Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը, ինչպես պարզվում է, դատախազությանը հանգիստ չի տալիս․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 75-ամյա Ալբերտ Առստամյանը խախտել է համակեցության կանոնները և ստորացրել Հայաստանի վարչապետին»,- նշել է նա։

ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս լոբի աճեցնել, ասֆալտ անել չեն կարողանում․ «նորոգումից» հետո «իսակովյան լիճ» է առաջացել․ Մեսրոպ Մանուկյան

Իսակովի պողոտայում ջրահեռացման հարցը չեն լուծել, ճանապարհը տեղ-տեղ խորդուբորդ է, ինչի պատճառով էլ առաջացել է «իսակովյան լիճ»․ լրագրողների հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ինչքան ուզում ա հելնեն վերև, իջնեն ներքև, Իսակովի պողոտայում շինարարությունը վատ են արել։ Գծանշումն արել  ու, իբրև թե, ավարտել են, բայց երեկ՝ անձրևից հետո, երթևեկել եմ պողոտայում, արդեն լիճ էր գոյացել՝ «իսակովյան լիճը»,- նշել է նա։

Ավագանու անդամն, անդրադառնալով ՔՊ-ի որակյալ ասֆալտ անելու հայտարարություններին, ընդգծել է․ «Ոչինչ էլ չեն կարողանում, ես իրենց խորհուրդ եմտալիս լոբի աճեցնել, միգուցե գյուղատնտեսությամբ զբաղվելը ստացվի իրենց մոտ։

Իրանք հա՛մ դիլետանտ են, հա՛մ՝ թալանչի։ Ոչ միայն ջերահեռացման համակարգ չկա Իսակովում, այլ երբ հասնում ես Ոստիկանության ակադեմիայի մոտ, ճանապարհը դառնում է խորդուբորդ»։

Բրիտանական թագավորական ընտանիքը տոնում է Եղիսաբեթ II թագուհու 100-ամյակը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու 100-ամյակին թագավոր Չարլզ III-ն այցելել է իր հանգուցյալ մորը նվիրված ցուցահանդեսին․ գրում է Reuters գործակալությունը։

Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ամենաերկար գահակալած և ամենաերկար ապրած միապետը, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին․ նա գահին է եղել 70 տարի և հրաժեշտ է տվել կյանքին 2022 թվականի սեպտեմբերին՝ 96 տարեկանում։

Անցյալ շաբաթ բրիտանացիների շրջանում YouGov-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 81%-ը դրական կարծիք ունի Եղիսաբեթ II-ի մասին, ինչն ավելին է, քան թագավորական ընտանիքի ներկայիս ցանկացած անդամի վարկանիշը։

Թագուհու ծննդյան տարեդարձի կապակցությամբ Չարլզ III թագավորը և նրա կինը՝ Կամիլան, այցելել են Բուքինգհեմյան պալատում անցկացվող «Թագուհի Եղիսաբեթ II. նրա ոճային կյանքը» ցուցահանդեսին։ Ցուցադրությանը ներկայացված է Եղիսաբեթ II թագուհու զգեստապահարանից ավելի քան 300 իր։

Ամեն մի թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին ու ասել, թե, իբրև, բոյկոտում է տրանսպորտի թանկ գինը․ Ավինյան

Ամեն մի թափթփուկ, խուլիգան, կարող է բռնության ենթարկել վարորդին ու ասել, թե, իբրև, բոյկոտում է տրանսպորտի թանկ գինը, ա՜յ քեզ բան․ ավագանու այսօրվա նիստում ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետն, արձագանքելով ընդդիմադիրների հարցին, թե քաղաքի կառավաիչների իրականացրած բարեփոխումները, զորօրինակ տրանսպորտը, արդյունավ, արձագանքեց․ «Կոպեկտ գողանալուց հասել ենք թվային լև անհպում լուծումների, իսկ դուք ասում եք՝ ոչ արդյունավետ»։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ոչ սթափ ուղևորը դանակահարել էր հանրային տրանսպորտի վարորդին։

ԱՆԻՖ-ը, քովիդը, տոնական զարդարանքները․ կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, պարո՛ն Ավինյան․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու հերթական նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը մեղադրեց Տիգրան Ավինյանին ու քաղաքային իշխանության մյուս ներկայացուցիչներին, որ շինարարական ծրագրերի մեծ մասն իրականանցում են հրատապ կարգով։

Ըստ ավագանու ընդդիմադիր անդամի՝ այդ ամենը կոռուպցիայի կասկած է առաջացնում։

«ԱՆԻՖ-ը, քովիդը, տոնական զարդարանքները․ կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում, պարո՛ն Ավինյան։ Եթե ընտրություններում պարտվեք, պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության։ Եթե էս գործերը բացահայտվեն, ի՞նչ եք անելու, ի՞նչ հաշվարկ եք արել»,- նշեց նա։

Apple-ը նոր ղեկավար ունի – ABCMEDIA

Apple-ի սարքավորումների ինժեներիայի բաժնի ղեկավար Ջոն Տերնուսը նշանակվել է ընկերության գործադիր տնօրեն․ գրում է Reuters գործակալությունը։

Տերնուսը կփոխարինի Թիմ Քուքին։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Քուքը, որն իր 15 տարվա ղեկավարման ընթացքում Apple-ի շուկայական արժեքը բարձրացրել է 3.6 տրիլիոն դոլարով, կշարունակի աշխատել կազմակերպությունում Տերնուսի՝ սեպտեմբերի 1-ին պաշտոնը զբաղեցնելուց հետո։

Տերնուսը, միացել է Apple-ին 2001 թվականին։ Թեև նա հանրային ուշադրության կենտրոնում չի եղել, նա խորապես ներգրավված է եղել Apple-ի ամենակարևոր արտադրանքների՝ iPad-ների և AirPods-ների արտադրման գործում:

Փոփոխությունը տեղի է ունենում Apple-ի համար վճռորոշ պահի․ տարիներ շարունակ ամենաարժեքավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվելուց հետո, Apple-ն իր տիտղոսը զիջել է արհեստական բանականության (AI) չիպեր արտադրող Nvidia ընկերությանը։

Նշվում է, որ iPhone-ներում ավելի հզոր AI տեխնոլոգիաների ինտեգրումը հնարավոր է՝ Տերնուսի ամենադժվար մարտահրավերը լինի։

Ավետիք Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ քննեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին․ Facebook-ի էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»,- նշել է նա։