Ընդդեմ Իրանի ռազմական գործողությունները Վաշինգտոնին արժեցել են 25 մլրդ դոլար

Ընդդեմ Իրանի ԱՄՆ-ի ռազմական գործողություններն արժեցել են 25 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան՝ ներկայացնելով ռազմական ծախսերի գնահատական-վերլուծությունը․ փոխանցում է Reuters-ը։

Նշվում է, որ ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել զինմթերքի մատակարարմանը, տեխնիկայի վերականգնմանն ու փոխարինմանը և այլն։

Վաշինգտոնում ընդգծել են, որ հրապարակված թիվերը կարող են փոփոխվել՝ կախված զարգացումների ընթացքից։

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի կասկածով ձերբակալել է 5 քաղաքացու

Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք․ հայտնում են իրավապահ կառույցից։

«Բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք»,- ասված է հաղորդագրությունում։

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով, զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ․ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատելու պատրաստակամություն է հայտնել, իսկ Թրամփն աջակցել է նախաձեռնությանը։

ՌԴ նախագահը նաև ողջունել է ԱՄՆ գործընկերոջ՝ Իրանում հրադադարի ռեժիմը պահպանելու որոշումը․

«Ենթադրում եմ՝ չափազանց կործանարար կլինեն հետևանքները, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը Մերձավոր Արևելքում նորից ուժային գործողությունների անցնեն»,- նշել է Պուտինը։

Առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները։

Անկախության հռչակագրի սկզբունքներում որևէ բառ չկա Արցախի մասին, Փաշինյանը մոլորեցնում է․ Մեսրոպ Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է հասարակությանը և միջազգային հանրությանը՝ տարածելով ադրբեջանական այն թեզը, համաձայն որի՝ Սահմանադրության նախաբանը պարունակում է տարածքային պահանջներ՝ նկատի ունենալով Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Եվ այսպես․ Սահմանադրության նախաբանը հղում է անում ոչ թե Անկախության հռչակագրին, այլ Հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքներին և նպատակներին։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Իսկ Անկախության հռչակագրի սկզբունքներում ու նպատակներում որևէ բառ չկա Արցախի մասին։

Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարին առաջարկում եմ հստակ ներկայացնել, թե ինչպե՞ս է Սահմանադրության նախաբանը պարունակում Արցախի վերաբերյալ հղում»,- գրել է նա։

Փաստաբանը փորձել է բջջային հեռախոսներ մտցնել ՔԿՀ․ նա ենթարկվել է կրկնակի պատասխանատվության

Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել, և այն ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով․ տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից;

«Ստուգմամբ նկատվել են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Նոթբուքի քանդման արդյունքում միջից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս:

Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չափով:

Հավելենք, որ վերջինս նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 05-ին, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել․ Shamshyan.com

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին․ գրում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։

Վթարի հետևանքով տուժած 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն է ստացել․ նրանցից մեկը տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։

Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաներն անցկացրել են սահմանազատման հերթական նիստը

2026-ի ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:

Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.

  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,
  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,
  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:

Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։

Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։

Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։

Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը: