրքիային «ռևիզիոնիստական նպատակներ» (վերանայող և աղավաղող գաղափարական-քաղաքական հոսանք) հետապնդելու մեջ՝ շեշտելով, որ բոլոր հունական կղզիներն ունեն ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայով նախատեսված իրավունքները։

Միևնույն ժամանակԹուրքական կողմն էլ հայտարարում է, որ օրենքի նպատակը երկրի ծովային իրավասությունների հստակեցումն ու ներքին օրենսդրական բացերի լրացումն է։ Թուրքիայի ՊՆ-ն էլ ընդգծել է, որ զինված ուժերը շարունակելու են պաշտպանել երկրի իրավունքներն ու շահերը ծովային գոտիներում»,- նշում է լրատվամիջոցը։

4.3 մլն դոլար՝ եվրոպացի առաջնորդներին Երևանում ընդունելու համար

24 միլիոնանոց զուգարաններ, 36 հազար դրամանոց համակարգիչներ, 120 միլիոնանոց բացման արարողություն․ 1․6 միլիարդ դրամ կամ 4.3 մլն դոլար է ծախսվել  պետբյուջեից` եվրոպացի առաջնորդներին ընդունելու համար։

Փորձագետները նման մեծ միջոցառման համար տրամաբանված են համարում ծախսված գումարի չափը, միայն հավելելով՝ դա փաստացի ներդում էր՝ միտված էր Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը։

Իսկ ընտրարշավի մաս Եվրոպական համայնքը դարձել է ոչ միայն գագաթնաժողովի շրջանակում․ գագաթնաժողովից հետո քաղաքի պաստառների վրա և սոցցանցերի գովազդներում հաճախ է հանդիպում Նիկոլ Փաշինյանը պատվիրակների ու ղեկավարների հետ, ինչը որպես ՔՊ քարոզարշավի մի մաս է հրամցվում։

Չլինի՞՝ ՔՊ-ի պաստառի վրա ինչ-որ բան գրած կնոջը 72 ժամով ձերբակալել են․ փաստաբանն ահազանգում է

Այսօր` ժամը 12:10-ին, հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար. Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս, և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։

Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։ Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։ Տեղեկություն ունեցողներին խնդրում եմ ինձ տեղյակ պահել ․ չլինի՞, թե քաղաքացուն 72 ժամով ձերբակալել են, ու մնացել է մենակ»,- նշում է նա։

Միջին միջանցքի պայքարը․ ինչո՞ւ է Թուրքիան ակտիվացնում Հայաստանի ուղղությունը

Թուրքիան հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին։

Այս հայտարարությունից հետո վերլուծական դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները՝ արդյոք Անկարան պարզապես առևտրի՞ մասին է խոսում, թե՞ ավելի լայն տարածաշրջանային նախագծերի։

Անկարան ակտիվորեն խոսում է Միջին միջանցքի մասին, որը Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող լոգիստիկ շղթան է, և հենց այս ֆոնին հարցեր են առաջանում՝ որքանո՞վ են հայ-թուրքական առևտրի ուղղությամբ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտն ու տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերը փոխկապակցված։