Հունգարիայի խորհրդարանը վարչապետ է ընտրել 

Հունգարիայի խորհրդարանը երկրի վարչապետ է ընտրել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին․ հայտնում է РИА Новости-ն։

«Պետեր Մադյարն ընտրվել է 140 կողմ, 54 դեմ ձայներով և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ»,- քվեարկության արդյունքները հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ագնեշ Ֆորսթհոֆերը։

Արդյունքների հրապարակումից հետո Մադյարը երդում է տվել Հունգարիայի դրոշի ներքո։

Հայրենական պատերազմի հաղթանակի միջոցառումներ՝ Գյումրիում (լուսանկարներ)

Գյումրիում հանդիսավորությամբ նշվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը․ տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։

«Միջոցառումների շարքը կազմակերպվել է Գյումրու քաղաքապետարանի և քաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանումների համատեղ ջանքերով։

Օրվա մեկնարկը տրվել է քաղաքի թիվ 2 գերեզմանատանը, որտեղ պատվիրակությունները ծաղիկներ են խոնարհել եղբայրական գերեզմանին։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը կատարել է հոգեհանգստի կարգ՝ աղոթք բարձրացնելով նահատակների հոգիների խաղաղության համար։

Այնուհետև միջոցառման մասնակիցները եղել են «Պատվո բլուր» զինվորական գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Կարսի և Ալեքսանդրապոլի մատույցներում զոհված ռուս սպաները։

Գյումրիում անցկացվել է նաև «Անմահ գնդի» ամենամյա երթը, որը մեկնարկել է 8-րդ զինվորական թաղամասից։

Հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց պապերի ու հարազատների լուսանկարներով, անցել են քաղաքի փողոցներով՝ խորհրդանշելով սերունդների անխզելի կապը»,- ասված է հաղորդագրությունում։

Երկար ճանապարհ է․ Պեսկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Խաղաղության համաձայնագրին հասնելը արդ բաղադրիչներով երկար ճանապարհ է․ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը։

Պետքարտուղարը, հիշեցնենք, օրերս ասել էր, որ ԱՄ-ն կարող է Մոսկվայի ու  Կիևի համար բանակցային միջնորդ դառնալ։

Որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա, Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»

Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ։

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա։ Այն հավերժ մնալու է որպես հաղթանակի օր․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հաղթանակի օրը շնորհավորական ուղերձ է հղել։

«Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին` Բեռլինում, իսկ մեր հայրերն ու եղբայրները` 1992 թվականին` Շուշիում։

Մայիսի 9-ի խորհուրդը առհավետ լուսավորելու է մեր ճանապարհը դեպի ապագայի հաղթանակներ»,- ասված է կուսակցության ուղերձում։

Երբ հոսպիտալում լսեցինք՝ հաղթել ենք, գնացինք մոտակա գործարանից գարեջուր բերեցինք, նշեցինք․ վետերան

Տարեցտարի պակասում է Հաղթանակի օրը «Հաղթանակի» զբոսայգի եկող վետերանների թիվը։ Այս տղամարդը ընդդեմ ֆաշիզմի կռիվ տվածներից մեկն է։

Պատում է, որ մայիսի 9-ին ռազմական հոսպիտալում է եղել։ «Պալատում երկու հոգի էինք։ Սանիտարկան ձեն տվեց ՝ վե՛ր կացեք, հաղթանակ է։ Հիշում եմ՝ դաշտային հոսպիտալը տեղակայված էր գարեջրի գործարանի մոտ, և ես ու հոսպիտալի մյուս վիրավորը, լսելով հաղթանակի լուրը, գնացինք գարեջրի հետևից ու տոնեցինք հաղթանակը»,- հիշում է նա։

Մոսկվան ցուցադրել է «Պերեսվետ» մարտական լազերային համալիրը

Կարմիր հրապարակի զորահանդեսի հեռարձակման ժամանակ Մոսկվան ցուցադրել է «Պերեսվետ» մարտական լազերային համալիրը։

Թեև Ռուսաստանը զենքի մասին ինֆորմացիան ամբողջությամբ չի գաղտնազերծում, բայց ըստ ռուսական աղբյուրների՝ այն կարող է «կուրացնել» հակառակորդի օպտիկա-մանրաթելային համակարգերը, հայտնաբերել անօդաչու սարքեր, դիտարկել արբանյակներ ու թիրախները շարքից հանել լազերային ճառագայթներով։

Հայաստանը չպետք է ճամբարավորվի ու բախումների թատերաբեմ դառնա․ Զուրաբյան

Հայաստանի վրա այսօր կախված է ՌԴ-Արևմուտք, ԱՄՆ-Իրան պատերազմի տարածման վտանգը․ «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ցանկանում է դարձել արևելա-արևմտյան բախումների թատերաբեմ, և ըստ էթության Հայաստան է հրավիրում հիբրիդային պատերազմ։

«Իսկ մենք գիտենք՝ ինչ է լինում այն երկրների հետ, որ հայտնվում է այդ վիճակում, օրինակ, Ուկրաինան, Մալին և այլն։ Հայաստանը պետք է զերծ պահել գլոբալ պատերազմի վտանգից։ Իսկ դրա տարբերակը մեկն է․ Հայաստանը չպետք է ճամբարավորվի, պետք է չեզոքություն դրսևորի ու լավ հարաբերություններ ունենա և՛ ԱՄՆ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի հետ»,- նշել է ՀԱԿ փոխնախագահը։