Ընտրություններին ընդառաջ ԿԸՀ ներկայացված որոշ փաստաթղթեր թերի են, կան անճշտություններ։
Օրենքի համաձայն՝ նման դեպքերում ԿԸՀ-ն 48 ժամ է տալիս կուսակցություններին ու դաշինքներին դրանք վերացնելու համար․ այսօր հայտարարվեց ԿԸՀ արտահերթ նիստում։
Category: ABCNews
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը․այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Պենտագոնի ղեկավարը վեճի է բռնվել դեմոկրատների հետ Իրանի պատերազմի և բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառով
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հետ բանավիճի է բռնվել ։ Վերջիններս Հեգսեթին բազմիցս մեղադրել են Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ հանրությանը մոլորեցնելու և բարձրաստիճան զինվորականներին անարդարացիորեն ազատելու համար։
Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի լսումները, որոնք, ըստ երևույթին, հնարավորություն էին Հեգսեթի և գեներալ Դեն Քեյնի համար՝ պաշտպանելու վարչակազմի առաջարկած ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջեի հայտը, արագ վերածվել են կոմիտեի անդամների և Պենտագոնի մարտական առաջնորդի միջև սուր և հաճախ անձնական վիրավորանքների հասնող բանավեճի։
Դեմոկրատները, փորձելով նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ Իրանի դեմ պատերազմը ներկայացնել որպես անարդար բեռ ամերիկացի հարկատուների վրա, պնդել են, որ Թրամփի վարչակազմը չի կարողացել բավարար կերպով պատրաստվել հակամարտության հնարավոր տնտեսական հետևանքներին և չունի այս իրավիճակիս դուրս գալու հստակ ծրագիր։
Նրանք ընդգծել են բենզինի բարձր գինը և զգուշացրել, որ պատերազմի պատճառով առևտրային նավագնացության խափանումները կարող են հանգեցնել սննդամթերքի գների կտրուկ աճի։
Հանրապետականների կողմից ամենաքննադատական մեկնաբանություններից մեկը հնչեցրել է կոնգրեսական Օսթին Սքոթը (Ջորջիա), ով դեմ է արտահայտվել Հեգսեթի կողմից բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի հեռացմանը։
Հեգսեթը բազմիցս հրաժարվել է պատասխանել գեներալի թոշակի անցնելու իր պատճառաբանության վերաբերյալ հարցերին։ Անցյալ տարի Պենտագոնի ղեկավարությունը ստանձնելուց ի վեր նախարարը հեռացրել է բազմաթիվ գեներալների և ծովակալների՝ հաճախ առանց հրապարակային բացատրության։
Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձևը
Եվրախորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայնով ընդունեց Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձևը:
Բանաձևի հեղինակ Նատալի Լուազոն X-ի էջում կատարել է գրառում՝ նշելով․ «Հայկական ժողովրդավարությանը սատարող իմ բանաձևը հենց նոր լայնորեն ընդունվեց Եվրախորհրդարանի կողմից։
Ակնհայտ է, որ թե՛ ծայրահեղ աջ, թե՛ ծայրահեղ ձախ թևերում հենց խոսվում է ժողովրդավարության մասին, բոլորն անհետանում են»։
Շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ նախ կունենանք գազ, երկրորդը՝ գներն էականորեն կիջնեն․ Գևորգ Պապոյան
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հսկայական ներդրումներ պետք է աներ և անում է, որպեսզի այդ երկաթուղով կարողանա հեղուկ գազ գալ․ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստան երկաթուղով հեղուկ գազ ներկրելու հնարավորության մասին հարցին։
«Համաձայնություն ձեռք բերել, որ կարող է երկաթուղու միջոցով գալ հեղուկ գազ, մի պատմություն է, դրանից հետո երկաթուղին հսկայական ներդրումներ է անում, որ կարողանա հեղուկ գազ բերել, մեկ այլ պատմություն է»,- ասաց նա։
Նա նշեց նաև, որ Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով. «Առաջին պատճառն Իրանի հետ կապված իրադրությունն է, երկրորդը Վերին Լարսն էր։ Հիմա Վերին Լարսն արդեն բաց է, երեկ չէ առաջին օրը եկել են մի քանի ավտոմեքենաներ, երեկ ավելի շատ մեքենաներ են եկել։ Այսօր սպասվում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն, և ես կարծում եմ, որ արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ, գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ նախ կլինի գազ, երկրորդը՝ գներն էականորեն կիջնեն»։
Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին․ Վերոնիկա Զոնաբենդ․ MediaMax
Մեդիամաքսը հարցազրույց է իրականացրել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ:
– Վերոնիկա՛, ի՞նչ գիտեք Ռուբենի այսօրվա վիճակի մասին: Որտե՞ղ է նա գտնվում, ինչպե՞ս եք կապ պահպանում:
– Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին: Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում: Ընդհակառակը, զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը. ինչպե՞ս էր հնչում ձայնը, հոգնածություն կար՞, արդյոք չէ՞ր փորձում ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի:
Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից: Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ: Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի «Ումբակի» բանտային համալիրն է:
Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից: Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել, եւ որ ամեն ինչ կարգին է: Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հեռանալուց հետո մենք կորցրեցինք անգամ վստահության այն նվազագույն խողովակը, որն ունեինք նախկինում: ԿԽՄԿ-ի միջոցով ընտանիքը հնարավորություն ուներ հինգ րոպեանոց տեսանյութ փոխանցել Ռուբենին, ինքն էլ՝ մեզ: Հիմա նա մեզ չի տեսնում: Մենք չենք տեսնում նրան: Նա չի տեսել, թե ինչպես է մեծանում իր թոռնիկը, որն արդեն երկու տարեկան է: Օր օրի սպասում ենք եւս մեկ թոռնիկի ծնվելուն: Ընտանիքի համար դա ուրախություն է, բայց այդ ուրախության կողքին միշտ ցավ կա. Ռուբենը մեզ հետ չէ: Նա չի կարող տեսնել, թե ինչպես են մեծանում իր զավակներն ու թոռները:
Հաճախ եմ մտածում այն մասին, թե որքան արագ «ընթացակարգեր», «լիազորություններ», «բանակցություններ» բառերի հետեւում անհետանում է մարդը: Եվ խոսքը միայն Ռուբենի մասին չէ: Խոսքը բոլոր հայ գերիների եւ նրանց ընտանիքների մասին է, որոնք արդեն գրեթե երեք տարի ապրում են հույսի եւ անհայտության արանքում: Դրան չի կարելի հարմարվել:
– Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:
– Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:
Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:
Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին: Բայց նման ուղեւորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից: Ուղեւորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո՝ անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիության պետությունը պետք է հնարավոր բոլոր դիվանագիտական եւ հումանիտար խողովակներով հասնի իր քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությանը: Սա միջազգային նորմալ պրակտիկա է, այլ ոչ թե քաղաքական պահանջ:
Հասկանում եմ, որ ցանկացած ինստիտուտ ունի լիազորություններ, ընթացակարգեր, սահմանափակումներ: Բայց լինում են իրավիճակներ, երբ միայն ձեւական պատասխանը քիչ է: Ընտանիքները ոչ միայն իրավական ձեւակերպման են սպասում: Նրանք ակնկալում են մարդկային վերաբերմունք, որ ինչ-որ մեկը կփորձի ճանապարհ գտնել եւ ջանք կգործադրել՝ օգնելու իր հայրենակիցներին: Անգամ եթե ընդունենք, որ այս կամ այն պաշտոնատար անձի մանդատը որոշակի գործողություններ չի նախատեսում, կամքի առկայության դեպքում կարելի է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու այն մեխանիզմներ գտնել:
Ինձ անհանգստացնում է ոչ միայն կոնկրետ պատասխանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս թեմային կարելի է հարմարվել։ Հարմարվել այն մտքին, որ հայրենակիցները պատանդի կարգավիճակում մնում են անազատության մեջ։ Որ ընտանիքները չեն տեսնում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին։ Որ երեխաները մեծանում են՝ առանց հարազատ մարդուն գրկելու հնարավորության։ Այդ հարմարվելը շատ վտանգավոր է. այն աննկատ փոխում է հասարակությունը։
Ես չեմ ուզում մարդու հանդեպ վերաբերմունքը չափել միայն նրա վաստակով։ Բայց չի կարելի մոռանալ՝ Ռուբենը եւ շատ մարդիկ, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում, շատ մեծ գործ են արել Հայաստանի համար։ Մեկը ծառայել է, մյուսը՝ պաշտպանել, մեկ ուրիշը երկար տարիներ աշխատել է հանուն երկրի եւ նրա ապագայի։ Ինձ թվում է՝ նրանք բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի այսօր Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց։
Ես չեմ խոսում քաղաքականության մասին։ Ես խոսում եմ մարդկային վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր անվան հետեւում կանգնած է կոնկրետ մարդու եւ նրա ընտանիքի կյանքը՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը եւ որքանով նա հայտնի է:
Ռուբենը պատմում էր, որ հայ գերիներից մեկը 75 տարեկան է, նա 17 թոռ ունի։ Ինչպե՞ս բացատրել նրանց, որ այն մարդը, ում նրանք սիրում են եւ հպարտանում են նրանով, բանտում է հայտնվել միայն նրա համար, որ հայ է, ապրել է իր պապերի հողի վրա, եւ որ իր հարազատներից բացի դա ոչ ոքի չի հետաքրքրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
Փաշինյանն ասում է՝ աշնանը հնարավոր է պատերազմ լինի, ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում․ հարց՝ ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանին
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աշնանը հնարավոր է պատերազմ լինի, ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում․ այսօր լրագրողները հարց ուղղեցին Ազգային ժողով այցելած Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։
«Ես այդ հարցը մեկնաբանել եմ փակ նիստում, լրացուցիչ մեկնաբանության կարիքը չեմ տեսնում։ Մեր հայտարարությունը՝ այն, ինչ որ արվել է հրապարակային տարեկան զեկույցում, ուժի մեջ է։ Այսօր մեկնաբանություններ չեմ անելու»,- ասաց նա։
Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում․ Shamshyan.com
Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով․ գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
Աստծո կամքով և զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի․ Մոջթաբա Խամենեի
Իրանը պլանավորում է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ ասվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հղած ուղերձում։
«Թեհրանը մտադիր է ապահովել անվտանգությունը՝ առանց ամերիկյան ներկայության։ Աստծո կամքով և զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի՝ փոխարենը նվիրված իր ժողովուրդների առաջընթացին, հարմարավետությանը և բարգավաճմանը»,- ասվում է ուղերձում։
Աստծո կամքով և զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի․ Մոջթաբա Խամենեի
Իրանը պլանավորում է հետագայում ևս վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ ասվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հղած ուղերձում։
«Թեհրանը մտադիր է ապահովել անվտանգությունը՝ առանց ամերիկյան ներկայության։ Աստծո կամքով և զորությամբ Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի՝ փոխարենը նվիրված իր ժողովուրդների առաջընթացին, հարմարավետությանը և բարգավաճմանը»,- ասվում է ուղերձում։