Նինա Կարապետյանցը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու

Գալիք ԱԺ ընտրությանը «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն է Նինա Կարապետյանցը․ նա ընտրվել է ներքին ընտրությունների արդյունքում․ հայտնում են կուսակցությունից։

«Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ըստ կուսակցության ծրագրի՝ հաղթանակի դեպքում իրենց թեկնածուն պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ։

Վեդիում մանկապղծության գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից․ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ չմանրամասնելով ազատման պատճառները:

Ազատումները հավանաբար կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի ոչ պատշաճ քննության հետ:

Նախարարներն ու մարզպետները գնում են արձակուրդ՝ քարոզարշավ իրականացնելու համար․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 7-ին, որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ արձակուրդ են մեկնելու մի շարք նախարարներ և մարզպետներ․ համապատասխան որոշումները հրապարակված են e-gov.am կայքում։

Ստորև ներկայացնում ենք ցուցակը․

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
  • Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
  • Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
  • Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը,
  • Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը,
  • Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը,
  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,
  • Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Բացի այդ՝ արձակուրդում կլինեն նաև վարչապետի օգնականներ Արսեն Միխայլովը, Գագիկ Իսախանյանը, օգնական Դավիթ Գևորգյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ. Shamshyan .com

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Kia»-ի վարորդի հարազատը նշել է, որ վթարի պատճառը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկն իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել «Kia»-ի վարորդի համար, ինչից հետո էլ «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, իսկ հետո բետոնե էլեկտրասյանը։ Վթարից հետո էլ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ավտոմեքենայով վերադարձել էր դեպքի վայր, մի պահ կայանել ու տեսել էր վթարը, ապա նշված ավտոմեքենայով հեռացել։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ոսկեպարի կոտորածից անցավ 35 տարի

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի ունեցավ ոճրագործություն, որը մասն էր «Օղակ» գործողության։

Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ն ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակեցին Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտան գյուղ։ Նպատակն էր հայ բնակչությանն ահաբեկելը, տարհանելն ու հայկական գյուղերն ադրբեջանցիներով վերաբնակեցնելը։

Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցրին 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակչի։

Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկից բնակիչների պաշտպանության համար փորձեցին անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվեց, իսկ մյուսները գերեվարվեցին ու տեղափոխվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադի (Գանձակ) բանտ, որտեղ մահացավ ևս 3 հոգի։

Գերեվարվեց ու ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնվեց նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկան, որոնք նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվեցին։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվեց նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ։

Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար կազմակերպվեց հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ անցկացվեցին, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չպատժվեցին։

Նախընտրական կրքեր՝ Շենգավիթում․ հարձակվել ու ծեծել են վարչական շրջանի աշխատակիցներին

Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց․ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։

«Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ» պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում: Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,- նշել է Կարապետյանը։

Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա․ Ուշակով

Հայաստանի իշխանությունները փորձում են երկու աթոռի վրա նստել. ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ցավոք, Երևանը դեռևս փորձում է պահպանել, ինչպես ես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը։ Որքան ժամանակ նրանք կկարողանան, այսպես ասած, այդ դիրքում մնալ, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, ի վնաս մեր երկկողմ հարաբերությունների է, որոնք այդքան օգտակար են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար», – նշել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնիսկ ավելի օգտակար են Երևանի համար, քան Մոսկվայի։

 «Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, պայմանավորված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացմամբ, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի փոխգործակցությամբ», – ընդգծել է Ուշակովը։

Կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան․ՔԿ նախագահը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Երբ այս գործը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, տրվեցին հանձնարարականներ, ակտիվացվեց քննությունը, և բազմաթիվ վկաներ ու ապացույցներ ձեռք բերվեցին, որոնք, իմ գնահատմամբ, արդեն իսկ բավարար էին, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի․այսօր ԱԺ-ում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության դեպքին, երբ սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր։

Նա նշեց, որ արդեն այսօր ներկայացվել է միջնորդություն, որպեսզի խափանման միջոց կալանքն ընտրվի։

«Չեմ կարող կանխագուշակել կամ կանխազգալ, թե դատարանն ինչ որոշում կարող է կայացնել, բայց, այնուամենայնիվ, նշեմ, որ այս առումով քննության լրիվությունն ու օբյեկտիվությունը պարտադիր կապահովվի։ Մենք բազմաթիվ հանգամանքներ նաև կպարզենք, ոչ միայն, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև դրան նախորդող ժամանակահատվածում ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել, խնամակալության, հոգաբարձության մարմինները, ուսումնական հաստատությունները․․․ Բոլոր հանգամանքները կպարզենք»,- ասաց նա։

ՔԿ նախագահը խնդրեց, որ այս հարցը, որը «զուտ մաքուր իրավական բնույթի է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»։

«Դեպքը կոծկելու, թաքցնելու և ինչ-որ այլ նպատակ չի կարող լինել և չէր էլ կարող լինել»,- նշեց նա։

Ավելի վաղ ABC Media-ին Դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2 անձի նկատմամբ։ https://abcmedia.am/hasarakuthyun/260402/