Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա վիրավոր

Մայիսի 11-ին, ժամը 05։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հայտնում է Փրկարար Ծառայությունը։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. միջազգայնագետ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում․գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։

Ավելին՝ դա չեն ցանկանում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ո՛չ Երևանում։

Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։

Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,- գրել է նա։

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. միջազգայնագետ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում․գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։

Ավելին՝ դա չեն ցանկանում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ո՛չ Երևանում։

Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։

Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,- գրել է նա։

Կարոտ. Արցախ – ABCMEDIA

Գարունն իր լիիրավ իրավունքների մեջ է մտել՝ կանաչով ներկելով բնությունը։ Կանաչն ինձ համար Արցախի գույնն է, առավելապես՝ Քարվաճառի։ Քարվաճառի կանաչը զմրուխտ է, Քարվաճառը գարնանը՝ դրախտային։ Խոտը հյութեղ կանաչ է, սաղարթախիտ ծառերը՝ կանաչի հազար ու մի մուգ և բաց երանգով։

Սարերը շերտ-շերտ բարձր կանգնած են՝ երկնքից վերև։ Մռավը, որ անմատչելի էր [թվում], ձյունածածկ, անտառները՝ ծաղկած ու կանաչած։

Կարոտը հիշողություն ունի, կարոտն անհանգիստ է ու անհարմար։ Չի նստում մի տեղ՝ ավերում է հոգուց միտք տանող ճանապարհն ու անընդհատ ծակծկում է սուր փշերով։

Կարոտը ստիպում է որոնել։ Բնության ամեն տեսարանում Արցախը փնտրելով՝ զուգորդվող հայրենիքի իմ բանաձևն եմ հորինել. Լոռվա ձորն ու սարերը առավելապես Մարտակերտին են նման, Նոյեմբերյանի շրջանը՝ Մարտունուն, Բերդի շրջանը տեղ-տեղ Շուշին է։

Կարոտն ստիպում է հիշել, թեև շուրջդ ամեն ինչ մոռացում է պարտադրում։

Արցախը ջնջվում է քարտեզից. մի ամբողջ Արցախ՝ Մարտակերտով ու Մոնթեաբերդով, Գանձասարով ու Ամարասով, որոնք այնքան նման են Լոռվան ու Տավուշին. բնությամբ, մարդկանցով, տեղ-տեղ՝ բարբառով։

Կարոտը ոչ մի կանոնի ու միջազգային իրավիճակի չենթարկվող հիշողություն ունի, անհարմար, մանրակրկիտ հիշողություն։ Հիշողություն, որ հաճախ մոռանալ է տալիս ներկան։

Կարոտածին հիշողությունը գիտի, որ Կոռնիձորից այնկողմ Արցախն է. ծաղկած, կանաչած Բերձորն է, ոլորապտույտով բարձրացող Շուշին, հնագույն հայկական շեներով Հադրութը, անմատչելի [թվացող] Քարվաճառը՝ երկնքի, գետի ու անտառների անգերազանցելի ներդաշնակությամբ։

Կարոտը հիշում է, նվաղում, ցավում։ Երբեմն հետ է քաշվում, թվում է, թե մարում է։ Հոգնում է, կարոտն անդադար ցավելուց հոգնում է։ Ու մեկ էլ հանկարծ, լեռան մի տեսարանից, 097 կոդով հեռախոսահամարի մի զանգից, խոտաբույսերով թեյի մի անուշ բույրից կարոտը ձգվում է, պրկվում, լարվում ու պայթում։

Անդադար զսպանակի պես վեր ու վար անելով՝ կարոտը հիշեցում է, որ մարդ ես, որ հիշում ես ու երևի՝ դեռ ապրում։

Կարոտն ազնիվ է, կարոտը հիշողություն ունի։

Թամարա Գրիգորյան

Կպարի Շուշին․ Սերուժ Բաղդասարյանի երաժշտությունը միավորեց շատերին

Սերուժ Բաղդասարյանը Լիբանանում է ծնվել։ Երաժիշտների ընտանիքում մեծացել։ Նա 6 տարի առաջ Լիբանանում թողնելով իր երաժշտական ստուդիան, գաղափարները ամբարել ու այստեղ է եկել։

Վերջին շրջանում ներշնչվում է հայկական պարեղանակներով։ Իր ոճով՝ սիմֆոնիկի ու հայկական ժողովրդական գործիքների միաձուլմամբ «Իշխանաց պարն» է մշակում հիմա։

Իսկ Վարդապետի «Դլե Յամանը» վերամշակել, վերջին մոտ մի հատված այսօրվա Հայաստանին է նմանեցրել, ավարտը՝ ապագային։

Մոսկվան վերջնագիր ներկայացրեց Երևանին․ ընտրություն, որից ՀՀ ապագան է կախված

Ընտրության առաջ է կանգնեցրել Վլադիմիր Պուտինը Հայաստանին․ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ ՌԴ ղեկավարն ընդգծել է՝ անհրաժեշտ է ընտրությունն արագ կատարել։ Պուտինը հայտարարել է՝ ինտիլիգենտ բաժանման համար տրամաբանական կլինի հարցնել՝ ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Սա դեռ ապրիլի 1-ին Կրեմլի հայտարարությունների շարունակությունն է, երբ Պուտինը բաց տեքստով ասել էր, որ «երկու մաքսային միությունների անդամ լինելն անհնար է ըստ սահմանման»՝ ակնարկելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ և մնալ ԵԱՏՄ-ում։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

 

Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Սիրիայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ. հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ալ-Վուրուդ թաղամասում պայթեցվել է միկրոավտոբուս։ Մեքենայի մեջ վարորդ կամ ուղևորներ չեն եղել, սակայն մոտակայքում գտնվող մարդիկ վիրավորվել են։

Վիրավորները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։

Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Սիրիայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ. հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ալ-Վուրուդ թաղամասում պայթեցվել է միկրոավտոբուս։ Մեքենայի մեջ վարորդ կամ ուղևորներ չեն եղել, սակայն մոտակայքում գտնվող մարդիկ վիրավորվել են։

Վիրավորները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սամվել Կարապետյանին

Մայիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին․ հայտնում է Մայր Աթոռը։

Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։

Պարտված ղեկավարը պետք է հեռանա․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմեց քաղաքացիների հետ հանդիպումների և շփումների մասին՝ նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջը այսօր անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի ապագա ունենալն է։

Նա անդրադարձավ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի և տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետևողական աշխատանքով։

«Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն։ Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

«Մենք ինչ խոստանում ենք, անելու ենք։ Մեր խոսքի արժեքը գործն է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։