Գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է  ուժեղացված ծառայության։

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն ութ երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել. NBC

Ոստիկանության տվյալներով՝ կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին,  երբ մեկ զինված անձ կրակել է 10 մարդու վրա։

Ոստիկանությունը հետապնդել և սպանել է կասկածյալին՝ փախուստի պահին։

Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին. IRNA

Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին. հաղորդում է IRNA-ն։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ մասնակցելու Իրանի վերաբերյալ բանակցություններին։

Կիևը Անկարային խնդրել է կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

Կիևը Անկարային խնդրել է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև Ուկրաինայի կարգավորման հարցով հանդիպման կազմակերպման հարցը՝

ԱՄՆ-ի  և Թուրքիայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր մասնակցությամբ. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել և աջակցել ինչպես տեխնիկական, այնպես էլ ղեկավարության մակարդակով։

1828-1829 թվականների պարսկահայերի մեծ ներգաղթը Երևան

1828 թվականին Թուրքմենչայում ստորագրվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որից անմիջապես հետո սկսվեց Արևելյան Հայաստան ներգաղթ կազմակերպելու ծրագիրը: Սկզբնական շրջանում ցարական իշխանությունը ցանկանում էր Հայաստան բերել մոտ 80 հազար կազակների, սակայն հայերի շնորհիվ այդ ծրագիրը չիրագործվեց: Որոշում կայացվեց Արևելյան Հայաստան տեղափոխել Պարսկաստանում ապրող հայերին: «Այդ հանձնարարվում է Թավրիզի պարետ, գնդապետ Լազար Լազարյանին,  որին տրամադրվում է չնչին գումար՝ 25 հազար արծաթ ռուբլի, երբ Պարսկաստանից ստացված ահռելի ռազմատուգանքից Նիկոլայ Առաջինի հրամանով Պասկևիչին ընծայվեց մեկ միլիոն ռուբլի: Ներգաղթի իրագործմանը եռանդուն  մասնակցություն ունեցան նաև Պարսկաստանում ռուսական արտակարգ լիազոր դեսպան Ա. Գրիբոյեդովը, հայազգի բարձրաստիճան զինվորականությունն ու հոգևորականությունը: Շահական կառավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի չզրկվի իր աշխատասեր հարկատուներից: Կարճ ժամանակամիջոցում (1828-29 թթ.) Արևելյան Հայաստան տեղափոխվեցին շուրջ 45 հազար հայեր: Հայկական մարզում գաղթականները բազմաթիվ դժվարություններ կրեցին: Նրանք հարկադրված էին ապրել վրաններում կամ էլ մնացին անօթևան: Նրանցից շատերը սովի մատնվեցին»: (Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 217): Ժամանակակիցների հուշերն ու պատմական փաստերը ցույց են տալիս, որ Արևելյան Հայաստան և հատկապես Երևան եկած հայ գաղթականները չեն կարողանում ապրել դժվար ու բարդ պայմաններում: Նրանց մի մասը մահանում է, մի մասը տեղափոխվում է այլ տեղ, իսկ մի մասն ընդհանրապես հեռանում է Հայաստանից: «Չնայած այս ամենին, այս գաղթականության շնորհիվ , նոր շունչ ստացավ Երևանը, մանավանդ, որ այս պատերազմի ընթացքում ևս նրա բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Պարսկաստանից Երևան գաղթեց 1715 մարդ, Թուրքիայից՝ 48: Եվ դրա շնորհիվ Երևանի բնակչությունը հասավ 11 463 հոգու»: (Նույն տեղում, էջ 218): Չնայած հայ գաղթականների կրած ծանր փորձություններին ու կորուստներին, նրանց ներգաղթը վճռորոշ դեր ունեցավ Արևելյան Հայաստանի, հատկապես Երևանի ժողովրդագրական վերականգնման գործում։ Այդ գործընթացը ոչ միայն փոխեց տարածաշրջանի բնակչության կազմը, այլև հիմք դրեց հետագա տնտեսական և մշակութային աշխուժացմանը։ 1828–1829 թվականների ներգաղթը կարելի է դիտարկել որպես դժվարություններով ուղեկցված, սակայն պատմականորեն շրջադարձային փուլ Երևանի և հայ ժողովրդի համար:

Արա Զարգարյան

Զելենսկին դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման ժամկետի երկարաձգումը.BB

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ երկարաձգել այն ժամկետը, որի ընթացքում Ռուսաստանը կարող է վաճառել նավթ՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին. գրում է BBC-ին։

Այս քայլը նշանակում է, որ երկրները կարող են մինչև մայիսի 16-ը գնել ծովում գտնվող նավերի վրա արդեն բեռնված ռուսական նավթ և նավթամթերք։

ԱՄՆ-ն պնդում է, որ ազատումը նախատեսված է Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմից առաջացած էներգամատակարարման ճգնաժամը մեղմելու համար։

Սակայն կիրակի օրը իր ելույթում Զելենսկին ասել է, որ «ռուսական նավթի համար վճարված յուրաքանչյուր դոլար պատերազմի փող է» Ուկրաինայում։

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները՝  եթե Թեհրանը հրաժարվի շարունակական բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը չընդունի խաղաղության առաջարկը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հրադադարի ժամկետը կլրանա հաջորդ շաբաթ, եթե բանակցողները համաձայնության չգան։