Ասում էիք՝ ասե՛ք, կանենք, ասեցինք, բա խի՞ չարեցիք․ քաղաքացին Ավինյանին բողոքեց Երևանի փոսերից

Ձեզ լսել ենք, հավատացել ենք, բա ինչի՞ չարեցիք․ քաղաքացին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճ ունեցավ քաղաքի փոսերի թեմայով։

«Այն, որ ասում էիք՝ ասե՛ք, կանենք, ասեցինք, բա խի՞ չարեցիք։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում էիք՝ փոսերը կասֆալտապատենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք»,- ասաց քաղաքացին՝ դժգոհելով Երևանի ասֆալտապատումից։

Ավինյանն իր հերթին ասաց, որ կենտրոնական փողոցներում փոսեր չկան՝ առաջարկելով օրինակ բերել, թե որ փողոցներում է այդպիսի իրավիճակ։

«Եղբայր, արի, հեսա գնում ենք այդ փողոցներով քայլենք»,- ասաց Ավինյանը, ինչին քաղաքացին համաձայնեց։

Ասում էիք՝ ասե՛ք, կանենք, ասեցինք, բա խի՞ չարեցիք․ քաղաքացին Ավինյանին բողոքեց Երևանի փոսերից

Ձեզ լսել ենք, հավատացել ենք, բա ինչի՞ չարեցիք․ քաղաքացին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճ ունեցավ քաղաքի փոսերի թեմայով։

«Այն, որ ասում էիք՝ ասե՛ք, կանենք, ասեցինք, բա խի՞ չարեցիք։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում էիք՝ փոսերը կասֆալտապատենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք»,- ասաց քաղաքացին՝ դժգոհելով Երևանի ասֆալտապատումից։

Ավինյանն իր հերթին ասաց, որ կենտրոնական փողոցներում փոսեր չկան՝ առաջարկելով օրինակ բերել, թե որ փողոցներում է այդպիսի իրավիճակ։

«Եղբայր, արի, հեսա գնում ենք այդ փողոցներով քայլենք»,- ասաց Ավինյանը, ինչին քաղաքացին համաձայնեց։

Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավի ուղևորները վերջապես տարհանվում են․ ի՞նչ է հայտնի ուղևորների վիճակի մասին

Հանտավիրուսի բռնկումից տուժած MV Hondius զբոսանավի ուղևորների տարհանումը կավարտվի երկուշաբթի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարին։

Տարհանման համար Ավստրալիայից և Նիդեռլանդներից ինքնաթիռներ կուղարկվեն։

Պաշտոնյաները հայտնել են, որ Ավստրալիայից մեկնող մեկ չվերթով 6 ուղևոր կտարհանվի իսպանական Թեներիֆե կղզուց, իսկ Նիդեռլանդներից մեկնող մեկ այլ չվերթ կտեղափոխի 18 ուղևորի։

Ինքնաթիռները կտեղափոխեն ոչ միայն Ավստրալիայի և Նիդեռլանդների քաղաքացիների, այլ նաև մարդկանց այն երկրներից, որոնք ինքնաթիռներ չեն ուղարկել իրենց քաղաքացիներին տարհանելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուրբաթ հրապարակած հաշվետվության համաձայն՝ նավից արդեն իսկ իջած 8 մարդ հիվանդացել է․ նրանցից 6-ի մոտ հաստատվել է վիրուսի առկայություն։ Երեքը՝ հոլանդացի զույգ և Գերմանիայի քաղաքացի, մահացել են։

Կիրակի ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նավից վերադարձող 17 ամերիկացիներից մեկի մոտ վիրուսի Անդերի շտամ է հայտնաբերվել, իսկ մյուսի մոտ առկա են թույլ ախտանշաններ։

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ ֆրանսիացի ուղևորի մոտ վիրուսի թեստի դրական արդյունք է արձանագրվել․ նրա առողջական վիճակը վատթարանում է։ Պարզ չէ՝ այս երկու դեպքերը ներառվա՞ծ են ԱՀԿ-ի հաղորդած 6 դեպքի մեջ, թե՞ ոչ։

Զբոսանավը տեղափոխում էր 147 ուղևոր։ Նավի վրա վիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է մայիսի 2-ին այն բանից հետո, երբ Յոհաննեսբուրգի առողջապահության պաշտոնյաները հայտնեցին, որ նավը լքած բրիտանացի տղամարդ է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Դեպքից երեք շաբաթ առաջ նավի մեկ այլ ուղևոր էր մահացել։

Մայիսի 3-ին ԱՀԿ-ին առաջին անգամ հաղորդվել է ուղևորների շրջանում շնչառական ծանր հիվանդությունների մասին։ Այդ ժամանակ արդեն իսկ 34 ուղևոր լքել էր նավը։

MV Hondius զբոսանավը մարտին շարժվել էր Արգենտինայից՝ կանգառներ կատարելով Անտարկտիդայում և այլ վայրերում, շարժվելով հյուսիս՝ դեպի Աֆրիկայի արևմուտքում գտնվող Կաբո Վերդեի ջրերը։ Շքեղ զբոսանավը չորեքշաբթի Կաբո Վերդեի ափից մեկնել է Իսպանիայի Կանարյան կղզիներ, այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն և ԵՄ-ն խնդրել են Մադրիդին կազմակերպել ուղևորների տարհանումը։

Հիշեցնենք, որ հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, հազվադեպ դեպքերում նաև մարդուց մարդուն՝ սերտ շփման ժամանակ։

Փորձում են խոչընդոտել առաջնորդարանում իմ ծառայությանը․ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Փորձում են խոչընդոտել առաջնորդարանում իմ ծառայությանը․ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի ու կատարվող անօրինությունների վերաբերյալ այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«20-ամյա իմ ծառայությունից հետո պատարագ մատուցել թույլ չտալը խոչընդոտ է, երիտասարդների, հոգևորականների հետ հանդիպումներ թույլ չտալը խոչընդոտ է իմ ծառայությանը»,- ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Վարդապետի խոսքով՝ այն, ինչ կատարվեց վերջին շրջանում Մասյացոտնի, Արագածոտնի թեմերում, մի կողմից հարված է Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական հիմքերին, մյուս կողմից նվիրապետությունը քայքայելու նպատակով է արվում։

«Իմ խորին համոզմամբ՝ հակապետական քայլեր կատարում են նրանք, ովքեր հակասահմանադրական, հակաօրինական քայլեր են ձեռնարկում։ Անօրինականությունն է թուլացնում պետությունը»,- ընդգծեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահը։

Նա նշեց, որ թեմի 23 քահանաներից 20-ը չեն տրվում վախին, համոզելու, շեղելու՝ տիրադավների գործընթացներին։ Եվ երբ 20 քահանաները չեն տրվում այդ սադրանքներին, այլ կերպ է սկսվում նրանց դեմ արշավը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկ է արվել ու կարգալույծ հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը։

 

Կարգալույծ եպիսկոպոս Արման Սարոյանը բանկային հաշիվներով գործարքներ է կատարում․ փաստաբան Արա Զոհրաբյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկ արված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը, բանկային հաշիվներով գործարքներ է կատարում։ Եվ հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղը՝ իրավունք է տվել, և Արման Սարոյանը հաշիվներից 15 մլն դրամ է դուրս գրել․ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի ու կատարվող անօրինությունների վերաբերյալ այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մենք մտավախություն ունենք, որ կարող է գանձումները շարունակվեն։ Հարկադիր կատարողը կատարել է Սարոյանի քմահաճույքներն ու դարձել է նրա անհատական աշխատակիցը»,- ասաց նա։

Սկանդալ՝ Լատվիայում․ ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով վիճել են պաշտոնից հեռացող ՊՆ ղեկավարն ու վարչապետը

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի և վարչապետ Էվիկա Սիլինայի միջև բուռն վեճ է ծագել ՊՆ ղեկավարության փոփոխության մասին հայտարարությունների շուրջ։

Անդրիս Սպրուդսը քննադատել է Լատվիայի վարչապետին իր հրաժարականի վերաբերյալ արած արտահայտությունների համար։

Լատվիայի պաշտպանության նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Սակայն նա դժգոհություն է հայտնել այս հարցի վերաբերյալ Էվիկա Սիլինայի հայտարարություններից։ Պաշտպանության նախարարը նրան մեղադրել է ստելու համար։ Նա հայտարարել է, որ Էվիկա Սիլինան ստել է, երբ իբր նախապես տեղեկացրել է նախարարին պաշտոնից ազատելու որոշման մասին։

Անդրիս Սպրուդսը վստահեցրել է, որ իր գործընկերներից ոչ մեկը տեղյակ չէ դրա մասին։

Լատվիայի վարչապետը սոցցանցերում գրառում էր արել Պաշտպանության նախարարության ղեկավարի նկատմամբ իր վստահության կորստի մասին։ Անդրիս Սպրուդսը, սակայն, նշել է, որ պահել է իր խոսքը․ նախարարը նախկինում հրապարակավ հայտարարել էր, որ հրաժարական կտա անօդաչու թռչող սարքի միջադեպի պատճառով։

Ըստ լուրերի՝ Լատվիայում կործանվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Դեպքը գրանցվել է մայիսի 7-ին։ Լատվիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռեզեկնե քաղաքում գտնվող նավթամբարի վրա։ Նախարարի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով Կիևի ռեժիմը թիրախավորել էր ռուսական օբյեկտները։ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի սահմանային պաշտպանության առաքելության ռազմական ինքնաթիռները շտապ ուղարկվել են միջադեպի վայր։

Միևնույն ժամանակ՝ Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը խստորեն խորհուրդ է տվել իր ուկրաինացի գործընկերներին «իրենց անօդաչու թռչող սարքերը հեռու պահել» հանրապետության տարածքից։

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը վերջերս մտել են Էստոնիայի օդային տարածք։ Երկրում բազմիցս նկատվել են անօդաչու թռչող սարքի մնացորդներ։

Նեթանյահուն ցանկանում է առաջիկա տարիներին հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ Իսրայելը հաջորդ 10 տարիների ընթացքում կկարողանա հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից, քանի որ երկիրը ձգտում է ամրապնդել կապերը Պարսից ծոցի երկրների հետ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նեթանյահուին։

«Ցանկանում եմ զրոյի հասցնել ամերիկյան ֆինանսական աջակցությունը՝ մեր ունեցած ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը», – ասել է Նեթանյահուն CBS News-ի «60 րոպե» հաղորդման եթերում։

Նա նշել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից տարեկան ստանում է մոտ 3.8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

ԱՄՆ-ն համաձայնել է 2018-2028 թվականներին Իսրայելին տրամադրել ընդհանուր առմամբ 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Նեթանյահուն, սակայն, նշել է, որ ԱՄՆ-Իսրայել ֆինանսական հարաբերությունների վերագործարկման համար ճիշտ ժամանակն է։

«Չեմ ցանկանում սպասել հաջորդ Կոնգրեսին․ ցանկանում եմ հիմա սկսել»,- ասել է նա։

Այժմ կարևոր է ապահովել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը․ Լիտվայի ԱԳ փոխնախարարի հարցազրույցը

Լիտվան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները․ այժմ կարևոր է ապահովել պայմանագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը՝ Վաշինգտոնի հռչակագրում նշված մյուս պարտավորությունների լիարժեք կատարման հետ մեկտեղ։

Այս մասին «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Օդրա Պլեպիտեն։

Վերջինս հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Լիտվա հարաբերությունների ներկա մակարդակին ու գործընթացներին, Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման գործում Լիտվայի հնարավոր դերակատարությանը, ինչպես նաև ներկայացրել է վերջին շրջանում Հարավային Կովկասում՝ մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ պաշտոնական Վիլնյուսի տեսակետները։

Օդրա Պլեպիտեն իր խոսքում հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը նույնպես կկարողանա նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

Լիտվայի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տարանցիկ նախագծի իրականացման համատեքստում Վիլնյուսը կոնկրետ ներդրում ունենալու հնարավորություն է տեսնում՝ առաջարկելով իր փորձը Կալինինգրադի հեշտացված տարանցիկ մոդելի վերաբերյալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

ՀՀ քաղաքացիներին Փաշինյանի անվան «Տիտանիկ» նստեցնելը նախնական կարժենա 8 միլիարդ դոլար․ ի՞նչ են գրում ռուսական ԶԼՄ-ները  

Եթե ​​Հայաստանը գնա Եվրամիության (ԵՄ) ճանապարհով, շատ ընտանիքներ կարող են կորցնել կապը միմյանց հետ․ Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Վոդոլացկին հավելել է, որ հայերի 50%-ն ապրում է Ռուսաստանում, և եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ստիպված կլինի փակել Ռուսաստանի հետ սահմանները, ինչը կհանգեցնի շատ ընտանիքների կապի կորստի։

Պատգամավորն ընդգծել է, որ էներգակիրները Հայաստանին են վաճառվում զեղչված գնով, բացի այդ՝ մի շարք սննդամթերքներ նույնպես մատակարարվում են զեղչված արժեքներով, ինչն օգուտ է բերում տեղական ձեռնարկատերերին։

«Московский Комсомолец»-ն ընդգծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված հայտարարությունները լայն հասարակական դժգոհություն են առաջացրել։ Սյունիքի մարզում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն չի եղել հանրապետության մաս։ Փաշինյանի խոսքով՝ այնտեղ վերահսկողությունն իրականացվել է միայն առանձին զինվորականների կողմից։

Այս հայտարարություններն ընկալվել են որպես հակասական։ Սոցիալական ցանցերում արագ տարածվել է 2018 թվականի մի տեսանյութ, որտեղ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո պնդում էր ճիշտ հակառակը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Քննադատները վարչապետին մեղադրել են երկերեսանիության և հակասական հայտարարություններ անելու համար։ Հաղորդավար և մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում փորձագետները նշել են, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկեղծվեն արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար։ Ինչպես նշվել է, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին մտնել խորհրդարան։

Ռուսական առաջ ալիքը ևս մեծ ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով վերջին շաբաթվա իրադարձություններին։ Նշվում է, որ Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ամբողջ հավաքի գաղափարը «ինչպես մղել Հայաստանին Ռուսաստանի դեմ» հարցն էր։ Նիկոլ Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա, բայց դա այնքան էլ լավ չի ստացվում։ Նույնիսկ Էմանուել Մակրոնի հետ երաժշտական ​​համարն էր լի «ֆալշ» նոտաներով․ երաժշտության փոխարեն՝ շփոթություն։

Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը համարում է, որ սա ՀՀ-ի համար թակարդ է․ ամեն կերպ հեռացնել ՀՀ-ին ՌԴ-ից՝ միևնույն ժամանակ ոչ մի դեպքում թույլ չտալ երկրի անդամակցությունը ԵՄ-ին։ Ռեպորտաժում շեշտվել է ՀՀ-ի համար տնտեսական կորուստների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկ» նավի տոմս գնելուն։ ՀՀ քաղաքացիներին Փաշինյանի անվան «Տիտանիկ» նստեցնելը նախնական կարժենա 8 միլիարդ դոլար։

Հիշեցվել է, որ ՀՀ-ին գազ է մատակարարվում շատ ավելի մատչելի, քան եվրոպական երկրներին։ Իսկ Ադրբեջանից գազ խնդրելը ցածր գնով չի ստացվի։

Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Տիգրան Աբարամյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբարահամյանը։

«Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։

Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար»,- գրել է նա։