Քայքայվել է աշխարհի ամենամեծ այսբերգը

Հարավային օվկիանոսում գտնվող աշխարհի ամենամեծ այսբերգը՝ A23a-ն, սառցահոսի ժամանակ ամբողջությամբ քայքայվել է․ գրում է ТАСС-ը։

Արկտիկայի և Անտարկտիդայի գիտահետազոտական ինստիտուտը հիշեցրել է, որ այն Ֆիլխների շելֆային սառցադաշտի արտաքին եզրից պոկվել է դեռևս 1986 թվականին։

«Կազմավորման պահին այսբերգի մակերեսը եղել 4170 ք/կմ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է Սանկտ Պետերբուրգի տարածքը»,- մանրամասնել են գիտնականները։

Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով

2024 թ. հոկտեմբերին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ հիմնադրել են «Արցախի Միջազգային Իրավական Նախաձեռնություն»-ը, որի նպատակն է միջազգային իրավունքի լեզվով պատմել արցախցիների կորուստների և խախտված իրավունքների մասին։ Ստեղծումից ի վեր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնածավալ իրավական աշխատանք՝ հիմնական նպատակ ունենալով միջազգային իրավական գործիքների կիրառմամբ արձանագրել և բարձրաձայնել այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44-օրյա պատերազմի և 2023 թ․ իրադարձությունների հետևանքով։

Բռնի տեղահանման արդյունքում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու, այդ թվում իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածում։ Տեղահանված արցախցիների տարիների ընթացքում կառուցած կամ ձեռք բերած անշարժ գույքը, հողամասերն ու այլ սեփականություններն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով նրանք փաստացի զրկվել են դրանք տնօրինելու և դրանցից օգտվելու հնարավորությունից։ Այս համատեքստում հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։

Ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։ ՄԻԵԴ դիմելու գործընթացը դիտարկվում է ոչ միայն որպես անհատական արդարության վերականգնման միջոց, այլ նաև որպես կարևոր քայլ՝ միջազգային մակարդակում հավաքական վերադարձի իրավունքի հարցը բարձրացնելու և առաջ տանելու համար։

Գործընթացի շրջանակում Նախաձեռնությունը ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին, որոնք ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։ Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը։ Հաճախ գանգատներին կից ներկայացվում են նաև սեփականության լուսանկարները և այլ մեդիա նյութեր, որոնք պատկերում են տուժածների անձնական կյանքը մինչև բռնի տեղահանումը։ Առաջին գանգատները դատարան են ներկայացվել 2024թ․ վերջին, իսկ 2025թ․-ին գործընթացն ավելի լայն ընդգրկում է ստացել։ 2026թ ապրիլի դրությամբ ավելի քան 1000 անձի շահերը ներկայացվել են՝ շուրջ 500-ից ավելի գանգատների միջոցով։

Դիմումատուների հիմնական ակնկալիքը արդարության վերականգնումն է՝ դատարանի կողմից խախտումների ճանաչման միջոցով, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաև հետագա իրավական գործընթացների համար, ներառյալ՝ վերադարձի իրավունքի իրացման։ Բացի գանգատների պատրաստումից և ներկայացումից, թիմը մշտական կապի մեջ է Եվրոպական դատարանի աշխատակազմի հետ։ Վերջիններիս առաջարկությունների հիման վրա կատարվում են նաև տեխնիկական փոփոխություններ գանգատների ձևակերպման գործընթացում՝ ապահովելու համար գործերի առավել արդյունավետ և արագ քննությունը։

Նմանատիպ փաստական հանգամանքներով գործեր նախկինում ևս քննվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ մասնավորապես Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին առնչվող գործերի շրջանակում, որտեղ դատարանը արձանագրել է սեփականության իրավունքի և այլ կոնվենցիոն իրավունքի խախտումներ՝ ստեղծելով կարևոր նախադեպեր ներկայիս դիմումների համար։ Նախաձեռնության թիմը շարունակում է աշխատանքը՝ նպատակ ունենալով աջակցել բոլոր այն տեղահանված անձանց, ովքեր ցանկանում են դիմել ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքների ճանաչման համար, միաժամանակ նպաստելով արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի ձևավորմանը և առաջմղմանը։

Հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ․ դպրոցներում հանցագործությունների մտահոգիչ վիճակագրությունը 

Սուր կտրող-ծակող գործիքներ, հրազեն, բռունցքներով ու ոտքերով հարվածներ։ Դպրոցահասակ երեխաների շրջանում անցած տարում՝ նախորդող տարիների համեմատ հանցագործությունների թվի բացասական աճ է գրանցվել։

ՆԳՆ-ից ABC Media-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են՝ 2025 թվականին դպրոցներում ու դպրոցին հարակից տարածքում 77 ծեծկռտուքի դեպք է եղել, որից 19-ը սուր կտրող-ծակող գործիքով։ Մինչդեռ նախորդող տարում՝ 2024-ին դեպքերը 20-ով պակաս էին՝ 56, որոնցից 9-ն էր կտրող-ծակող գործիքով։

Եղել են նաև հրազենի գործածման դեպքեր․ 2023-ին և 2021-ին 1-ական անգամ դպրոցում հրազեն են գործածել։ Կտրող-ծակող գործիքների օգտագործում ևս եղել է․ 2023-ի ծեծկռտուքների 58 դեպքից 10-ը, 2022-ի՝ 47 դեպքից 3-ը, 2021-ի 63-ի դեպքից 4-ը եղել են սուր կտրող-ծակող գործիքներով։

2026-ի 2 ամսվա ընթացքում անչափահասների միջև ֆիզիկական բռնության հոդվածով 9 հանցագործություն է գրանցվել, որոնցից 3-ը՝ սուր կտրող-ծակող գործիքով։

ՆԳՆ-ից նաև տեղեկացրել են՝ 2021-2022 թվականներին ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում կամ այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և իրավախախտումների դեպքերի թվաքանակի վերաբերյալ համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հաշվառում չի իրականացվել, իսկ 2023-2025 թթ. պատկերը հետևյալն է՝

  • 2023թ.- 20-ը՝ դպրոցում, 21-ը՝ հարակից տարածքում,
  • 2024թ.- 29-ը՝ դպրոցում, 12-ը` հարակից տարածքում,
  • 2025թ.- 49-ը՝ դպրոցում, 43-ը՝ հարակից տարածքում։

Միաժամանակ՝ ընդգծել են, որ նշված վերլուծական տվյալները վերաբերում են ոչ միայն հանցագործություններին վերաբերող դեպքերին, այլ նաև չհաստատված, քրեաիրավական որակում չստացած, սակայն մտահոգիչ տեղեկություններին:

ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ եվրահանձնակատար

Եվրոպական միությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակում․ հայտարարել է եվրահանձնակատար Մարթա Կոսը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։

Նրա խոսքով՝ նոր ռազմավարության հիմնական տարրերից մեկը կապի օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ էր Եվրահանձնաժողովի՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը կապի օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար», – նշել է Կոսը։

Նա ընդգծել է, որ սա հիմնականում վերաբերում է առևտրային և էներգետիկ ուղիների զարգացմանը։

«Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, քանի որ հյուսիսում առևտրային ուղիները խաթարվել են Ռուսաստանի, իսկ հարավում՝ Իրանի պատերազմի պատճառով։ Հետևաբար, ներկայում առկա երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք կապի օրակարգի շրջանակում», – հայտարարել է եվրահանձնակատարը։

Կոսը հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ համագործակցությունը խորացնելու հետագա քայլերը։

«Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես լավագույնս համագործակցել Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ մենք արդեն ունենք կոնկրետ նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել», – ընդգծել է նա։

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

«Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախում մեր եկեղեցին են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք․ Արման Աբովյան

Այսօր 2 նորություն է հայտնվել, և այդ նորություններին արձագանքելուց կարելի է հասկանալ, թե ուր ենք մենք շարժվում․ նորություն համար մեկ՝ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, և նորություն համար երկու՝ Ադրբեջանի կողմից Հայաստան է «մեծահոգաբար» ուղարկվել դիզելային վառելիքի նոր խմբաքանակ․ այսօր ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Այս երկու նորությունների ընկալման մեջ թաքնված է այն հիմնական խնդիրը, որի առջև մենք բոլորս կանգնած ենք՝ սուտ պատրանքներով, շինծու փաստարկներով, վախեցնելով՝ մեզ փորձում են համոզել, որ «մի վեդրո սալյարկեն» ավելի թանկ է, ավելի կարևոր է, քան պատմական հիշողությունը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երբ մեզ ասում են՝ ինչ եղել, եղել է, անցել է, եկեք սկսենք նորից, զրոյից, ըստ էության մեզ ասում են հետևյալը, որ ցեղասպանություն կատարած էթնոքաղաքական միավորը կարող է նույնը կրկնել և մնալ առանց գոնե մեր հետևությունների։

«Եվ այն մարդիկ, որոնք պնդում են, որ Հայոց ցեղասպանության խնդիրը լոկ պատմական բնույթ է կրում, և չի կարելի այդ դրույթը ներառել հայկական արտաքին կամ առհասարակ քաղաքականության մեջ, այդ մարդիկ կամ այդ քաղաքական ուժը, ըստ էության, սպասարկում է Թուրքիայի նպատակները Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայկական միավորի ոչնչացման»,- ասաց Արման Աբովյանը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։

Պատմական շրջադարձ Երկրորդ աշխարհամարտից հետո․ Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է մահացու զենքի արտահանման արգելքը վերացնելու ծրագրերի մասին, ինչը նշանավորում է շեղում Երկրորդ աշխարհամարտից հետո երկրի խաղաղասիրական քաղաքականությունից․ գրում է CNBC-ն։

Սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին նշել է, որ «այժմ ոչ մի երկիր չի կարող միայնակ ապահովել սեփական խաղաղությունն ու անվտանգությունը»։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ գործընկեր երկրները միմյանց աջակցեն պաշտպանական սարքավորումներով՝ «ավելի ու ավելի սրվող անվտանգային միջավայրում»։

Փոփոխությունը հնարավորություն է տալիս երկրին արտահանել ռազմանավեր, հրթիռներ և այլ զենքեր։ Օրենքի փոփոխության հակառակորդները, սակայն, հայտարարել են, որ քայլը կարող է սրել համաշխարհային լարվածությունը։

Նշենք, որ Ճապոնիան հրաժարվել է պատերազմից՝ համաձայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խաղաղասիրական սահմանադրության 9-րդ հոդվածի։ 2014 թվականին վարչապետ Շինձո Աբեի վարչակազմը վերաիմաստավորեց 9-րդ հոդվածը՝ թույլ տալով Ճապոնիայի զինված ուժերին ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային խաղաղապահ ջանքերին և պաշտպանել դաշնակիցներին։

Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում․ Լևոն Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ․ գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա»,- նշել է Լևոն Զուրաբյանը։