Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական լեզու՝ նոր իմաստով և նոր առաքելությամբ․ քաղաքագետ

Կրկին. առանց սրտիկների բաց ու ուղիղ հայացքով: Մեզ անհրաժեշտ է քաղաքական լեզվի և հանրության հետ շփման մոդելների վերաիմաստավորում: Ես որոշակի առումով իմ մեջ դա արդեն արել եմ և ունեմ այլևս նախընտրելի քաղաքական թեկնածու, ով կբերի փոփոխության: Դա Հայ Մարդն է՝ որպես թեկնածու մասնակցային հեղափոխության մոդելով․ գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական լեզու՝ նոր իմաստով և նոր առաքելությամբ: Իշխանության ամենամեծ և հզոր ընդդիմությունը ոչ թե ընդդիմադիր կուսակցություններն են կամ շարժումները և ոչ էլ քաղաքական ընդդիմադիր առաջնորդները, այլ 80%-ոց լռությունը՝ հոգնած, հիասթափված, անհաղորդ, քաղաքականությունից օտարված քաղաքացիների շերտը, որոնց էդպիսին մնալու համար այս իշխանությունը անում է ամեն բան:

Այս մարդիկ մեր հասարակության մաքուր, առողջ կորիզն են։ Նրանք չեն հաշտվել՝ նրանք պարզապես չեն հավատում քաղաքական շահերի շուկային։ Մեզ անհրաժեշտ է նրանց վերադարձնել քաղաքական կյանք, քաղաքականացնել որպես պետականության պատասխանատուներ, որպես ազգային պետության իրական դերակատարներ։

Ես չեմ քարոզում և քարոզելու որևէ կուսակցության, շարժման կամ թեկնածուի օգտին։ Իմ նախընտրելի թեկնածուն այլևս լինելու է ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅ ՄԱՐԴԸ։ Իմ «կուսակցությունը» լինելու է՝ քաղաքացիական գիտակցությունը ազգային պահպանողական սկզբունքներով։ Իմ ձայնը այն հայ մարդուն է գնալու ով քաղաքականապես մասնակցում է։ Հայ մարդը պետք է դառնա քաղաքական սուբյեկտ։

Նկարագրածս Փաշինյանի ամենախոցելի կետն է: Նրա ռեժիմը գոյատևում է լռության և լոյալության հաշվին: Նրա իրական «մղձավանջը» իր սեփական ընտրազանգվածից դուրս գտնվող լայն հանրության բարձր մասնակցությունն է։ Նա իր նախընտրական ռեսուրսներով կբերի իր հավատավոր ամբողջական ընտրազանգվածին ընտրության առանց գեթ մեկ բացակայի և անտարբերության կամ չմասնակցության գերակշռությունը նրա հաղթանակի երաշխիքն է։

Նրա ռազմավարությունը պարզ է՝ վանել լոյալներին և քաղաքականությունը իրենցից օտարածներին և նրանց պարտադրել խելագարության կանխավարկածներ, որպեսզի նրանք չքաղաքականան, չմասնակցեն և մնան անտարբեր։ Մենք պետք է այս խելագարության կոդը կոտրենք՝ վերածելով անտարբեր և օտարացած քաղաքացիներին մասնակցող, քաղաքականորեն արթուն, իր ճակատագրի տերը դարձած հայ մարդու։ Նրանց հետ հաղորդակցումը, լսելը, խոնարհվելն ու հարգելը թիվ մեկ գործողությունը պետք լինի յուրաքանչյուր իրեն քաղաքական գործիչ կամ հանրային գործիչ համարողի համար:

Գլխավոր ուղերձը պետք է լինի մասնակցությունը որպես ուժ, որպես բեկում: Այս ընտրությունները չեն լինելու ոչ ընդդիմադիրների, ոչ իշխանականների մասին։

Դրանք լինելու են հայ մարդու վերադարձի մասին քաղաքական կյանք։

Մենք չպետք է պայքարենք իշխանության դեմ՝ իշխանությամբ։

Մենք պետք է պայքարենք անմասնակցականության դեմ մասնակցությամբ։ Սա ամենամաքուր, ամենաօրինական և ամենաարդյունավետ քաղաքական գործողությունն է, որը կարող է փոխել իրավիճակ:

Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը չհասկանան, որ հայ մարդը զուտ նրանց ընտրողը չէ, այլ իրենց հերոսը,

նրանք դատապարտված են մնալ անզոր։

Ժամանակն է փոխել տրամաբանությունը՝ ոչ թե համոզել, որ ընտրողը ձայն տա իրենց,

այլ ցույց տան, որ իրենց գոյությունը կախված է հայ մարդու ակտիվությունից, մասնակցությունից ու իրապես քաղաքական լինելու կարողությունից։

Քաղաքական գործիչը չպետք է առաջնորդի ժողովրդին այլ խոնարհվի մասնակցող ժողովրդի առջև,

որովհետև հենց նա է իրական քաղաքական միավորը, պետության ճակատագրի կրողը։

Մասնակցությունը պետք է դարձնել ազգային հարգանք, մոդա , թրենդ, որովհետև մասնակցելը նշանակում է՝

  • հարգել ինքդ քեզ որպես քաղաքացի,
  • հարգել զոհվածներին, որոնց անունով կառուցվում է պետությունը,
  • հարգել ապագան՝ որպես սեփական ընտրության արդյունք։

Հետպատերազմական հոգեբանական ճգնաժամից և պոպուլիզմի ճիրաններից դուրս գալու միակ ուղին քաղաքական մասնակցությունն է,

որովհետև դա է սեփական ճակատագրի վերահսկումը՝ ոչ թե նոր իշխանության կամ առաջնորդի սպասելը։ Մենք չպետք է խնդրենք ժողովրդին քաղաքականանալ,

պետք է հիշեցնենք նրան, որ նա արդեն քաղաքական է, քանի որ իր լռությամբ է պահում համակարգը կամ՝ իր մասնակցությամբ է փլուզում այն։

Ես գաղափարախոս եմ այն համոզման, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր լինելու ամենամեծ ձևը քաղաքական մարդ դառնալն է։ Ես չեմ քարոզում, որ դուք ձայն տաք այս կամ այն ուժին։

Ես ասում եմ՝ դարձեք ընտրող, զբաղվեք քաղաքականությամբ այսինքն ձեր ճակատագրի որոշմամբ, որովհետև ձեր մասնակցությամբ է ձևավորվում իշխանության լեգիտիմությունը, ոչ թե կուսակցությունների հաշվարկներով։

Ձեր մասնակցությամբ է չափվում՝ արդյո՞ք այս երկիրը դեռ ձերն է։

Այսօր իշխանությունը պահվում է ոչ թե իր ուժով, այլ հենց լռությամբ։ Եթե այդ լռությունը կոտրվի՝ ոչ թե կուսակցական կոչերով, այլ արժանապատիվ քաղաքականացման գիտակցությամբ, այդ պահին կսկսվի նոր շրջափուլ՝ հանրային վերականգնումը։

Մեր հերոսը պիտի լինի ոչ թե ընդդիմադիր թեկնածուն, այլ մասնակցող հայ մարդը։ Այն մարդը, ով իր ներկայությամբ ստիպում է քաղաքական դաշտին հարգել իրեն: Հասարակությունը, որը քաղաքականությունից հոգնել է, իր հոգնածությունը պետք է դարձնի կամք։

Հոգնածությունը բուժվում է մասնակցությամբ։ Քաղաքականությունը՝ չմասնակցությամբ մահանում է։ Հենց այդ մասնակցությամբ է ծնվում ազատ քաղաքացին, ոչ թե կուսակցության ընտրությամբ, այլ՝ ընտրությանը մասնակցելով որպես ինքնիշխան մարդ։

Հայաստանի ապագան չի որոշվելու նրանցով, ովքեր բարձր են խոսում,

այլ նրանցով, ովքեր լուռ գալիս են ընտրության՝ վերադառձնելու իրենց երկիրը իրենց։ Մասնակցությունը ազգային փրկության մեխանիզմ է և ժողովրդավարությունը չի գոյատևում, երբ մարդիկ հիասթափվում են ընտրությունից։ Այն գոյատևում է, երբ մարդիկ հասկանում են՝ մասնակցությունը քվե չէ, դա ինքնիշխանության արարք է, հայ մարդու ինքնագտնման և պետության վերակերտման ձև։

Այս ընտրություններում պետք է հաղթի ոչ թե մի կուսակցություն կամ միքանիսը, այլ մասնակցող հայ մարդը։

Քանի դեռ հայ մարդը չի մասնակցում, իշխանությունը չի պարտվում։

Երբ նա մասնակցի՝ իշխանությունը կվերածվի հաշվետվողական կառույցի, ոչ թե վերևից որոշված և մեր գլխին իջեցված ուժի»,- գրել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցը չափազանց կոշտ է եղել․ RT

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի դեսպանի հետ զրույցը չափազանց կոշտ է եղել․ RT-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մայիսի 9-ի նախօրեին Երևանում կազմակերպված հակառուսական քայլերը և Զելենսկիի կողմից Հայաստանի մայրաքաղաքում հնչեցված ահաբեկչական հարձակումների ուղղակի սպառնալիքները՝ բոլոր ներկաների լուռ համաձայնությամբ, հակասում են Հայաստանի ղեկավարության կողմից Մոսկվայում տրված դաշնակցային պարտավորություններին և բարեկամության մասին հավաստիացումներին»,- գրում է լրատվամիջոցը։

Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Դիվանագետին ասվել է, որ կտրականապես անընդունելի է հանրապետությունում Զելենսկիին հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։

Ռուսաստանի ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցը չափազանց կոշտ է եղել․ RT

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի դեսպանի հետ զրույցը չափազանց կոշտ է եղել․ RT-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մայիսի 9-ի նախօրեին Երևանում կազմակերպված հակառուսական քայլերը և Զելենսկիի կողմից Հայաստանի մայրաքաղաքում հնչեցված ահաբեկչական հարձակումների ուղղակի սպառնալիքները՝ բոլոր ներկաների լուռ համաձայնությամբ, հակասում են Հայաստանի ղեկավարության կողմից Մոսկվայում տրված դաշնակցային պարտավորություններին և բարեկամության մասին հավաստիացումներին»,- գրում է լրատվամիջոցը։

Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Դիվանագետին ասվել է, որ կտրականապես անընդունելի է հանրապետությունում Զելենսկիին հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։

28-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը․ այն կտևի մինչև հունիսի 5-ը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը․

  1. Ռեֆորմիստների կուսակցություն
  2.  «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
  3. «Ուժեղ Հայաստան» դաշինք
  4.  Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
  5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
  6. «Միասնության թևեր» կուսակցություն
  7.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  8.  «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
  9. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  10.  Հայ ազգային կոնգրես կուսակցություն
  11.  «Հանրապետություն» կուսակցություն
  12.  Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  13.  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
  14.  «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
  15. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  17.  «Հայաստան» կուսակցությունների դաշինք
  18.  «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
  19.  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով՝ Հայաստանի քաղաքացուն խաղամոլության նստեցրեց ԱԺ նախագահ դարձած անձը․ Նարեկ Կարապետյան

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով՝ Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։

Նույն փոփոխություններով կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։

Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ օրինականացրեց ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։

Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։

(հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)

Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։

Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի բոլորին։

Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց»,- գրել է նա։

Մոսկվան մեղադրել է Կիևին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի սկսվելուց ի վեր՝ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք։ Նախարարության տվյալներով՝ կեսգիշերից հետո Մոսկվա էր ուղևորվում 20 անօդաչու թռչող սարք։

Մարիա Զախարովան կոչ էր արել դիվանագետներին լքել Կիևը՝ Ռուսաստանի կողմից «պատասխան հարվածի» սպառնալիքների ֆոնին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, ասել էր. «Ռուսաստանը կռվել է այնքան, որ նույնիսկ նրանց գլխավոր շքերթն այժմ կախված է մեզանից։ Եվ սա հստակ ազդանշան է. մենք պետք է այն ավարտենք»։

Ո՞վ է առցանց խաղատների վերաբերյալ 7 տարի առաջ ընդունված օրենքի հեղինակը

Այս նախագիծը ընդունելուց հետո օնլայն կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող, ընտանիքներ քանդող ու անեծքի արժանացող այս նախագծի հեղինակը։ Տակը անունը գրած է՝ Ալեն»,- նշել է նա:

Գարեգին Բ-ն ընդունել է միջազգային իրավաբանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին․ տեղեկացնում են Մայր Աթոռից

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին»,- հայտնում են Մայր Աթոռից։

Գարեգին Բ-ն ընդունել է միջազգային իրավաբանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին․ տեղեկացնում են Մայր Աթոռից

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին»,- հայտնում են Մայր Աթոռից։