Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, բա՛հը․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավը մեկնարկեց մայրաքաղաքից, ամփոփեց Մայր Հայաստանի» հայացքի ներքո՝ «Հաղթանակ» զբոսայգում։

Դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը ելույթը «համեմեց» է գործիքներով։ Ձեռքում նախ մուրճն էր։

«Սա Հայաստանի խորհրդանիշն է․ իշխանությունն այսօր սեփական ժողովրդի վրա մուրճ է ճոճում»,- նշեց նա։

Ապա ձեռքն առավ մյուս գոչծիքն ու ընդգծեց․ «Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, բա՛հը։ Բահը շինարարության, կառուցելու մասին է»։

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանի հողատարածքների կեսը՝ 200 հազար հեկտար, անտեր է։

«8 տարում 40 հազար հետկտար անտեր է մնացել։ Վաղվա «Ուժեղ Հայաստանը» ծաղկեցնելու է այդ հողերը, գյուղերը շենացնելու ու կառուցելու է։

Մեր երկրում հազարավոր մարդիկ չունեն բնակարան, հազարավորները վարձով են ապրում․ ինչպե՞ս ենք տներ ու բնակարաններ կառուցելու․ բահո՜վ։

Տեսեք՝ բերել եմ օգտարգործած բահ, ոչ թե նոր։ Նոր, չաշխատող բահերը մեզ պետք չեն»,- ավելացրեց ընդդիմադիր գործիչը։

Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի զինված ուժերը ժամանակ առ ժամանակ բախվում են

Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի զինված ուժերի միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում․ գրում է Fars գործակալությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM) էլ հայտնել է, որ ամերիկացի ռազմածովայինները հարվածել են շրջափակումը ճեղքել ու նավահանգիստ հասնել փորձող իրանական երկու ոչ բեռնված տանկերի։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ վերջին օրերին Իրանին թիրախավորելը որևէ կապ չունի Վաշինգտոնի «Էպիկական կատաղություն» գործողության հետ։ Դրանք, ըստ պետքարտուղարի, ինքնապաշտպանական հարվածներ են։

Իրանի բարձրագույն ղեակավարության փոխանցմամբ էլ՝ ԱՄՆ խախտում է հրադադարը՝ թիրապավորելով երկրի մի շարք շրջաններ։

«Վաշինգտոնն ամեն անգամ ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը, այնինչ հարցի դիվանագիտական լուծումը սեղանին է»,- ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչի։

Զելենսկիի այցն ու սադրիչ հայտարարությունները մեզ նոր արկածախնդրության մեջ են ներքաշելու․ Քոչարյան

Էջմիածնից քարոզարշավը մեկնարկած «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականով՝ Վոլոդիմիր Զելենսկիի՝ ՌԴ-ի վերաբերյալ Երևանից արած հայտարարությունները Հայաստանին ներքաշելու են նոր արկածախնդրության մեջ։

«Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ Մակրոնին, եվրոպացիներին դուրս գալու համար։ Եվ դա նրա համար, որ եվրոպական երկրները աչք փակեն Հայաստանում կատարվող ապօրինությունների վրա»,- նշում է Քոչարյանը

Իրենք, ներկայացնում է Երկրորդ նախագահը, նույնպես ձգտում են խաղաղության, բայց այն պետք է լինի հարատև ու երաշխավորված։ «Երբ ամեն ինչ կախված է մեկ մարդու քմահաճույքից, դա խաղաղություն չէ, ստորացում է։ Իսկ մենք ստորացում թույլ չենք տալու։

Իշխող ուժը սպառնում է պատերազմով, բայց կա պարզ ճշմարտություն․ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է՝ հաղթելու շանսերը մեծ է։ Վստահ ենք՝ ուժեղ բանակ ու վստահելի դաշնակիցներ ունենալով՝ որևէն մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով»,- ընդգծում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»

ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մայիսի 6-ին Երեւանից թռել է Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիա՝ տեխսպասարկում անցնելու․ գրում է «Հետք»-ը։

«Airbus A319 ACJ տիպի օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը VIP բորտ է, ինչպես ցույց են տալիս թռիչքներին առցանց հետեւող հարթակները, պարբերաբար մեկնում է արտերկիր՝ տեխսպասարկում անցնելու (Հայաստանում նման աշխատանքների հնարավորություն չկա):

Այսպես՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական բորտը այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:

Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»

Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը միակ պետական ինքնաթիռն է: Մասնավորապես՝ 2022-ին ու 2025-ին նման իրավիճակում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշում է կայքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամեն անգամ, երբ օրակարգում հայտնվում է դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն դիմում է ռազմական արկածախնդրության․ Արաղչի

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը տարածում է կեղծ տեղեկություններ Իրանի հրթիռային պաշարների և արձակման հնարավորությունների մասին․ X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նա նշել է, որ Իրանի հրթիռային պաշարները և արձակման հնարավորությունները փետրվարի 28-ի 75%-ի մակարդակի վրա չեն, այլ իրական ցուցանիշը 120% է։

«Իսկ մեր ժողովրդին պաշտպանելու պատրաստակամությունը 1000% է»,- նշել է Արաղչին։

Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ երբ օրակարգում է հայտնվում դիվանագիտական լուծում, ԱՄՆ-ն ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրության ուղին։

Բաքվում հայ գերիները որպես լծակ են պահվում քաղաքական հարցերի համար. Սիրանուշ Սահակյան

Բաքուն կիրառում է «պատանդային դիվանագիտություն», այսինքն՝ գերիները պահվում են որպես լծակ՝ քաղաքական օրակարգային խնդիրների լուծումները հասունացնելու կամ դրանց կատարումն ապահովելու համար․ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Եվ եթե մենք դիտարկենք նախորդ հայրենադարձման դեպքերը, ապա յուրաքանչյուրի հետևում կարող ենք տեսնել կոնկրետ քաղաքական օգուտներ, այսինքն՝ քանի դեռ սպասարկվում են քաղաքական շահեր, այդ հարցը տեղաշարժ կարող է ունենալ։ Այսինքն՝ հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը, իսկ մարդասիրական բնույթի խնդիրները որպես կանոն միջազգային ներգրավվածությամբ ավելի արագ են լուծվում։ Ուստի այս հարցում առաջընթացն ուղիղ համեմատական է քաղաքական տեղաշարժերի հետ»,- ասել է նա՝ բերելով օրինակներ․ «Օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձ, կամ հանցագործների, վարձկանների վերադարձ, COP 29-ին քաղաքական աջակցություն, Հունգարիայի հեղինակության բարձրացում»։

Նրա խոսքով՝ հիմա ինտենսիվ քննարկվում է նախընտրական փուլում գերիների հնարավոր ազատ արձակման հարցը։

«Չենք կարող ասել, որ դա միակ դոմինանտ գործոնն է, բայց այո՛, գործոն է»,-հավելել է իրավապաշտպանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք-գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ․ հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Wildberries-ը վերականգնում է ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանումն ու վաճառքը երկրից դուրս

Wildberries-ը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։

«Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։

Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։

Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։

Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական  սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։

Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։

Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։

Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։

Wildberries-ը շնորհակալություն է հայտնում գործընկերներին և վաճառողներին համագործակցության և կառուցողական փոխգործակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։