Աննորմալ է, երբ ընդունում է Մեսրոպի այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում․ իրանագետ

Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։

Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջանիկների» շարքը։

Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։

Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։

Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների բնական քաղցրությունը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ»։

Զելենսկին և Ալիևը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ համագործակցության հեռանկարները

Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին․ այս մասին սոցցանցերում գրել են նախագահները։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկ իրավիճակին և պաշտպանական ոլորտում համագործակցությանը։

Զելենսկին ընդգծել է, որ աշխատանքային խմբերին հանձնարարվել է ակտիվացնել համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ ջանքերը։

Բուսաբանական այգու մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին

Երեկ՝ մայիսի 5-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ոստիկանության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները»,- նշում է կայքը։

Նորվեգիան 300 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու համար

Նորվեգիան Ուկրաինային 2,8 միլիարդ նորվեգական կրոն (մոտ 302 միլիոն դոլար) է հատկացնում Ուկրաինային սպառազինություն փոխանցելու համար․ ասվում է Նորվեգիայի կառավարությա որոշման մեջ։

Ծրագիրը կիրականացվի PURL ծրագրի շրջանակում, որի միջոցով ՆԱՏՕ երկրներ անհրաժեշտ սպառազինություն են ձեռք բերում Ուկրաինայի համար Միացյալ Նահանգներից։

Սեռական բռնության ենթարկված քույրերի փաստաբանը մանրամասներ է հայտնել

Սեռական բռնության ենթարկված երկու անչափահաս քույրերի հորեղբայրն է Ոսկանությունում, իսկ հանցագործները վկայի կարգավիճակով են կանչվել հարցաքննության եւ այժմ գտնվում են ազատության մեջ. հայտնել է անչափահաս քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը: «Երեխաները նույնիսկ տնից դուրս չեն գալիս, ապրում են տարբեր տներում՝ ոչ իրենց տանը»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը հավելեց, որ երեխաները վախի եւ տագնապի մեջ են եւ այս ընթացքում որեւէ աջակցություն չեն ստացել պետական մարմինների կողմից՝ ո՛չ հոգեբանական աջակցություն, ո՛չ սոցիալական:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա փաստաբանն ասաց, որ մանրամասները սահմռկեցուցուցիչ են.«Քույրերը զննվել են գինեկոլոգի կողմից. սարսափելի է»,- ասաց փաստաբանը:

Այս դատը ոչ թե 15 հոգու դեմ է, այլ հայոց պետականության․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ ․ Բաքվի բանտից ուղարկած ձայնագրության մեջ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նա նշել է, որ  իր կասկածները հաստատվել են դատապրոցեսի ընթացքում։

«Մենք մեզ այցելեց Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, և մենք կարողացանք որոշ տեղեկություններ իրեն փոխանցել։ Ես մարտի 12-ից պատրաստել էի նամակ, որպեսզի իրեն փոխանցեմ, բայց մոտ 1.5-2 ամիս է՝ չեմ կարողացել ինչ-ինչ պատճառներով ո՛չ իրեն տեսնել, ո՛չ իրեն փոխանցել այդ նամակը։ Ես երեկ փոխանցեցի և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն և հայերեն տարբերակները իր միջնորդությամբ փոխանցեն իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստի հայերեն և ադրբեջաներեն տարբերակները, և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին»,- ասել է Դավիթ Իշխանյանը։

Նա դիմել է հայ ժողովրդին ու նշել․ «Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին, ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ պինդ եղեք»,- եզրափակել է Դավիթ Իշխանյանը։

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին․ հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։

Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ Sputnik Արմենիա

Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել Sputnik Արմենիա-ին հայտնել են Դատախազությունից։

Վարույթը նախաձեռնվել է խուլիգանություն և տրանսպորտային միջոցները հարբած ու առանց իրավունքի վարելը հոդվածներով։

Հիշեցնենք, որ երիտասարդը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ նա հեռուստացույցով դիտում էր վթարի մասին պատմող ռեպորտաժն ու զվարճանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։