Ռուսական տարածքից երկու ԱԹՍ է ընկել Լատվիայի տարածք

Ռուսական տարածքից երկու ԱԹՍ է ընկել Լատվիայի տարածք․ այս մասին հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Լատվիական LSM պարբերականի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ներից մեկը վթարի է ենթարկվել East-West Transit նավթային ընկերության մասնաճյուղի տարածքում՝ Ռեզեկնե քաղաքում, որը Ռուսաստանի սահմանի մոտ է։ ԱԹՍ-ն հարվածել է դատարկ նավթի բաքերին։

Երկրորդ անօդաչու թռչող սարքի վթարի վայրը դեռևս որոշված չէ։

 

19-ամյա վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով․ ABC Media-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

3 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք, որ երիտասարդը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ նա հեռուստացույցով դիտում էր վթարի մասին պատմող ռեպորտաժն ու զվարճանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։

 

Ադրբեջանը հայկական տաճարի ավերումից հետո շարունակում է «խավիարային դիվանագիտությունը» Վատիկանի հետ․ The Pillar

Ապրիլի 30-ին Ադրբեջանը և Վատիկանը համաձայնագիր են ստորագրել Սուրբ Պողոսի տաճարի չորս արձանների վերանորոգման վերաբերյալ՝ այն բանից շաբաթներ անց, երբ ադրբեջանական ռեժիմը քանդեց հայկական տաճարը Ստեփանակերտում։ Հայտարարությունն արվել է Վատիկանի Պալացո դելլա Կանչելերիա եկեղեցում կայացած շնորհանդեսի ժամանակ, որտեղ ադրբեջանական ռեժիմի «խավիարային դիվանագիտության» թև համարվող հիմնադրամը ներկայացրել է 2012 թվականից ի վեր Վատիկանում ֆինանսավորված տարբեր նախագծերը․ գրել է The Pillar-ը։

Հեյդար Ալիևի հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Պանտես կուլտուրաե» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է հիմնադրամի կողմից Վատիկանում իրականացված աշխատանքները, ինչպես նաև Սուրբ Աթոռի Ադրբեջանի հետ «բարեկամության և համագործակցության» մասին վավերագրական ֆիլմ։

Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովն ասել է, որ «այս նախագծերը չեն սահմանափակվում միայն ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ, այլև ծառայում են որպես մարդկության կոլեկտիվ հիշողության նկատմամբ հարգանքի արտահայտություն, անցյալի և ապագայի միջև հոգևոր երկխոսություն հաստատելու և համամարդկային արժեքներn ապագա սերունդներին փոխանցելու միջոց»։

Հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ ադրբեջանական ռեժիմը քանդեց Ստեփանակերտ քաղաքում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական տաճարը: Կայքը հիշեցրել է, որ ԼՂ տարածաշրջանը վերահսկվում է Ադրբեջանի կողմից 2023 թվականից՝ այդ տարածքում իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով տեղահանվել է 120,000 էթնիկ հայ։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ և հայ ակտիվիստներ տաճարի քանդումը բնութագրել են որպես տարածաշրջանում համակարգված մշակութային ոչնչացման ավելի լայն օրինաչափության մի մաս։ Տաճարի ավերում իրականցվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից կարճ ժամանակ առաջ։

Մշակութային ժառանգության պահպանման Monument Watch կազմակերպությունը հայտնել է, որ Սուրբ Հակոբի եկեղեցին, որը կառուցվել է 2007 թվականին և գտնվում է նույն քաղաքում, նույնպես քանդվել է ապրիլի սկզբին։

Կայքն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վատիկանը քննադատության է ենթարկվում ադրբեջանական ռեժիմի հետ իր կապերի համար, որը մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից մեղադրվում է սահմանամերձ տարածքներում հայ քրիստոնյաների նկատմամբ էթնիկ հալածանքների մեջ։

Եվրոպացիները գովերգում են, ՌԴ-ն՝ փնովում, Ադրբեջանն ու Թուրքիան՝ ցույց տալիս իրենց դիրքը․ երևանյան գագաթնաժողովի ամփոփում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան նոր հարցեր է առաջացրել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության վերաբերմունքի վերաբերյալ․ գրել է Московский Комсомолец-ը։

Վաղուց հայտնի է, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարն, այսպես կոչված, «սորոսականների» ժառանգորդ է։

NEWS.ru-ի հետ զրույցում «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, բայց վարում է «և՛ մերը, և՛ ձերը» քաղաքականություն՝ եվրոպական էլիտաների շահերից ելնելով։ Նրա խոսքով՝ հենց նրանք են իշխանության բերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը շարունակում է գործել իրեն իշխանության բերած եվրոպական էլիտաների շահերից ելնելով։

Вести-ի հետ զրույցում փորձագետ Ալեքսանդր Կամկինը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը չափազանց վուլգար է, ինչը մարդկանց դրդում է սոցիալական ցանցերում արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ։

«Նա դավաճանում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, բացահայտ փորձում է պարզապես ենթարկվել Եվրոպայի կամքին և կատարում է Բրյուսելի բոլոր հրահանգները․ չափազանց տհաճ է այս ամենը տեսնել», – նշել է նա։

Независимая Газета-ն նշել է, որ Երևանում ավարտվեց ԵՄ առաջնորդների և նրանց գործընկերների մասնակցությամբ եռօրյա գագաթնաժողովների շարքը։ Այս ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ժողովրդավարության, տնտեսական և անվտանգության հարցեր, ինչպես նաև նոր տրանսպորտային կապերի զարգացումը, որոնք կարևոր են Հարավային Կովկասում խաղաղության համար։ Այս երեք օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն արժանացել է իր հյուրերի գովասանքների։ Միակ բացառությունները նրա ամենամոտ հարևաններն էին, որոնք իրենց շատ ավելի զուսպ պահեցին։

Ինչպես նկատում է կայքը, սակայն, ամեն ինչ այդքան հարթ չէր։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն օգտվեց առիթից՝ տեսակապի միջոցով եվրոպացիներին պատմելու, թե «ինչպես է վերջ դրել Ղարաբաղում հայկական անջատողականությանը և պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործներին»։ Ադրբեջանական լրատվամիջոցները նրա հայտարարությունը ներկայացրին որպես «Իրևանի»՝ Երևանի ադրբեջաներեն անվանումը, գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձ։

Իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կոչ արեց, որ իր այցը Հայաստան չդիտարկվի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի մաս։

Էրդողանը թույլ չի տվել Մակրոնին հատել հայ-թուրքական փակ սահմանը․ ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի հետ բանակցություններից հետո թույլ չի տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հատել իր երկրի ցամաքային սահմանը Հայաստանից․ հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մակրոնը, որը մայիսի 3-5-ը պետական այցով գտնվում էր Երևանում՝ մի շարք միջոցառումների մասնակցելու համար, պլանավորում էր «քաղաքականապես խորհրդանշական» ժեստ անել՝ այնտեղից գնալով Թուրքիա՝ անցնելով փակ ցամաքային սահմանն Էրդողանի հետ հանդիպելու համար։

Մի քանի տեղեկացված աղբյուրներ հայտնել են, որ այցը նախապես համաձայնեցված էր որոշ թուրք պաշտոնյաների հետ։ Սակայն, երբ հարցը բարձրացվել է Թուրքիայի պետության ղեկավարի մակարդակով, իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ քննարկումներից հետո, նա մերժել է Մակրոնին։

«Իր ձախողված արտաքին քաղաքականության միջազգային քննադատության ֆոնին՝ Մակրոնը, հավանաբար, հույս ուներ Հայաստանից Թուրքիա ուղևորությունը վերածել իր դիվանագիտական ազդեցության ցուցադրման: Ֆրանսիայի նախագահի կողմից ավելի քան 30 տարի փակ թուրք-հայաստանյան սահմանի հատումը կարող էր լինել երրորդ կողմի կողմից երկկողմանի հաղորդակցությունները բացելու աննախադեպ օրինակ»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԱՄՆ դատարանը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ ինքնասպանության մասին նամակը

ԱՄՆ դատարանը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ ինքնասպանության մասին նամակը. այն հրապարակել է Bloomberg-ը։

«Նրանք ինձ մեկ ամիս հետաքննեցին՝ ՈՉԻՆՉ չգտան։ Այդ պատճառով, 15 տարվա վաղեմության մեղադրանքներ առաջադրվեցին: Լավ է, երբ կարող ես ինքդ ընտրել՝ երբ հրաժեշտ տալ։ Ի՞նչ էիք ուզում՝ նստեի լացեի՞։ Իմաստ չունի՝ չարժե»,- ասվում է նամակի մեջ։

Էփշտեյնի նախկին խցակցի խոսքով՝ նա այն գտել է գրքում թաքցված։

ԱՄՆ դատարանը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ ինքնասպանության մասին նամակը

Հայաստանը հեռանում է Կրեմլից՝ ստանալով ԵՄ-ի ուժեղ աջակցությունը․ Eurasianet

Եթե լուսանկարը ծառայեր որպես անկախության հռչակագիր, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման լուսանկարը, որը արվել է Եվրոպական քաղաքական հաՀայաստանը մայնքի գագաթնաժողովի ժամանակ, կարող էր ծառայել որպես նախատիպ․ գրել է Eurasianet-ը։

Ըստ պարբերականի՝ հետխորհրդային դարաշրջանի մեծ մասի ընթացքում գործնականում Ռուսաստանի պրոտեկտորատ էր։ Երկու պետությունների միջև սերտ կապերը սկսեցին քայքայվել, երբ Ռուսաստանը չկարողացավ կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 2023 թվականին՝ Երևանի համար աղետալի պարտությամբ։

Eurasianet-ն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից ՀՀ կառավարության քաղաքական և տնտեսական նոր ուղու աջակցության ժամանակը կարևոր է Փաշինյանի համար։ Նա հույսը դնում է ԵՄ աջակցության վրա՝ իր ընտրական հաջողությունները բարելավելու համար։

Այս ամենը զայրացնում է Ռուսաստանին, բայց այն շատ բան չի կարող անել։

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ․ մանրամասներ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է X-ի իր էջում։

«Խոսեցի Իրանի նախագահի հետ, արտահայտեցի իմ խորը մտահոգությունը շարունակվող սրման վերաբերյալ և դատապարտեցի ԱՄԷ-ի քաղաքացիական ենթակառուցվածքների և մի քանի նավերի դեմ անհիմն հարձակումները»,- գրել է Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը։

«Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- գրել է նա։

 

Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին

Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում։

Կցուցադրվեն «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Փելեշյանը կմասնակցի ցուցադրություններին։

Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։

Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին

Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում։

Կցուցադրվեն «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Փելեշյանը կմասնակցի ցուցադրություններին։

Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։