Իրան-ԱՄն ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան

Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա․ գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:

Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են, բայց անմիջական տուժողները՝ քիչ: Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն»,- նշել է նա:

Ռուսաստանում արգելվել է բնակարաններում վերանորոգում անել նաև կեսօրին՝ ճաշի ժամին

Ռուսաստանում բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են տուգանվել մինչև 80 հազար ռուբլիով՝ կեսօրին՝ ճաշի ժամին, աղմկոտ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար․ գրում է РИА Новости-ն։

Ըստ աղբյուրի՝ հանգիստի ժամ է սահմանվել ժամը 13:00-15:00-ը։

Կան նաև բացառություններ։ Ըստ այդմ՝ քաղաքացիները կարող են նորոգման աշխատանքներ անել նոր շահագործման հանձնված շենքերում՝ դրանից մեկուկես տարվա ընթացքում։

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալի համար

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալի համար․ տեղեկանում ենք Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Այսօր՝ ապրիլի 21-ին, Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ:
Հայաստանի հավաքականից այսօր կմրցեն նաև Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը․ նրանք պայքարելու են բրոնզե մեդալի համար։ Գոտեմարտեր ունեն նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն ու գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը»,- տեղեկանում ենք ֆեդերացիայից։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի հետ։

Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որը պետք է պահպանվի պակիստանցի միջնորդների կողմից նախապես համաձայնեցված և հայտարարված պարամետրերի շրջանակներում։ Նշվել է իրավիճակի անվերահսկելի սրացումը և զինված բախման կրկնությունը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերի շարունակման կարևորությունը։

Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխադարձաբար ընդունելի համաձայնագրերի ձեռքբերմանը։ Իրանական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ վերոնշյալ ջրային ուղիով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ սպառնում են դուրս գալ աշխատանքից. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 20-ին, Shamshyan.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրեց մնալ անանուն, ներկայացրեց համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնեց վարորդների տեսակետը՝ հաճախակի դարձած վթարների վերաբերյալ։Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։

Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտական գերհոգնածության մեջ են և երբեմն պարզապես քնում են ղեկին։ Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող «տուպիկային» վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։Վարորդների բողոքներին ի պատասխան հաճախ հնչում է նույն պայմանը՝ կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել աշխատանքը։

Մարդիկ ստիպված են քշել ու վտանգել սեփական ու ուրիշների կյանքը, քանի որ կանգնած են օրվա հացը վաստակելու խնդրի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդացել նոր վճարային համակարգի ներդրմամբ, որի հետ կապված ողջ պատասխանատվությունն ու հոգսը կրկին ընկել է վարորդների ուսերին։ Ավելին, ցանկացած վթարի դեպքում նյութական վնասի ծախսերը նույնպես թողնվում են վարորդի վրա։ Այսօր վարորդները խնդրում և պահանջում են կարգավորել աշխատանքային պայմանները, որպեսզի հնարավորություն ունենան արժանապատիվ աշխատելու, իսկ հակառակ դեպքում պատրաստ են բոլորով դուրս գալ աշխատանքից։

Լարված իրավիճակ «Արմավիր» ՔԿՀ-ում. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկոււմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից ինքնավնասումն է, որը նախ երեկ էր նա կատարել՝ կտրելով դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Սակայն այսօր քրեակատարողական հիմնարկը որոշել է, որ նա պետք է նորից հետ վերադարձվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որն արվել է

Քիչ առաջ Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել և այդ մասին դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն տպավորություն է ստեղծվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջնորդվում է այլ սկզբունքով. իրենց ոնց ասում են ՔԿՀ-ի պաշտոնյաները, այդպես էլ անում են։

Շարունակությունը` սկզբնաղբյուրում։

Իսրայելը երբեք  ինձ չի համոզել պատերազմել Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ Իսրայելը իրեն ներքաշել է Իրանի հետ պատերազմի մեջ՝ նշելով, որ  հակամարտության պատճառով ինքը բախվում է ավելի ու ավելի մեծ քննադատության, այդ թվում՝ իր սեփական բազայի որոշ անդամների կողմից։

«Իսրայելը երբեք չի համոզել ինձ պատերազմի մեջ մտնել Իրանի հետ։ Հոկտեմբերի 7-ի արդյունքները ամրապնդեցին իմ ողջ կյանքի կարծիքը, որ Իրանը երբեք չի կարողանա ունենալ միջուկային զենք», – գրել է Թրամփը սոցիալական ցանցի իր էջում։