ԱՄՆ-ին Չինաստանի օգնությունը պետք չէ Իրանի դեմ պատերազմն ավարտելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում՝ Չինաստանի օգնության կարիքը կունենա Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համար․ գրում է Reuters գործակալությունը։

«Չեմ կարծում՝ Իրանի հարցում օգնության կարիք ունենք։ Մենք կհաղթենք այս կամ այն ​​կերպ՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե այլ կերպ», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Նշվում է, որ Թրամփը հինգշաբթիից ուրբաթ նախատեսված հանդիպումների ժամանակ իր չինացի գործընկերոջ հետ կքննարկի Իրանի դեմ պատերազմը և հնարավոր է՝ հորդորի Չինաստանին համոզել Թեհրանին համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։

Սինգապուրցի տղամարդն ավելի քան 1000 անգամ զանգահարել է ոստիկանություն ու լռել

Ապրիլի 21-28-ը ոստիկանություն ավելի քան 1000 «լուռ» զանգ կատարած սինգապուրցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պետական ​​ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտելու համար․ գրում է The Strait Times-ը:

37-ամյա Ֆու Ջիա Հոնը, որը մայիսի 13-ին ներկայացել է շրջանային դատարան, զանգահարել է Յիշուն, Բեդոկ, Գեյլան և Ան Մո Կիո ոստիկանական բաժանմունքներ․ բաժանմունքներից յուրաքանչյուրը ստացել է 24-425 «լուռ» զանգ։

«Իր ինքնությունը թաքցնելու համար Ֆուն ձեռնարկել է մանրակրկիտ միջոցներ, այդ թվում՝ զանգեր կատարելու համար օգտագործել է օտարերկրյա հեռախոսահամար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Դատարանի որոշմամբ՝ Ֆուն պետք է անցնի հոգեկան առողջության բուժզննում․ նրա գործը դատարանում կրկին կքննվի մայիսի 26-ին։

Ախալցխայի հայկական եկեղեցուց հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ

Ախալցխայում Մարդա գյուղի եկեղեցուց սրբապատկերներ են հանվել և դրվել աղբամանի կողքին։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական արարողությանն անօրինական խոչընդոտում։

Ըստ տեղեկությունների՝ այս եկեղեցին երկար տարիներ վեճի առարկա է եղել ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, և այնտեղ այլևս պատարագներ չեն մատուցվում։

Հայ առաքելական եկեղեցու քահանա Հակոբ աբեղա Սահակյանը նշել է, որ չգիտի, թե ով է սրբապատկերները հանել եկեղեցուց կամ ինչու։

«Ես էլ այդ երեկոյան այնտեղ էի։ Ամենայն հավանականությամբ՝ դա տեղի է ունեցել ուշ գիշերին՝ ժամը երկուսից հետո։ Ամեն ինչ դուրս է տարվել՝ սրբապատկերներ և այլ իրեր։ Այդ ամենի վրա աղբ էր դրված։ Սրբապատկերները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ հետ բերեցինք և դրեցինք իրենց տեղը։ Մենք չգիտենք, թե ով է դա արել։ Նորմալ մարդը նման բան չէր անի»,- ասել է նա։

Հոգեբանական ազդեցության լաբորատորիա․ քաղաքագետը՝ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին

Չէ, բայց եկեք մի պահ իսկապես խորանանք այս ամենի մեջ: Նախընտրական քարոզչության ժամանակ իշխանությունը կանգնում է ժողովրդի առաջ, երկրի և պետության սիմվոլիկան դարձնում է փոքրիկ դեղին պլաստմասե քարտեզ և քաղցրավենիք ու սկսում դա վաճառել մարդկանց վրա որպես ձեռքբերում. գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

Պատկերացրեք ամբողջ աբսուրդը: Մարդը ապրում է իր տանը, իր հողի վրա, իր երկրում ու ընտրություններից առաջ իշխանությունը գալիս է ու այդ մարդու սեփական տունը սկսում է նրա վրա մեծ էնտուզիազմով վաճառել։ Սա արդեն էն մակարդակի քաղաքական գրոտեսկ է, որ վաղը կարող են քաղաքացու պատուհանից դուրս ցույց տալ իր բակը ու ասել՝ «Տեսա՞ր ինչ լավ բակ ունես քվեարկի՛ր մեզ»։ Կամ մարդու տուն մտնեն, մատով ցույց տան պատը ու ասեն՝ «Տեսա՞ր էս պատը։ Սա քոնն է։ Մենք ենք պահել»։

Հիմա նույնը պետության հետ են անում։

Ցույց են տալիս Հայաստանի դեղին պլաստմասե սիլուետ-քարտեզը՝ ասես նոր են հայտնաբերել, ասես նվեր են բերել ժողովրդին, ասես իրենց քաղաքական գլխավոր ձեռքբերումը հենց այն է, որ Հայաստանը դեռ ամբողջությամբ օդում չի ցրվել։ Ու սա փորձում են վաճառել հպարտության, հաղթանակի ու «պետականության» փաթեթավորմամբ, պարով ուրախությամբ, էքսպրեսիայով:

Պոպուլիզմի ամենաբարձր աստիճանը հենց սա է, երբ իշխանությունն այլևս ապագա չունի վաճառելու, սկսում է մարդու վրա վաճառել այն, ինչն արդեն իրենն է։ Ոչ թե ասում են՝«տեսեք՝ ինչ ենք ստեղծել ու կայացրել, մեծացրել», այլ ասում են՝«տեսեք՝ ինչքանը դեռ չի կորել կամ չենք օտարել» և դա փորձում են ներկայացնել որպես հաջողություն։

Պատկերացրեք քաղաքական ողբերգության չափը: Ստացել էին ավելի մեծ պետություն, ավելի անվտանգ իրականություն, ավելի ծանրակշիռ Հայաստան, իսկ հիմա ժողովրդի առաջ բերել են մնացորդը ու ասում են՝

«պահել ենք էս դեղին պլաստմասն ու դրա քաղցրավենիքը»։

Սա արդեն ոչ թե քարոզչություն է։

Սա հոգեբանական ազդեցության լաբորատորիա է: Մարդուն այնքան երկար են սովորեցրել կորուստների հետ ապրել, որ հիմա փորձում են կորուստը վաճառել որպես ձեռքբերում և շնորհակալ լինել պլաստիկ, դատարկ, էժան փաթեթավորմամբ, բայց քաղցրավենիքի տեսքով պետության ու դա են փորձում վաճառել որպես պետություն, որպես հայրենիք, որպես ազգային հպարտություն։

Հասկանո՞ւմ եք աբսուրդի խորությունը։

Մի ամբողջ երկիր հասցրել են այն աստիճանի սիմվոլիկ փոքրացման, որ այն հիմա տեղավորվում է պլաստմասե դեկորի մակարդակի վրա։

Մարդը ապրում է այդ հողի վրա, այդ երկրի համար կորուստներ է տվել, անվտանգություն է կորցրել, ապագա է կորցրել, հազարավոր ընտանիքներ տուն են կորցրել, մարդիկ հայրենիք են կորցրել, իսկ իրեն հիմա նախընտրական շրջանում ցույց են տալիս փոքրիկ դեղին քարտեզիկ ու Հայաստանի մնացորդի պլաստիկ տարբերակ ու ասում

«Տեսա՞ր… սա Հայաստանն է մեզ ընտրիր»։

Ու ամենադրամատիկն այն է, որ այդ սիմվոլը նույնիսկ ենթագիտակցորեն արդեն «ուտելու» քաղցր օբյեկտ են դարձրել: Հայաստանը վերածել են ընտրական ատրիբուտի՝ լոգոյի, փաթեթավորման, պլաստմասե ապրանքի, քաղցր միրաժի, որը որպես սեփական «արդյունք» մատների մեջ պահում և կրծքներին են փակցնում։

Եթե հասարակությունը մի պահ չկանգնի ու չհասկանա այս ողջ աբսուրդի մակարդակը, վաղը կարող են արդեն քարտեզի հաջորդ փոքրացած և դառը տարբերակն էլ բերել ու նույն ոգևորությամբ ասել «տեսեք՝ Հայաստանը դեռ կա շնորհակալ եղեք մեզ»»,- գրել է նա։

Հայերն ընտրություններում կլուծեն շատ ավելի հրատապ հարցեր, քան «Պուտինին ամուսնալուծության համար դիմելն է»․ BBC

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակավ Երևանին ընտրության առաջ կանգնեցրեց՝ բարեկամություն Եվրամիությա՞ն, թե՞ գործընկերություն Ռուսաստանի հետ։ Եվ որպես նախազգուշացում՝ հիշատակեց Ուկրաինան։

Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ՝ մնալով Եվրասիական տնտեսական միության մաս։ Սակայն այժմ Պուտինն այս ուղղությունը կապեց ուկրաինական սցենարի հետ, և դա արեց քվեարկության նախօրեին, որը կարող է դառնալ ոչ միայն նոր կառավարության, այլև երկրի ապագայի վերաբերյալ որոշում․ գրում է BBC-ն։

Հենց այս կապն էր՝ Հայաստանը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը, Ուկրաինան և «պետք չէ ծայրահեղությունների հասցնել» արտահայտությունը, որոնք Պուտինի խոսքերին հաղորդեցին սպառնալից երանգ։

Ֆորմալ առումով Ռուսաստանի նախագահը չասաց, որ Հայաստանը կբախվի ուկրաինական սցենարի։ Սակայն նրա պատասխանի քաղաքական իմաստը հենց դա էր. եթե այն երկիրը, որը Մոսկվան համարում է իր ազդեցության ոլորտի մաս, ընտրի եվրոպական ուղղությունը, հետևանքները կարող են ծանր լինել։

Ըստ լրատվամիջոցի հետ զրուցած հայ փորձագետների՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն ակնհայտորեն սպառնալիքի նման են հնչում։ Պուտինի դիտարկումները երկու երկրների տնտեսական կապերի և հայ ժողովրդի համար օգուտների մասին ակնարկ են այն հնարավոր էներգետիկ պատժամիջոցների մասին, որ Ռուսաստանը կարող է կիրառել Հայաստանի դեմ։

Ֆորմալ առումով Պուտինի մեջբերած թվերը համապատասխանում են իրականությանը, բայց համեմատությունը լիովին ճշգրիտ չէ. Պուտինը համեմատել է Հայաստանի համար ռուսական գազի երկարաժամկետ գինը եվրոպական ֆոնդային շուկայի անկայուն գնի հետ, այլ ոչ թե համեմատելի երկարաժամկետ պայմանագրի։ Մասնագետները չեն կարծում, որ Ուկրաինայի հետ համեմատությունը նշանակում է, որ Վլադիմիր Պուտինն իրականում սպառնում է ռազմական ուժ կիրառել Հայաստանի դեմ։

Երևանը համաձայն չէ, որ Հայաստանը պետք է հիմա ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Միևնույն ժամանակ՝ Փաշինյանի հակառակորդները մեղադրում են վարչապետին պարտության, Բաքվին զիջումների գնալու և Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու համար։ Չնայած տարբեր գնահատականներին՝ փորձագետները համաձայն են, որ առաջիկա ընտրությունները Ռուսաստանի կամ ԵՄ-ի մասին չեն, այլ հիմնականում Հայաստանի։ Երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական շղթայի կենտրոնում. հարավում Իրանն է, որը հակադրվում է ԱՄՆ-ին և Իսրայելին։ Արևելքում Ադրբեջանն է, արևմուտքում՝ Թուրքիան, որն աջակցում է Բաքվին։ Հյուսիսում Վրաստանն է, որի եվրոպական ուղին փաստացի սառեցված է քաղաքական ճգնաժամի պատճառով։ Հետևաբար, Ռուսաստանի սպառնալիքներին հակառակ, հայերն ընտրություններում կլուծեն շատ ավելի հրատապ հարցեր, քան «Պուտինին ամուսնալուծության համար դիմելն է»։

20․000-ով պակասել է Սյունիքի բնակչությունը

20․000 հոգով կտրուկ նվազել է Սյունիքի բնակչությունը՝ 2022-ի 134 հազարից հասնելով 114-116 հազարի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից՝ շուրջ 22 տոկոս։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից՝ 138, 137, 134, ապա կտրուկ՝ 114 հազար։ 1 տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը Ջերմուկի դեպքերն են և անվտագային խնդիրները․ սյունեցի պատգամավորն է բարձրաձայնում։

Փորձագետներն ասում են՝ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ մարզն աղքատության մակարդակով Հայաստանում զիջում է մյուսներին։ Աշխատատեղերի հիմնական քանակն այստեղ է՝ ավելի քան 4600։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակության մարզերից մեկին։ Այդ ռիսկերից մեկը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության հետևողական թիրախավորումն է, – ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, – իսկ դա արվում է այսպես կոչված բնապահպան գաստրալյուրների պարբերական ակտիվությամբ։

Այս ամենից զատ, Սյունիքում փակվում է ևս 50 դպրոց․ այլ դպրոցների հետ են միավորում։ Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է՝ Կապան համայնքի ամենաշատ բնակչություն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում և Սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։

Այդուհանդերձ՝ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Դա ցույց է տալիս սահմանամերձ գյուղերի բնակչությունը․ Արծվանիկ, Դավիթ բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն։ Բնակչությունն այս գյուղերում 200-600 է։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև իրենց հող ու ջրի հետ կապվածությամբ, – Գրիգորյանն է փաստում, հավելելով՝ գյուղացիներին մարզում պահելու համար տնտեսական լավ պայմաններ պետք է ստեղծել։

Իսկ այդպիսի պայմաններ չկան, ավելին՝ Թրիփի հնարավոր գործարկումը, դպրոցների փակումը, պղնձամոլիբդենային գործարանի որոշ խնդիրներ նպաստում են, որ սյունեցիները լքեն մարզը։ ԶՊՄԿ-ն՝ երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում 3-րդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել՝ հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։

Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին ՏԿԵ նախարարությունից նախորդ տարվա Հանքարդյունաբերական ֆորումին խոստացան՝ 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։

Այսպիսով՝ Սյունիքի բնակչությունը, չնայած վերջին 2 տարիներին որոշակի աճման միտում ունի՝ 114 հազարից հասել է 116 հազարի, այդուհանդերձ՝ 2022-2023-ի կտրուկ, շուրջ 20․000-ով նվազումը, զրուցակիցներիս կարծիքով, դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։

Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Արարատի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր․ Shamshyan.com

Մայիսի 11-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։