Միջին միջանցքի պայքարը․ ինչո՞ւ է Թուրքիան ակտիվացնում Հայաստանի ուղղությունը

Թուրքիան հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին։

Այս հայտարարությունից հետո վերլուծական դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները՝ արդյոք Անկարան պարզապես առևտրի՞ մասին է խոսում, թե՞ ավելի լայն տարածաշրջանային նախագծերի։

Անկարան ակտիվորեն խոսում է Միջին միջանցքի մասին, որը Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող լոգիստիկ շղթան է, և հենց այս ֆոնին հարցեր են առաջանում՝ որքանո՞վ են հայ-թուրքական առևտրի ուղղությամբ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտն ու տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերը փոխկապակցված։

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 17։30-20։00, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10)․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարարությունից։

«Վերջին հրաժեշտը՝ մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրությունից հետո Երևանը կփոխի՞ Մոսկվայի հանդեպ վերաբերմունքը

Նախընտրական քարոզով է զբաղված Փաշինյանը և չի մասնակցի մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին․ այս առիթով Մոսկվայից հերթական կոշտ ակնարկն է ուղղվել Հայաստանին։

Պաշտոնական Մոսկվայի պահանջը Հայաստանից մեկն է` ընտրությունը Բրյուսելի կամ Մոսկվայի մեջև, որի պատասխանը Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձգձգել։

Ինչո՞ւ Երևանը մինչև հիմա չի ընտրում կողմերից որևէ մեկին․ պատճառը միայն տնտեսությունը չէ։ Նախընտրական փուլում հակառուսական հռետորաբանությունը իշխանության համար նաև ներքաղաքական գործիք է՝ կարծում են քաղաքագետները։

Չինաստանի և ԱՄՆ տնտեսությունները չեն կարող գործել առանց միմյանց․Վան Ի

Չինաստանը և ԱՄՆ-ն՝ որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ, չեն կարող գործել առանց միմյանց․ РИА Новсоти-ի փոխանցմամբ՝ ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո։

«Որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն առանձին վերցրած չեն կազմում աշխարհի ողջ տնտեսությունը, և դրանցից ոչ մեկը չի կարող գործել առանց մյուսի», – ասել է Վան Ին։

Դիվանագետը, սակայն, չի մանրամասնել, թե արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվե՞լ են կոնկրետ առևտրային հարցերի շուրջ տարաձայնություններ, թե՞ ոչ։

Վարդենիսում Փաշինյանի օրոք աղքատությունն աճել, գերեզմաններն ավելացել են․  Նարեկ Կարապետյան

Ի՞նչ հետևանք է թողել Վարդենիսի վրա գործող իշխանությունը․ Գեղարքունիք այցի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համար Նարեկ Կարապետյանը թվարկել է դրանք․

«Առաջին փոփոխությունը․ Սոթքի հանքը 2018 թվականին 950 աշխատող է ունեցել, Սոթքի հանքը 2026 թվականին 450 աշխատող ունի։ Այսինքն՝ 500 մարդ աշխատանք չունի։ Երկրորդ փոփոխությունն այն է, որ Վարդենիսը մինչև Փաշինյանի իշխանության գալը տարանցիկ ուղի էր դեպի Արցախ, մարդիկ գալիս-գնում էին, շարժ և առևտուր կար, հիմա չկա։ 2018-ին Վարդենիսն ամբողջական քաղաք էր՝ նորմալ ենթակառուցվածքներով, կար անձնագրային գրասենյակ՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքում։ Հիմա դա էլ չկա։ Վարդենիսի մասին հակառակորդն իր երազում անգամ չէր կարող մտածել, այսօր հորջորջում է՝ ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ այստեղ ապրել է և աչք է դրել, «վերադարձնել» է ուզում»։

Նա ընդգծել է՝ չկա Հայաստանում մի համայնք, որ այսքան վնաս կրի, որքան Վարդենիսը։

«Մենք ունե՞նք հիշողություն, ունե՛նք, մենք ունե՞նք կամք։ Վարդենիսը պետք է պատասխանի իրենց․ այստեղ ապրելու են հայերը, զարգանալու է քաղաքային տնտեսությունը, բացվելու են աշխատատեղեր։ Սա՛ է ճանապարհը Վարդենիսի համար»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա քարոզարշավի մասնակիցներին հորդորել է խոսել հարևանների, բարեկամների հետ, նրանց հետ համեմատություններ տանել՝ Վարդենիսը՝ մինչև 2018-ը և դրանից հետո։

«Վարդենիսի համար էդ մարդը ոչ մի լավ բան չի արել։ Աղքատությունն 8 տարվա ընթացքում աճել է, յուրաքանչյուր համայնքում միակ բանը, որ ավելացրել է, Եռաբլուրներն են։ Մենք պետք է մեր խոսքն ասենք, Հ1 նայելով չէ։ Պետք է վերականգնենք մեր պատիվը»,- ասել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի 1-ին համարը։

Ինչո՞ւ և ինչպե՞ս է փակվել 24News.am-ի ալիքը Youtube-ում․ Նարեկ Գալստյանը մանրամասներ է հայտնել

24news.am-ի հիմնադիրտնօրեն Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է լրատվամիջոցի YouTube-յան ալիքի փակման ու դրա պատճառների մասին։

Նա տեղեկացրել է, որ ալիքի փակման մասին ծանուցում է ստացել երեկ՝ չնայած դրա համար առնվազն 3 անգամ պետք է խախտած լինես YouTube-ի խիստ կանոնները։

«24 News-ը, ունենալով գրեթե 330 հազար բաժանորդ, որևէ խախտում, խնդիր չուներ, ընդհակառակը, ամսական ապահովում էր մոտ 9-14 միլիոն դիտում, ու հենց այդպես միանգամից անջատելը, բնականաբար, շատ տարօրինակ էր։ Այս պահին բանակցությունների փուլում ենք, բայց վստահ չեմ, որ այդ բանակցություններով կունենանք դրական արդյունք»,- ասել է նա։

Գալստյանի խոսքով՝ մասնագետներն իրենց զգուշացրել էին, որ ընտրական շրջանում ամենայն հավանականությամբ իշխանությունները փորձելու են իրականացնել «մոլդովական սցենարի լրատվամիջոցյան հատվածը»։

«Ի՞նչ է դա ենթադրում, դա ենթադրում է առաջատար լրատվամիջոցների հասանելիության, սեփական հեռուստադիտողի հետ շփվելու հասանելիությունը հնարավորինս սահմանափակում՝ YouTube անջատելով, Facebook-ի, Meta-ի էջերը անջատելով։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ իրենք ունեն հնարավորություն»,-նշել է լրատվամիջոցի ղեկավարը։

Գալստյանը վստահ է՝ սա իրականացվել է Երևանի պատվերով և այդ գործընթացը շարունակական է լինելու։

«Վստահ եմ, որ այս ամեն ինչը կապ ունի ընտրությունների հետ, ես վստահ եմ, որ այն անոնսավորված հիբրիդային հարձակում կամ պատերազմ կոչեցյալն է, որի մասին խոսում էին մեր իշխանությունները։ Դա հատուկ անոնսվել էր, որպեսզի դրանով հետագայում ում ուզեն և ինչ ուզեն՝ անեն»,- ասել է նա։

24 News-ի ղեկավարը նշել է, որ լրատվամիջոցը շարունակելու է գործունեությունն այլ հարթակներով։

Պատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է, մեր քաղաքացիները գիտեն՝ ով բերեց պատերազմ․ Իվետա Տոնոյան

Այս մեկ շաբաթվա ընթացքում ձևավորվել է ԲՀԿ-ի նոր կարգախոսը՝ «Պատրաստվեք նոր փոփոխությունների»․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Քարոզարշավը շատ ակտիվ շարունակվում է Երևանում տարբեր ձևաչափերով․ հանդիպում ենք բնակիչներին բակերում, տանը, խանութներում։ Բոլորին ընձեռում ենք հնարավորություն ծանոթանալու մեր՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։ Մեր հանդիպումներում քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ են առանձնացնում, որոնք հիմնականում վերաբերում են անվտանգությանը, սոցիալական, տնտեսական, առողջապահական խնդիրներին։ Բազմաթիվ հարցեր են հնչեցնում քաղաքացիները, որոնց, մեր նախընտրական ծրագրին հղում տալով, լուծում ենք առաջարկում։ Բայց ասեմ, որ այս խնդիրների հասցեատերն իշխանությունն է, բայց լուծումները մենք ենք առաջարկում»,- ասաց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ խոսնակն ընդդիմախոսներին, քաղաքական ուժերին կոչ արեց մնալ քաղաքական կոռեկտության ու զգոնության շրջանակում։

«Հենց մայիսի 8-ին՝ քարոզարշավի մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆիքսել է մեկ առաջնահերթություն․ ցեխ չշպրտել որևէ ուժի վրա, բայց եթե լինեն նախադեպեր մեզ վիրավորելու, քննադատելու, պատասխանը լինելու է համարժեք»,- ասաց ԲՀԿ խոսնակը։

Անդրադառնալով իշխող ուժի՝ քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարություններին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ շանտաժի լեզվով քաղաքացիների հետ խոսելու հարցում ՔՊ-ն մրցակից չունի։

«Մեր քաղաքացիները լավ են գիտակցում, որ պատերազմը սկսվել է այս իշխանության օրոք, զոհեր, հաշմանդամներ են եղել այս իշխանության օրոք, Արցախը հանձնել են նրանք, մեր 120․000 հայրենակիցներ բռնի տեղահանվել են այս իշխանության օրոք։ Պատերազմի կուսակցությունը ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունն է։ Ինչ վերաբերում է արտաքին միջամտությանն ու ազդեցությանը, պետք է ասեմ, որ առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների ներկայացուցիչներ, նախագահներ, չինովնիկներ, ՔՊ-ն է եղել։ Նրանց հաստատուն աջակցություն են պարբերաբար հայտնում նաև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ընդդիմադիր ուժերին, հատկապես ԲՀԿ-ին, ոչ մի երկրի առաջնորդ կամ ներկայացուցիչ աջակցություն չի հայտնել։